Գլխավոր տեղեկություն
Номер
N 1110-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2023
Дата вступления в силу
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1110-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2102-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 2102-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի 9-րդ կետի «Քանակը» սյունակում «9 600» թիվը փոխարինել «47 500» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «28 800 000» թիվը՝ «73 300 000» թվով.

2) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի 33-րդ կետի «Քանակը» սյունակում «10 000» թիվը փոխարինել «48 100» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «25 000 000» թիվը՝ «74 300 000» թվով.

3) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի «Ընդամենը» պարբերության մեջ «1 170 600 000» թիվը փոխարինել «1 264 400 000» թվով.

4) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «1 301 600 000» թիվը փոխարինել «1 395 400 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան