ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 101-Ն
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը՝
1. Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված N 1)
Ընդամենը՝ 1162490,2 հազար դրամ.
2. Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված N 2)
Ընդամենը՝ 1169490.0 հազար դրամ,
3. Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված N 3)
Ընդամենը՝ 1169490.0 հազար դրամ.
4. Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված N 4)
Ընդամենը՝ 7000.0 հազար դրամ.
5. Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված N 5)
Ընդամենը՝ 7000,0 հազար դրամ.
6. Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված N 6)
Ընդամենը՝ 1169490.0 հազար դրամ.
7. Սույն որոշման NN 1-6 հատվածները համարվում են սույն որոշման անբաժանելի մաս։
8. Թույլատրել Արմավիրի համայնքապետին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ: Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը.
9. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -11
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ
ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ
ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ
ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ
ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2020 թ. դեկտեմբերի 25 ք. Արմավիր |
Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: