ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 730-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 160,210,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սի ՓԻ Էս Էներջի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02847546) 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 2,498,960 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեգարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բեռնափոխադրման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կոտայքկոշ» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03506316) 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անկողնային հավաքածուի ձեռքբերում` 35,880,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Զոր-Ագատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01012179) 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 4,600 հատ ծածկոցի ձեռքբերում` 30,820,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռքբերում` 9,131,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Ինտ.Մենտաս գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02251665) 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 21,091,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Հով-Արս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04236834) 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 14,318,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 11,120,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 730-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 4600 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն Բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
160,210,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 4600 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 49,150,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 2) անկողնային և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 79,650,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 3) մանկական հագուստի ձեռքբերում և տրամադրում՝ 11,700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 4) առաջին օգնության արկղերի ձեռքբերում՝ 810,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 5) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ բաշխումն իրականացնելու համար՝ 3,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 6) անձնակազմի տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում – 2,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 7) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 8) գնահատման և հետբաշխման մոնիթորինգ, «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում՝ 2,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում. 9) կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 3,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում․ 10) կամավորների համար սննդի ձեռքբերում՝ 5,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում. 11) աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար` 1,400,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում. 12) անձնակազմի և կամավորների համար գիշերակացի կազմակերպման նպատակով հյուրանոցային ծառայության ձեռքբերում՝ 1,500,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 49,150,000 դրամ արժողությամբ. 2) անկողնային և կենցաղային պարագաների ձեռքբերում՝ 79,650,000 դրամ արժողությամբ. 3) մանկական հագուստի ձեռքբերում՝ 11,700,000 դրամ արժողությամբ. 4) առաջին օգնության արկղերի ձեռքբերում՝ 810,000 դրամ արժողությամբ. 5) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 3,000,000 դրամ արժողությամբ. 6) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 500,000 դրամ արժողությամբ. 7) անձնակազմի տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում՝ 2,500,000 դրամ արժողությամբ. 8) աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար` 1,400,000 դրամ արժողությամբ. 9) հյուրանոցային ծառայության ձեռքբերում՝ 2,000,000 դրամ արժողությամբ. 10) կամավորների համար սննդի ձեռքբերում՝ 5,000,000 դրամ արժողությամբ. 11) անձնակազմի և կամավորների համար գիշերակացի կազմակերպման նպատակով հյուրանոցային ծառայության ձեռքբերում՝ 1,500,000 դրամ արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր` 4,400,000 դրամ արժողությամբ, որը ներառում է վառելիքի ծախս՝ 2,500,000 դրամ, աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 1,400,000 դրամ և տպագրության ծախս՝ 500,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետի աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետի աշխատակազմի և համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|