ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԱՁՈՐ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 75-Ն
ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Մեղրաձոր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների 2021 թվականի ծնողական վճարի չափ սահմանել 0 /զրո/ ՀՀ դրամ։
2. Մեղրաձոր համայնքի մարզամշակութային կենտրոն հաճախող երեխաների 2021 թվականի ուսումնական վարձավճարի չափ սահմանել 0 /զրո/ ՀՀ դրամ։
Կողմ-7
|
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ԲԱՐԽՈՅԱՆ ԱՐՄԵՆ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ
ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ
ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ
ՍԵՓՈՅԱՆ ԳԱԳԻԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|