Գլխավոր տեղեկություն
Номер
N 17
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.1995-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.01.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
17.01.1995
Дата вступления в силу
17.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 17 հունվարի 1995 թվականի N 17

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն տնտեսական քաղաքականության մասին արված հայտարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների հետագա խորացման, արտաքին տնտեսական գործունեության հետագա ազատականացման և պետական կարգավորման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

2. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզիաների տրման կարգը (կցվում է).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

4. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

5. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

6. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

7. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

8. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

9. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

10. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

11. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

12. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

13. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

14. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995թ.
հունվարի 17-ի N 17 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, այսուհետև` ապրանք) լիցենզիաների տրման կարգը:

2. Լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերին համապատասխան:

3. Լիցենզիաները տրվում են տնտեսավարող սուբյեկտներին (անկախ սեփականության ձևից) և ենթակա չեն փոխանցման այլ անձանց: Լիցենզիաների տրման համար գանձվում է վճար պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

4. Լիցենզիաների տրման հիմք են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը կամ արտադրող ձեռնարկության և արտահանող կազմակերպության միջև արտահանվող ապրանքների մատակարարման, ինչպես նաև նախօրոք համաձայնեցված արտահանման պայմանագրերը.

բ) առանձնահատուկ ապրանքների արտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության եզրակացությունները:

5. Տնտեսավարող սուբյեկտներին կարող են տրվել գլխավոր (հիմնական) և միանգամյա լիցենզիաներ: Գլխավոր լիցենզիա ստանալու համար հիմք է հանդիսանում ապրանքների արտահանման կամ ներմուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը: Մնացած դեպքերում տրվում է միանգամյա լիցենզիա: Գլխավոր լիցենզիայով արտահանման և ներմուծման գործառնությունները կարող են կատարվել մեկ կամ մի քանի պայմանագրերով, արտասահմանյան տարբեր գործընկերների հետ, իսկ միանգամյա լիցենզիայի դեպքում` միայն մեկ պայմանագրով:

6. Պայմանագրում նշված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար տրվում է առանձին լիցենզիա:

7. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) տնտեսավարող սուբյեկտի դիմումը.

բ) ապրանքի ծագումը հաստատող փաստաթղթերը`

պայմանագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ ապրանքի ձեռքբերման մասին (արտահանող ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության արտադրության ապրանքների համար պետք է ներկայացնի արտադրողի հետ կնքված պայմանագիրը), միջնորդների առկայության դեպքում` նրանց հետ կնքված պայմանագրերը և ֆինանսական փաստաթղթերը (եթե ապրանքը չի արտադրված Հայաստանի Հանրապետությունում, ապա պետք է ներկայացնել ներմուծման բոլոր փաստաթղթերը).

ձեռքբերումը հաստատող ֆինանսական փաստաթուղթ (հաշիվ-ֆակտուրա կամ ելքի ապրանքագիր կամ ապրանքի բեռնագիր).

ապրանքի որակի մասին սերտիֆիկատ` տրված արտադրողի կամ համապատասխան իրավասու կամ լիազորված կազմակերպությունների կողմից.

գ) արտահանման կամ ներմուծման պայմանագիրը և պայմանագրի կողմերի պետական գրանցման մասին համապատասխան փաստաթղթերը (տեղեկանք ձեռնարկությունների պետական ռեգիստրից), բացառությամբ պետական ձեռնարկությունների:

Դիմողները սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

8. Լիցենզիաները տրվում են պարտավորություններ կատարելու համար անհրաժեշտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարով: Դիմողի հիմնավորված խնդրանքով լիցենզիայի ժամկետը կարող է երկարաձգվել:

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ներմուծման և արտահանման համար լիցենզիա տվող մարմինը սահմանված կարգով կարող է կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը կամ անվավեր ճանաչել այն:

9. Լիցենզիա տալու մերժման կամ տրված լիցենզիայի գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը` կապված միջկառավարական համաձայնագրերի ապահովման և հանրապետությունից կարևորագույն ռեսուրսների անվերահսկելի արտահանման կանխման հետ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անբարեխիղճ մրցակցությունը.

գ) ներկայացվող փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

10. Լիցենզիան տրվում է դիմելու օրվանից 10-օրյա ժամկետում:

11. Լիցենզիայի տրման մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը դիմողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 17
29.12.1995, N 124 29.12.1995, N 17
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան