«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10017425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հոկտեմբերի 2017 թ. |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՃԱՃԱՆՉՈՍԿՐԻ ԴԻՍՏԱԼ ԾԱՅՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը,
Հրամայում եմ`
1. Հաստատել «ճաճանչոսկրի դիստալ ծայրի կոտրվածքների ախտորոշման և բուժման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Առողջապահության բնագավառում բարձր տեխնոլոգիաների և Հայաստանի Հանրապետության առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանին` գործելակարգի հաստատումից հետո սեղմ ժամկետում ապահովել սույն գործելակարգի մուտքագրումը միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգ:
3. Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների տնօրեններին` «Ճաճանչոսկրի դիստալ ծայրի կոտրվածքների ախտորոշման և բուժման գործելակարգ»-ը ընդունել ի գիտություն:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին՝
Ապահովել սույն հրամանի տրամադրումը կատարողներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:
Լ. Ալթունյան
Հավելված |
ՃԱՃԱՆՉՈՍԿՐԻ ԴԻՍՏԱԼ ԾԱՅՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Տվյալ փաստաթուղթը լուսաբանում է մեծերի շրջանում (19 տ. բարձր) ճաճանչոսկրի դիստալ ծայրի սուր կոտրվածքների ախտորոշման և բուժման հիմնական դրույթները: Ճաճանչոսկրի դիստալ կոտրվածքները առաջանում են նախաբազկի այդ հատվածի վնասվածքների հետևանքով: Այս կոտրվածքները կարող են առաջանալ երիտասարդ պացիենտների մոտ բարձր էներգետիկ վնասվածքի հետևանքով (հիմնականում տղամարդկանց մոտ) կամ էլ մեծահասակ և ծերունական տարիքային խմբերի պացիենտների շրջանում՝ ինչպես բարձր, այնպես էլ նվազ էներգետիկ վնասվածքի հետևանքով: Վերջին դեպքում կոտրվածքն ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում: Ճաճանչոսկրի դիստալ ծայրի կոտրվածքները ամենահաճախ հանդիպող վնասվածքներից են: Մեկ տարվա կտրվածքով դրանք հանդիպում են 100 000 անհատներից 195,2 դեպքերում:
Նմանատիպ կոտրվածքների ախտորոշումը, բուժումը և պացիենտների վերջույթի ֆունկցիոնալ վերականգնումը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ: Վերականգնման շրջանը՝ կախված բուժման եղանակներից և անշարժացման ձևից, կարող է զգալի տատանվել: Այսպիսի պացիենտների բուժումը ենթադրում է համարժեք ցավազրկում և վերջույթի ֆունկցիոնալ վիճակի վերականգնում: Բուժման տարբեր եղանակներ կապված են որոշակի ռիսկային գործոնների հետ: Այդ եղանակների շարքին են դասվում նվազ վնասվածքային և վիրահատական տարբերակները: Այդ իսկ պատճառով բուժման եղանակների ցուցումները և հակացուցումները տարբեր են: Բուժման տարբեր եղանակների ընտրությունը պետք է լինի անհատական, հաշվի առնելով հնարավոր ռիսկերը կամ առավելությունները տվյալ պացիենտի համար:
Գործելակարգի մշակման աշխատանքային խմբի անդամների անվանացուցակ
1. Այվազյան Վ.Պ., բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնի տնօրեն
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0047, Նորք-Մարաշ 9 փ. 123 շ. (+374) 65 54 30
2. Այվազյան Ա.Վ., բ.գ.դ., պրոֆեսոր, Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնի «Մեծահասակների օրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի» բաժանմունքի վարիչ
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0047, Նորք-Մարաշ 9 փ. 123 շ. (+374) 65 54 30
3. Գևորգյան Ա.Ջ., բ.գ.թ., Երևանի Մ. Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարանի Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0047, Նորք-Մարաշ 9 փ. 123 շ. (+374) 65 54 30
4. Աղամալյան Հ.Հ. «Մեծահասակների օրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի» բաժանմունքի բժիշկ
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0047, Նորք-Մարաշ 9 փ. 123 շ. (+374) 65 54 30
Շահերի բախման հայտարարագիր և ֆինանսավորման աղբյուրներ
Պատասխանատու համակարգողը և աշխատանքային խմբի անդամները հայտարարում են իրենց շահերի բախման բացակայության մասին: Սույն փաստաթղթի մշակման աշխատանքները կատարվել են աշխատանքային խմբի անդամների կողմից Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնում /ՀՀ ԱՆ/. ՎՕԳԿ-ի կառույցը չի ունեցել և ոչ մի ազդեցություն սույն ուղեցույցի մշակման որևէ փուլի վրա:
Գործելակարգի մշակման հենքը
Սույն Գործելակարգը մշակվել է ՎՕԳԿ-ի աշխատակիցների կողմից, որոնք հանդիսանում են Հայաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների Ասոցիացիայի անդամներ: Գործելակարգը ստեղծվել է հետևյալ արդի գրականական աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա՝
1. OrthoGuidelines of American Academy of Orthopaedis Surgeons. http://www.orthoguidelines.org./ topic? Id.1003.
2. Chen NC, Jupiter JB. Management of distal radial fractures. J Bone Joint Surg Am 2007;89(9):2051-2062.
3. Court-Brown CM, Caesar B. Epidemiology of adult fractures: A review. Injury 2006;37(8):691-697.
4. Kakarlapudi TK, Santini A, Shahane SA, Douglas D. The cost of treatment of distal radial fractures. Injury 2000;31(4):229-232.
5. Agency for Healthcare Research and Quality. Healthcare Cost and Utilization Project Nationwide Inpatient Sample. HCUP NIS 2007.
6. Cook D.J., Mulrow CD, Haynes RB. Systematic Reviews: synthesis of best evidence for clinical decisions. Ann Intern Med 1997;126(5):376-380.
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն գործելակարգի մոդել են հանդիսանում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում գտնվող ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածք ունեցող պացիենտները:
Աղյուսակ 1
Մեծահասակների ճաճանչոսկրի դիստալ կոտրվածքով պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
Ճաճանչոսկրի դիստալ կոտրվածքով վնասվածք |
Տարիքային կարգավիճակ |
Մեծահասակներ |
Վնասվածքի աստիճանը |
Ցանկացած |
Վնասվածքի փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
Անկախ բարդություններից |
Կոդը ըստ ՀՄԴ-10 |
S52.5 |
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Պացիենտանոցային և արտապացիենտանոցային |
Հապավումներ
ՃԴԿ – ճաճանչոսկրի դիստալ կոտրվածք
1. Կլինիկական պատկեր և ախտորոշում
1.1. Պացիենտները գանգատվում են նախաբազկի դիստալ շրջանի ցավերից, այտուցվածությունից և ճաճանչդաստակային հոդում շարժումների արտահայտված սահմանափակումից:
1.2. Ախտորոշման հիմքում ընկած են վնասվածքի հանգամանքների պարզաբանումը, արտաքին զննումը և տվյալ հատվածի ռենտգենաբանական հետազոտումը:
1.3. Վնասվածքի պատմությունը հավաքելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կոտրվածքի առաջացման մեխանիզմին: Այն հիմնականում առաջանում է անուղղակի մեխանիզմով, երբ պացիենտն ընկնելիս գետնին հենվում է ափային (Կոլեսի կոտրվածք) կամ թիկնային մակերեսներով (Սմիթի կոտրվածք): Հազվագյուտ դեպքերում ճաճանչի դիստալ հատվածի կոտրվածքը կարող է առաջանալ ուղղակի ուժի ազդեցության հետևանքով: Անհրաժեշտ է պարզել նաև կոտրվածքի վաղեմությունը: Մեծահասակ տարիքային խմբերի պացիենտների մոտ անհրաժեշտ է պարզաբանել նաև օստեոպորոզի առկայությունը. (հետմենապաուզալ կամ սենիլ), ինչպես նաև այդ ախտաբանությանը բնորոշ այլ կոտրվածքների առկայությունը անամնեզում:
1.4. Արտաքին զննման ժամանակ նախաբազկի դիստալ հատվածի շրջանում դիտվում է այտուցվածություն, ձեռնաթաթի դևիացիա, իսկ որոշ դեպքերում՝ տիպիկ (սվինաձև) տձևություն։
1.5. Ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածքների պարագայում ճիշտ անցկացված արտաքին զննումը ունի բարձր ախտորոշիչ արդյունավետություն, հատկապես տեղաշարժված կոտրվածքների դեպքում (սվինաձև դեֆորմացիա):
1.6. Ճառագայթային ախտորոշման եղանակներից պարտադիր է ռենտգենաբանական հետազոտությունը (կատարված երկու պրոյեկցիայով՝ առաջահետին և կողմնային): Այն 100% դեպքերում թույլ է տալիս ախտորոշել կոտրվածքը, տեղաշարժի առկայությունը, ինչպես նաև ծղիկոսկրի դիստալ ծայրի կոտրվածքը, եթե այն տեղի ունի: Ռենտգենաբանական հետազոտումը (կողմնային պրոյեկցիա) կատարվում է նաև բեկորների համադրումից հետո՝ նպատակ ունենալով պարզել դիստալ ռադիոուլնար հոդի կայունությունը:
2. Բուժում
2.1. Ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածքների ժամանակ կարելի է կիրառել ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրահատական բուժում: Բուժման եղանակի ընտրությունը կախված է կոտրվածքի բնույթից, տեղաշարժի կամ բեկորների առկայությունից, կոտրվածքի կայունությունից, ոսկրային հյուսվածքի որակից, պացիենտի տարիքից և վերջինիս համաձայնությունից:
2.2. Առանց տեղաշարժի կայուն կոտրվածքների դեպքում ցուցված է բուժում գիպսակապերով՝ 4 շաբաթ ժամկետով:
2.3. Կոլեսի կամ Սմիթի կայուն պարզ կոտրվածքների դեպքում ցուցված է բեկորների միամոմենտ համադրում և գիպսային անշարժացում նույն ժամկետներով: Սակայն այս դեպքերում անհրաժեշտ է 3 շաբաթվա ընթացքում անցկացնել ռենտգենաբանական հսկողություն` հնարավոր երկրորդային տեղաշարժը հայտնաբերելու նպատակով: Այս միտքը հիմնված չէ հավաստի ապացույցների վրա, բայց հանդիսանում է աշխատանքային խմբի կարծիքը:
2.4. Անկայուն կոտրվածքների դեպքում խորհուրդ չի տրվում բուժել կոնսերվատիվ եղանակով՝ գիպսային կապերով:
2.5. Անկայուն կոտրվածքների դեպքում իրականացվել են 5 ռադոնոմիզված հետազոտություններ, կատարվել է վիրահատական և կոնսերվատիվ բուժումների արդյունքների համեմատական վերլուծություն: Այն ցույց է տվել, որ առավել նախընտրելի է վիրահատական բուժումը: Բոլոր նկատելի տարբերությունները ի օգուտ վիրահատական անշարժացման էին:
2.6. Կոնսերվատիվ և վիրահատական բուժումից հետո անցկացվում է պացիենտների վերականգնողական բուժում: Կատարվում են վերջույթի տարբեր ակտիվ վարժություններ: Կոնսերվատիվ բուժման դեպքում մատների և արմնկային հոդի վարժությունները կատարվում են վնասվածքը ստանալու սկզբնական շրջանից, իսկ վնասված ճաճանչդաստակային հոդի դեպքում՝ գիպսակապը հանելու օրվանից: Տվյալ վերականգնողական բուժումը կատարվում է տնային (արտահիվանդանոցային) պայմաններում: Վիրահատական բուժման պարագայում ցուցված են ավելի վաղ վերականգնողական վարժություններ: Ամեն դեպքում մատներում կոնտրակտուրաները կանխարգելելու նպատակով կատարվում են մատների ակտիվ վարժություններ` սկսած կոտրվածքը ստանալու օրվանից: Խորհուրդ չի տրվում սկսել ճաճանչդաստակային հոդի վաղ շարժումներ, նույնիսկ վիրահատական բուժման և կոտրվածքը կայունացնելու պայմաններում (չափավոր ապացույցներ):
3. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
3.1. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ
(հիմնական ցանկ)
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Օրթոպեդ- վնասվածքաբանի խորհրդատվություն |
1 |
2 |
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք |
Օրթոպեդ- վնասվածքաբան |
1-4 շաբաթ | |
Վերականգնողաբանի խորհրդատվություն |
1 |
2 |
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք |
Բժիշկ-վերականգնողաբան |
1-4 շաբաթ | |
Ռենտգեն քննություն |
1 |
2 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 շաբաթ |
3.2. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ (լրացուցիչ ցանկ)
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
4. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
4.1. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ (հիմնական ցանկ)
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ |
N02BE01 |
Պարացետամոլ |
1 |
1.5 |
6.0 |
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի մասնագետ/ |
1-7 օր |
Ոչ սթերոիդ հակաբորբոքային միջոցներ |
M01AB05 |
Դիկլոֆենակ |
1 |
75.0 |
150.0 |
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի մասնագետ/ |
1-7 օր |
Ոչ սթերոիդ հակաբորբոքային միջոց |
M01AB15 |
Կետորոլակ |
1 |
30.0 50.0 |
60.0 50.0 |
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի մասնագետ/ |
1-7 օր |
4.2. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ (լրացուցիչ ցանկ)
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC01 |
ցանկացած |
0.25 |
20.0 |
140.0 |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/ |
1-7 օր |
5. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ
Սույն Գործելակարգի համաձայն հարկավոր է ապահովել անշարժացում 4 շաբաթվա ընթացքում
6. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն Գործելակարգի համաձայն սննդակարգի հատուկ պահանջներ չկան:
7. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել այս կոտրվածքների համալիր բուժման խնդիրները, ինչպես նաև հավանական ելքերը` հնարավորինս շուտ և ոչ ուշ քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում:
8. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի լրիվ վերականգնմամբ |
65% |
2-3 ամիս |
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/ |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի կորստով |
15% |
3 ամիս |
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/ |
Բարդությունների զարգացում |
35% |
Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/ | |
Մահացու ելք |
0 % |