ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար կիրառել արտոնություններ՝ ելնելով անհրաժեշտությունից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -10
ԱՍԱՏՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: