ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 1995 թվականի N 17
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Համաձայն տնտեսական քաղաքականության մասին արված հայտարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների հետագա խորացման, արտաքին տնտեսական գործունեության հետագա ազատականացման և պետական կարգավորման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
2. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզիաների տրման կարգը (կցվում է).
բ) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
4. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
5. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
6. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
7. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
8. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
9. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
10. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
11. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
12. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
13. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
14. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 124)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, այսուհետև` ապրանք) լիցենզիաների տրման կարգը:
2. Լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերին համապատասխան:
3. Լիցենզիաները տրվում են տնտեսավարող սուբյեկտներին (անկախ սեփականության ձևից) և ենթակա չեն փոխանցման այլ անձանց: Լիցենզիաների տրման համար գանձվում է վճար պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
4. Լիցենզիաների տրման հիմք են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը կամ արտադրող ձեռնարկության և արտահանող կազմակերպության միջև արտահանվող ապրանքների մատակարարման, ինչպես նաև նախօրոք համաձայնեցված արտահանման պայմանագրերը.
բ) առանձնահատուկ ապրանքների արտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության եզրակացությունները:
5. Տնտեսավարող սուբյեկտներին կարող են տրվել գլխավոր (հիմնական) և միանգամյա լիցենզիաներ: Գլխավոր լիցենզիա ստանալու համար հիմք է հանդիսանում ապրանքների արտահանման կամ ներմուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը: Մնացած դեպքերում տրվում է միանգամյա լիցենզիա: Գլխավոր լիցենզիայով արտահանման և ներմուծման գործառնությունները կարող են կատարվել մեկ կամ մի քանի պայմանագրերով, արտասահմանյան տարբեր գործընկերների հետ, իսկ միանգամյա լիցենզիայի դեպքում` միայն մեկ պայմանագրով:
6. Պայմանագրում նշված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար տրվում է առանձին լիցենզիա:
7. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) տնտեսավարող սուբյեկտի դիմումը.
բ) ապրանքի ծագումը հաստատող փաստաթղթերը`
պայմանագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ ապրանքի ձեռքբերման մասին (արտահանող ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության արտադրության ապրանքների համար պետք է ներկայացնի արտադրողի հետ կնքված պայմանագիրը), միջնորդների առկայության դեպքում` նրանց հետ կնքված պայմանագրերը և ֆինանսական փաստաթղթերը (եթե ապրանքը չի արտադրված Հայաստանի Հանրապետությունում, ապա պետք է ներկայացնել ներմուծման բոլոր փաստաթղթերը).
ձեռքբերումը հաստատող ֆինանսական փաստաթուղթ (հաշիվ-ֆակտուրա կամ ելքի ապրանքագիր կամ ապրանքի բեռնագիր).
ապրանքի որակի մասին սերտիֆիկատ` տրված արտադրողի կամ համապատասխան իրավասու կամ լիազորված կազմակերպությունների կողմից.
գ) արտահանման կամ ներմուծման պայմանագիրը և պայմանագրի կողմերի պետական գրանցման մասին համապատասխան փաստաթղթերը (տեղեկանք ձեռնարկությունների պետական ռեգիստրից), բացառությամբ պետական ձեռնարկությունների:
Դիմողները սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:
8. Լիցենզիաները տրվում են պարտավորություններ կատարելու համար անհրաժեշտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարով: Դիմողի հիմնավորված խնդրանքով լիցենզիայի ժամկետը կարող է երկարաձգվել:
Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ներմուծման և արտահանման համար լիցենզիա տվող մարմինը սահմանված կարգով կարող է կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը կամ անվավեր ճանաչել այն:
9. Լիցենզիա տալու մերժման կամ տրված լիցենզիայի գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը` կապված միջկառավարական համաձայնագրերի ապահովման և հանրապետությունից կարևորագույն ռեսուրսների անվերահսկելի արտահանման կանխման հետ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անբարեխիղճ մրցակցությունը.
գ) ներկայացվող փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
10. Լիցենզիան տրվում է դիմելու օրվանից 10-օրյա ժամկետում:
11. Լիցենզիայի տրման մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը դիմողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով: