ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2023 թվականի N 2024-Ն
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններ ու անձնագրավորում (վկայագրավորում) իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականինոյեմբերի 23-ի N 2024-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են բնակարանային ֆոնդի՝ բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների (այսուհետ՝ բնակֆոնդ) տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման հետ կապված հարցերը:
2. Բնակֆոնդի տեխնիկական վիճակի գնահատումն իրականացվում է տեխնիկական վիճակի հետազննությունների միջոցով, որոնք անցկացվում են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն որոշմամբ նախատեսված ընթացակարգով.
2) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հաստատված՝ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումների համաձայն:
3. Բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունը պատվիրվում է՝
1) բազմաբնակարան շենքերի համար՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից, իսկ կառավարման մարմնի բացակայության դեպքում՝ համայնքի կողմից.
2) անհատական բնակելի տների համար՝ դրանց սեփականատերերի կողմից, իսկ սեփականության իրավունք գրանցված չլինելու դեպքում՝ դրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր ունեցող անձանց կողմից:
4. Բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունն իրականացվում է՝
1) բազմաբնակարան շենքերի համար՝ շենքի շինությունների (բնակարանների և ոչ բնակելի տարածքների) սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի շրջանակներում կատարված անկանխիկ վճարների հաշվին.
2) անհատական բնակելի տների համար՝ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց միջոցների հաշվին:
5. Բնակֆոնդի տեխնիկական վիճակի գնահատումը ցուցվում է իրականացնել ոչ ուշ, քան նախորդ հետազննության անցկացումից, իսկ նոր կառուցված բազմաբնակարան շենքի կամ անհատական բնակելի տան համար՝ կառուցումից հետո 10 տարին մեկ անգամ:
6. Անկախ սույն որոշման 5-րդ կետում նշված ժամկետից՝ բնակֆոնդի տեխնիկական վիճակի գնահատումը ցուցվում է իրականացնել ավելի վաղ՝
1) բազմաբնակարան շենքի կամ անհատական բնակելի տան վերակառուցման ժամանակ.
2) բազմաբնակարան շենքի կամ անհատական բնակելի տան գործառնական նշանակության փոփոխության (բացառությամբ շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի) ժամանակ.
3) բազմաբնակարան շենքի կամ անհատական բնակելի տան շահագործման պայմանների փոփոխության՝ բեռնվածքների մեծացման ժամանակ.
4) բնական կամ տեխնածին աղետների, հիմնատակի գրունտների անհավասարաչափ նստվածքների և այլ ազդեցությունների հետևանքով շենքերի կոնստրուկցիաներում վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում.
5) տեխնիկական վիճակի նախորդ հետազննության արդյունքում տրված եզրակացությամբ նոր հետազննության անցկացման համար առավել վաղ ժամկետ սահմանվելու դեպքում.
6) սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների և անձանց նախաձեռնությամբ:
7. Բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում կազմված եզրակացությունների պատճենները և էլեկտրոնային տարբերակները՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 6-րդ կետի համաձայն շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են լիազոր մարմին՝ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության հետ միասին:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված եզրակացությունների մեկական պատճեն տրամադրվում է նաև՝
1) բազմաբնակարան շենքերի դեպքում՝ շենքի կառավարման մարմնին՝ միաժամանակ տեղեկացնելով նաև համայնքի ղեկավարին.
2) անհատական բնակելի տների դեպքում՝ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց՝ միաժամանակ տեղեկացնելով նաև համայնքի ղեկավարին:
9. Սույն կարգի 7-րդ կետում նշված եզրակացությունների հիման վրա լիազոր մարմինը վարում է էլեկտրոնային մատյան՝ բազմաբնակարան շենքերի մասով՝ N 1 ձևին և անհատական բնակելի տների մասով՝ N 2 ձևին համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծվելուց հետո՝ այդ հարթակի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետներում և ձևաչափով:
10. Լիազոր մարմնի կողմից NN 1 և 2 ձևերին համապատասխան մատյանում տվյալները լրացվում կամ արդեն լրացված տվյալները փոփոխվում են սույն կարգի 7-րդ կետում նշված հաշվետվությունները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Սույն հավելվածի 10-րդ կետի համաձայն լրացված մատյանները՝ սույն հավելվածի 10-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը՝
1) հրապարակում է իր պաշտոնական կայքում.
2) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին՝ դրանում արտացոլված տվյալներին ազգային գեոպորտալի միջոցով հանրային հասանելիություն ապահովելու, ինչպես նաև այդ տվյալները համապատասխան գրառումների տեսքով պետական գրանցման էլեկտրոնային մատյանում ներառելու նպատակով:
Ձև N 1
ՄԱՏՅԱՆ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Հասցեն |
Կադա-ստրային ծածկա-գիրը |
Կառուցման տարեթիվը |
Ընդհա-նուր մակերեսը |
Նախագծի տեսակը (անհատա- կան կամ տիպա-րային) |
Կոնս-տրուկ- տիվ սխեման, սերիան |
Հարկայնու- թյունը (այդ թվում` վերգետնյա և ստոր-գետնյա հարկերի թիվը) |
Մուտ-քերի թիվը |
Շենքի շինու-թյունների (բնակա-րանների և ոչ բնակելի տարա-ծքների) թիվը |
Բազմա-բնակարան շենքի կառա-վարման ձևը (համա-տիրություն, լիազորա-գրային հավա-տարմագրա- յին, համայնքի ղեկավարի կողմից կառավարում) |
Վերջին վերա-նորոգման կամ հիմնա-նորոգման կամ վերա-կառուց- ման տարեթիվը |
Շենքի` պատմա- մշակութա- յին հուշարձան հանդիսա- նալու մասին տեղեկու- թյուն |
Շենքի տեխնիկական վիճակի հետազննության | ||
իրակա- նացնողը |
օր, ամիս, տարի |
արդյունքում տրված եզրա-կացության համաձայն շենքի վնաս-վածության աստիճանը | |||||||||||||
1. |
|||||||||||||||
2. |
|||||||||||||||
3. |
|||||||||||||||
… |
Ձև N 2
ՄԱՏՅԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Հասցեն |
Կադաստրային ծածկագիրը |
Կառուցման տարեթիվը |
Ընդհանուր մակերեսը |
Հարկայնու- թյունը (այդ թվում` վերգետնյա և ստորգետնյա հարկերի թիվը) |
Վերջին վերանորոգման կամ հիմնանորոգման կամ վերակառուցման տարեթիվը |
Շենքի` պատմամշակութային հուշարձան հանդիսանալու մասին տեղեկություն |
Շենքի տեխնիկական վիճակի հետազննության | ||
իրականացնողը |
օր, ամիս, տարի |
արդյունքում տրված եզրակացության համաձայն շենքի վնասվածության աստիճանը | ||||||||
1. |
||||||||||
2. |
||||||||||
3. |
||||||||||
… |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
23.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականինոյեմբերի 23-ի N 2024-Ն որոշման |
«ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ու անձնագրավորման մասին» N 346 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականիմարտի 19-ի N 274-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման հետ կապված հարցերը:
2. Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այսուհետ` շենքեր ու շինություններ) տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման, անձնագրավորման և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով:
3. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան, շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից (այսուհետ` կատարող)` պայմանագրային հիմունքներով: Արդյունքում տրվում է տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը շենքի կամ շինության տեղեկատվական ու կոնստրուկտիվ բնութագրերի և դրա հետագա շահագործման, վերակառուցման կամ քանդման, իսկ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դեպքում` ամրակայման, նորոգման, վերականգնման կամ բացառիկ դեպքերում փոփոխման վերաբերյալ եզրահանգումների հետ, հավելվածի տեսքով, ներառվում է շենքի կամ շինության անձնագրում:
4. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունները կամ անձնագրավորումը պատվիրվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (իսկ կառավարման մարմնի բացակայության դեպքում՝ համայնքի), անհատական բնակելի տների սեփականատերերի (իսկ սեփականության իրավունք գրանցված չլինելու դեպքում՝ դրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր ունեցող անձանց), հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների սեփականատերերի, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից:
5. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են` ելնելով շենքերի ու շինությունների պահպանման, հուսալի և անվտանգ շահագործման, վերակառուցման կամ քանդման, բնական աղետների հետևանքների վերացման անհրաժեշտությունից:
6. Շենքի կամ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը կամ անձնագիրը կատարողի կողմից պատվիրատուին է հանձնվում պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողի կողմից ներկայացվող հաշվետվության կազմում դրանք հիմք են հանդիսանում քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի կողմից վարվող` շենքերի ու շինությունների անձնագրային տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի համալրման համար:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
23.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական: