Գլխավոր տեղեկություն
Номер
N 1611-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2023
Дата вступления в силу
23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1611-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 706 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման ամբողջ տեքստում «կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության» բառերով.

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերով.

4) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով.

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Սահմանել, որ՝

1) ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողները պարենային ապահովություն չեն ստանում, իսկ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված դրամական միջոցներն ուղղվում են վերջիններիս իրային ապահովությանը.

2) ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների սննդի հետ կապված ծախսերի հաշվարկը կատարվում է օրական 3000 դրամի չափով, ամսական միջին ծանրաբեռնվածությունը՝ 16 օր, իսկ զինծառայողների թիվը՝ նախորդ տարվա փաստացի թվի միջինով։».

6) որոշման N 2 հավելվածի 1.1-ին և 1.2-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

7) որոշման N 3 հավելվածի վերնագրում և 1-ին կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերով.

8) որոշման N 4 հավելվածի վերնագրում «արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով.

9) որոշման N 4 հավելվածի 1-ին կետում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագրում «ԵՎ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) վերնագիրը «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝

«2.1) Հայաuտանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն N 2.1 հավելվածի.».

4) որոշման 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման 1.1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողների իրային ապահովությանն ուղղվող դրամական միջոցները, որպես դրամական փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի կողմից սահմանված համամասնությամբ տրամադրվում են սույն կետում նշված ծառայողներին։».

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով՝

«2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ստորաբաժանումներում, ծառայության առանձնահատկություններից ելնելով, սույն որոշման N 2.1 հավելվածի համաձայն պարտադիր զինվորական հանդերձանք չկրող սպաներին և ենթասպաներին տրվում է դրամական փոխհատուցում՝ զինվորական հանդերձանքի ձեռքբերման գների հաշվարկով, իսկ զինվորական հանդերձանքի ձեռքբերումների բացակայության դեպքում՝ մրցակցային կամ շուկայական գների հաշվարկով, ըստ կրման ժամկետների։».

6) որոշումը լրացնել N 2.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության մասով, տարածվում է 2023 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1611-Ն որոշման

 

 

«Հավելված N 2.1

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓԱՔԱՆԱԿ N 1

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

NN

ը/կ

Անվանումը

Ծածկագիրը

Քանակը

Կրելու

ժամկետը

1.

Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ

001

1 հատ

3 տարի

2.

Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից

002

1 հատ

6 տարի

3.

Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց

003

1 հատ

6 տարի

4.

Ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե

օձիքով

004

1 հատ

5 տարի

5.

Կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով և

ազատթող փողքերով տաբատ

005

1 լրակազմ

7 տարի

6.

Կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով և

ազատթող փողքերով տաբատ

006

1 լրակազմ

2 տարի

7.

Բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի

ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ

007

1 լրակազմ

3 տարի

8.

Դաշտային կոստյում՝ կեպիով, բամբակյա կոմուֆլյաժ

գործվածքից

008

2 լրակազմ

3 տարի

9.

Ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով

009

1 հատ

5 տարի

10.

Թիկնոց-ուսնոց

010

1 հատ

7 տարի

11.

Ձեռնոց` ամառային

011

1 զույգ

3 տարի

12.

Ձեռնոց` աշնանային-գարնանային

012

1 զույգ

3 տարի

13.

Ձեռնոց` ձմեռային

013

1 զույգ

3 տարի

14.

Ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի

աղվամազով, հանովի ուսադիրներով

014

1 լրակազմ

5 տարի

15.

Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի

ուսադիրներով

015

1 լրակազմ

5 տարի

16.

Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի

ուսադիրներով

016

1 հատ

5 տարի

17.

Մորթե կիսաճտքավոր կոշիկ` սև

017

1 զույգ

2 տարի

18.

Կոշիկ` սև

018

1 զույգ

2 տարի

19.

Բնական կաշվից (յուֆտե) ճտքավոր կոշիկ` մորթե

ներդիրով

019

1 զույգ

5 տարի

20.

Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

020

1 հատ

2 տարի

21.

Կարճաթև սպիտակ վերնաշապիկ

021

1 հատ

2 տարի

22.

Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի

ուսադիրներով

022

2 հատ

2 տարի

23.

Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ

023

2 հատ

2 տարի

24.

Փողկապ՝ սև

024

1 հատ

5 տարի

25.

Դեղնականաչավուն փողկապ

025

2 հատ

5 տարի

26.

Դեղնականաչավուն կաշնե

026

3 հատ

5 տարի

27.

Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության

զինանշանի պատկերով, ճարմանդով

027

1 հատ

15 տարի

28.

Կաշվե գոտի` Հայաստանի Հանրապետության

զինանշանի պատկերով, ճարմանդով

028

1 հատ

10 տարի

29.

Դաշտային կաշվե պայուսակ

029

1 հատ

15 տարի

30.

Թիկնոցի կաշեգոտի

030

1 հատ

15 տարի

31.

Ուսկապ (աքսելբանտ)` երկու արույրե ծայրապանակով

031

1 հատ

15 տարի

 

Ծանոթագրություններ.

1. Թույլատրվում է բնական կաշվից (յուֆտե) ճտքավոր կոշիկները (մորթիով) փոխարինել սև կոշիկներով:

2. Թույլատրվում է կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով:

3. Թույլատրվում է 002 ծածկագրով նախատեսված ականջակալներով գլխարկի փոխարեն հատկացնել փափախ, իսկ 003 ծածկագրով նախատեսված ոչխարի մորթուց կարված ականջակալներով գլխարկի փոխարեն` կարակուլե ականջակալներով գլխարկ:

 

ՉԱՓԱՔԱՆԱԿ N 2

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՆԵՐԻՆ, ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

NN

ը/կ

Անվանումը

Ծածկագիրը

Քանակը

Կրելու

ժամկետը

1.

Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ

032

1 հատ

3 տարի

2.

Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից,

գնդապետների համար

033

1 հատ

6 տարի

3.

Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց

034

1 հատ

3 տարի

4.

Ձմեռային դեղնականաչավուն վերարկու՝ ոչխարի

մորթուց կարված օձիքով

035

1 հատ

5 տարի

5.

Կիտել` տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով

տաբատ

036

1 լրակազմ

7 տարի

6.

Կիտել` ամենօրյա ուսադիրներով և ազատթող փողքերով

տաբատ

037

1 լրակազմ

3 տարի

7.

Բաճկոն` հանովի ուսադիրներով և ազատթող փողքերով

տաբատ

038

1 լրակազմ

3 տարի

8.

Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա կոմուֆլյաժ

գործվածքից

039

2 լրակազմ

3 տարի

9.

Ամառային թիկնոց՝ հանովի ուսադիրներով

040

1 հատ

5 տարի

10.

Թիկնոց-ուսնոց

041

1 հատ

7 տարի

11.

Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով

042

1 զույգ

2 տարի

12.

Գարնանային-աշնանային կիսավերարկու՝ հանովի

ուսադիրներով

043

1 հատ

5 տարի

13.

Կիսաճտքավոր կոշիկ

044

2 զույգ

2 տարի

14.

Կոշիկ

045

1 զույգ

2 տարի

15.

Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի

ուսադիրներով

046

1 հատ

4 տարի

16.

Կարճաթև սպիտակ շապիկ

047

1 հատ

5 տարի

17.

Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ՝ հանովի

ուսադիրներով

048

2 հատ

2 տարի

18.

Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ՝ հանովի

ուսադիրներով

049

2 հատ

2 տարի

19.

Փողկապ՝ սև

050

1 հատ

3 տարի

20.

Դեղնականաչավուն փողկապ

051

2 հատ

3 տարի

21.

Կաշնե

052

3 հատ

3 տարի

22.

Մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղեն

053

2 լրակազմ

2 տարի

23.

Բամբակյա կիսագուլպա

054

2 զույգ

1 տարի

24.

Կիսաբրդյա կիսագուլպա

055

1 զույգ

2 տարի

25.

Բրդյա 5-մատնյա ձեռնոց

056

1 զույգ

2 տարի

26.

Գոտկատեղի կաշեգոտի

057

1 հատ

5 տարի

27.

Թիկնոցի կաշեգոտի

058

1 հատ

15 տարի

28.

Դաշտային կաշվե պայուսակ

059

1 հատ

10 տարի

 

Ծանոթագրություններ.

1. Թույլատրվում է բնական կարակուլից կարված ականջակալներով գլխարկ առկա չլինելու դեպքում գնդապետ զինվորական կոչումով զինծառայողներին հատկացնել ոչխարի մորթուց կարված ականջակալներով գլխարկ: Ոչխարի մորթուց կարված ականջակալներով գլխարկ հատկացվում է՝ 1 հատը՝ 6 տարի ժամկետով:

2. Գնդապետ զինվորական կոչումով զինծառայողներին ձմեռային դեղնականաչավուն վերարկու հատկացվում է կարակուլե օձիքով:

3. Թույլատրվում է ամենօրյա ուսադիրներով կիտելի և ազատթող փողքերով տաբատի, հանովի ուսադիրներով բաճկոնի և ազատթող փողքերով տաբատի փոխարեն հատկացնել դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից:

4. Թույլատրվում է կոշիկի փոխարեն հատկացնել կիսաճտքավոր կոշիկ և հակառակը:

5. Թույլատրվում է կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով:

6. Թույլատրվում է մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղենի փոխարեն հատկացնել շապիկ գունաքողարկված գործվածքից կամ օձիքով շապիկ:

7. Թույլատրվում է կիսաբրդյա կիսագուլպայի փոխարեն հատկացնել բամբակյա կիսագուլպա:

8. Թույլատրվում է կարակուլե մորթուց կարված ականջակալներով գլխարկի փոխարեն գնդապետ զինվորական կոչումով զինծառայողներին հատկացնել կարակուլե փափախ:

9. Թույլատրվում է ամենօրյա ուսադիրներով կիտելը և ազատթող փողքերով տաբատը, տոնական ուսադիրներով կիտելը և ազատթող փողքերով տաբատը, հանովի ուսադիրներով բաճկոնը և ազատթող թողքերով տաբատը փոխարինել միմյանցով:

10. Թույլատրվում է երկարաթև, դեղնականաչավուն վերնաշապիկը փոխարինել կարճաթև կամ երկարաթև սպիտակ վերնաշապիկով` 1 հատը՝ 2 տարի կրելու ժամկետով:

 

ՉԱՓԱՔԱՆԱԿ N 3

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

NN

ը/կ

Անվանումը

Ծածկագիրը

Քանակը

Կրելու

ժամկետը

1.

Բրդյա պիլոտկա

060

1 հատ

4 տարի

2.

Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց

061

1 հատ

5 տարի

3.

Ձմեռային վերարկու

062

1 հատ

4 տարի

4.

Կիտել` տոնական ուսադիրներով և կիսաշրջազգեստ

063

1 լրակազմ

5 տարի

5.

Կիտել` ամենօրյա ուսադիրներով և կիսաշրջազգեստ

064

1 լրակազմ

2 տարի

6.

Կանացի ամառային վերարկու

065

1 հատ

2 տարի

7.

Թիկնոց-ուսնոց

066

1 հատ

10 տարի

8.

Կիտել, կիսաշրջազգեստ և կեպի՝ կոմուֆլյաժ գործվածքից

067

1 լրակազմ

2 տարի

9.

Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով

068

1 լրակազմ

3 տարի

10.

Կիսաճտքավոր կոշիկ

069

1 զույգ

2 տարի

11.

Կանացի կոշիկ

070

2 զույգ

3 տարի

12.

Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի

ուսադիրներով

071

1 հատ

2 տարի

13.

Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի

ուսադիրներով

072

2 հատ

2 տարի

14.

Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի

ուսադիրներով

073

1 հատ

2 տարի

15.

Փողկապ` սև

074

1 հատ

3 տարի

16.

Դեղնականաչավուն փողկապ

075

1 հատ

1 տարի

17.

Կանացի ներքնազգեստ

076

3 զույգ

3 տարի

18.

Կաշվե գոտի

077

1 հատ

10 տարի

19.

Թիկնոց-ուսնոցի կաշեգոտի

078

1 հատ

15 տարի

 

Ծանոթագրություններ.

1. Թույլատրվում է երկարաթև սպիտակ վերնաշապիկի փոխարեն հատկացնել կարճաթև սպիտակ վերնաշապիկ:

2. Թույլատրվում է կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկի փոխարեն հատկացնել երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ:

3. Թույլատրվում է երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկը փոխարինել կարճաթև կամ երկարաթև սպիտակ վերնաշապիկով` 1 հատը՝ 2 տարի կրելու ժամկետով:

4. Թույլատրվում է կիտել՝ ամենօրյա ուսադիրներով և կիսաշրջազգեստ, կիտել՝ տոնական ուսադիրներով և կիսաշրջազգեստ և ձմեռային կոստյում՝ արհեստական մորթե օձիքով հանդերձանքները փոխարինել միմյանցով:

5. Թույլատրվում է կիտել, կիսաշրջազգեստ և կեպի՝ կոմուֆլյաժ գործվածքից հանդերձանքը փոխարինել չափաքանակ N 2-ի դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից հանդերձանքով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան