ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
27 հունվարի 2015 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
Նեֆրիտի ԵՎ դիամոնիումի հիդրոֆոսֆատի (դիամոնիումի ֆոսֆատ) առնչությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ԵՎ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 3 հավելվածի։
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 06.10.15 թիվ 131)
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 27.10.20 թիվ 137)
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |