Գլխավոր տեղեկություն
Номер
N 63-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2021
Принят
Առինջ համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2020
Подписан
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի 63-Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝ Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Առինջ համայնքում 2021 թվականի համար սահմանել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝

1) Հասցեների տրամադրման, վերահասցեավորման ծառայությունների համար՝ 5000/հինգ հազար/դրամ

2) Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝

ա. Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրման համար՝ 65000 / վաթսունհինգ հազար/ դրամ

բ. Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրման համար (ինքնակամ կառույցն իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից սահմանված կարգով կազմված հատակագծերի ներկայացման դեպքում)՝ 45000 /քառասունհինգ հազար/ դրամ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Կողմ -8

 

1. ԱՐՍԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

2. ԳԱՅԱՆԵ ՊԱԼՅԱՆ

3. ԳՐԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

4. ԼԱՈՒՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ

5. ՆԵԼԼԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

6. ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

7. ՍԵՐՈԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

8. ՖԼՈՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան