ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1570-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊԱԿ ՊԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի հուլիսի 26-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 14-ի N 1570-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
3919900000 |
Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն, սկոչ՝ միակողմանի, ոչ գրասենյակային չտպագրված, գլանափա-թեթավորված 20 սմ ավելի |
Հաստությունը՝ 32 միկ-ից մինչև 55 միկրոն, լայնությունը՝ 1000 մմ-ից մինչև 1280 մմ, երկարությունը՝ 3500 մ-ից մինչև 6000 մ |
կգ |
700000 |
Չինաստան, Հնդկաստան |
Չինաստան, Հնդկաստան |
550 000 000 |
|
2. |
3919900000 |
Երկկողմանի ինքնակպչուն ժապավեն ակրիլային պոլիմեր, ոչ գրասենյակային |
Հաստությունը՝ 40 միկ-ից մինչև 180 միկրոն, լայնությունը՝ 800 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 800 մ-ից մինչև 1500 մ |
կգ |
40000 |
Չինաստան, Հնդկաստան |
Չինաստան, Հնդկաստան |
20 000 000 |
|
3․ |
5906999000 |
Միակողմանի ինքնակպչուն տեքստիլ ժապավեն |
Հաստությունը՝ 120 միկրոնից մինչև 200 միկրոն, լայնությունը՝ 1000 մմ-ից մինչև 1280 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 1500 մ |
կգ |
20000 |
Չինաստան, Հնդկաստան |
Չինաստան, Հնդկաստան |
25 000 000 |
|
4․ |
7607209000 |
Ոչ պակաս, քան 0.021 մմ, սակայն ոչ ավելի, քան 0.2 մմ հաստությամբ (չհաշված հիմքը) ալյումինե փայլաթիթեղ, միակողմանի ինքնակպչուն, թղթյա հիմքով |
Հաստությունը՝ 40 միկ-ից մինչև 120 միկրոն, լայնությունը՝ 900 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 1500 մ |
կգ |
12000 |
Չինաստան, Հնդկաստան |
Չինաստան, Հնդկաստան |
18 000 000 |
|
5․ |
4811419000 |
Թղթյա միակողմանի ինքնակպչուն ժապավեն, սկոչ՝ շինարարական չտպագրված |
Հաստությունը՝ 60 միկ-ից մինչև 160 միկրոն, լայնությունը՝ 900 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 2500 մ |
կգ |
90000 |
Չինաստան, Հնդկաստան |
Չինաստան, Հնդկաստան |
160 000 000 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
|
|
|
|
773 000 000 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|