ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 523-Ա
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 146,794,500 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 24.11.23 N 836-Ա)
2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
28.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 523-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնապահպանական պայմաների բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 09423966 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Շիկահող, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
146 794 500 դրամ, որից՝ 5 674 500 դրամը նախորդ տարվա մնացորդ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 3.03.2021 թվականին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 25.04.2023 թ. - 31.12.2023 թ. – 146 794 500 դրամ, 1. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անձնակազմի՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար (1-4 եռամսյակ) - 119 042,5 հազար դրամ, 2. Ծառայությունների ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 3. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 4. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 443,0 հազար դրամ, 5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ)– 6. Կենցաղային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 7. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 134,0 հազար դրամ, 8. Պարտադիր վճարներ (1-4 եռամսյակ) – |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 485,0 հազար դրամ, այդ թվում` 1) էլեկտրամատակարարում – 400,0 հազար դրամ, 2) գազամատակարարում – 300,0 հազար դրամ, 3) ջրամատակարարում – 30,0 հազար դրամ, 4) կապի ծառայություններ – 1690,0 հազար դրամ, 5) ներքին գործուղումներ – 700,0 հազար դրամ, 6) համակարգչային ծառայություններ-200,0 հազար դրամ, 7) ներկայացուցչական ծախսեր – 150,0 հազար դրամ, 8) ընդհանուր բնույթի այլ ծառայություններ – 1015,0 հազար դրամ: 2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 300,0 հազար դրամ, այդ թվում` 1) ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն – 4000,0 հազար դրամ. 2) համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն – 100,0 հազար դրամ. 3) տեսաձայնային և օպտիկական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 200,0 հազար դրամ: 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 443,0 հազար դրամ, այդ թվում` 1) գրասենյակային նյութեր – 268,0 հազար դրամ. 2) արտադրական հատուկ հագուստ – 175,0 հազար դրամ: 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 17 952,0 հազար դրամ, այդ թվում` 1) բենզին «Ռեգուլյար» - 14 850,0 հազար դրամ. 2) սեղմված բնական գազ - 992,0 հազար դրամ. 3) շարժիչի յուղ – 140,0 հազար դրամ. 4) հակասառիչ հեղուկ – 30,0 հազար դրամ. 5) անիվներ – 1 540,0 հազար դրամ. 6) կուտակիչ մարտկոց – 400,0 հազար դրամ: 5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 238,0 հազար դրամ, այդ թվում` 1) կենցաղային նյութեր – 238,0 հազար դրամ: 6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 134,0 հազար դրամ, այդ թվում` 1) շինարարական նյութեր – 134,0 հազար դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական և վարչարարական ծախսեր – 4 026,0 հազար դրամ՝ 1. Էներգետիկ ծառայություններ – 700,0 հազար դրամ, 2. Կոմունալ ծառայություններ – 30,0 հազար դրամ, 3. Կապի ծառայություններ - 1 690,0 հազար դրամ, 4. Ներքին գործուղումներ – 700,0 հազար դրամ, 5. Համակարգչային ծառայություններ – 200,0 հազար դրամ, 6. Գրասենյակային նյութեր – 268,0 հազար դրամ, 7. Կենցաղային նյութեր – 238,0 հազար դրամ, 8. Պարտադիր վճարներ – 200,0 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղե- կատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը: |
(հավելվածը խմբ. 24.11.23 N 836-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
28.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |