ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1200-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 388-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի ապրիլի 7-ի «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 388-Ա որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 1-ին կետի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «Եվրասիական տնտեսական միությունում նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի (օպերատորների) ընտրությունից հետո 3 ամիս» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակ» բառերով․
2) հավելվածի 4-րդ կետի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2023 թվականի» բառերը փոխարինել «2024 թվականի» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |