ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-88-Ն-31 2023 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակի 1-7-րդ կետերի «Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ, ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակի 8-րդ կետի «Շիրակի և Լոռու մարզերի վարչական տարածքներ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակի 9-րդ կետի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի «Սպասարկման տարածք» սյունակի 10-րդ կետի «Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով և բողոքներով՝ ՀՀ վարչական տարածք» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,
5) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
« |
|
», |
6) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «15» թիվը փոխարինել «16» թվով,
7) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 38-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ավագյան Արտուշ Լևոնի» բառերով,
8) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ կետով.
« |
|
», |
9) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «39» թիվը փոխարինել «40» թվով,
10) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
« |
|
», |
11) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «11» թիվը փոխարինել «12» թվով,
12) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արտաշատ» բառը փոխարինել «Վայք» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Արտաշատի, Մասիսի» բառերը փոխարինել «Վայքի, Եղեգնաձորի, Վեդու» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Սարգսյան Դավիթ Նորիկի» բառերով,
13) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վայքի, Եղեգնաձորի, Վեդու» բառերը փոխարինել «Արտաշատի, Մասիսի» բառերով,
14) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով և կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը հանել, «Դատավոր» սյունակի «Թորոսյան Վահագն Սամվելի» բառերը փոխարինել «Մալխասյան Գուրգեն Հովհաննեսի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը հանել,
15) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 14-րդ, 15-րդ և 16-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,
16) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «16» թիվը փոխարինել «13» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան |
2023 թ. հոկտեմբերի 23 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: