ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«07» հոկտեմբերի 2024 թ. |
N 5434-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-XX-000841 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 2002 հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 15 հավելվածի 5-րդ և 13-րդ կետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 19-ի կասեցման միջնորդագիրը, ըստ որի, Առողջապահության նախարարության կողմից 2006 թվականի հոկտեմբերի 19-ին «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` Կազմակերպություն) տրամադրվել է N Կ-XX-000841 լիցենզիան՝ նաև արտահիվանդանոցային՝ թերապևտիկ ստոմատոլոգիա և վիրաբուժական ստոմատոլոգիա բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնելու համար։ Կազմակերպությունը նշված տեսակներն իրականացնում է առանց Առողջապահության նախարարության կողմից տրամադրված ճառագայթային-ախտորոշիչ-ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիայի առկայության, որով խախտվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 15 հավելվածի 5-րդ և 13-րդ կետերով սահմանված պահանջները.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Առողջապահության նախարարության կողմից 2006 թվականի հոկտեմբերի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-000841 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման` թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական տեսակներով գործունեությամբ զբաղվելու իրավունքը` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել գործունեության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |