ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 790-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 661-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կառուցվածքում՝
1) երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչությունը բաժանել՝ ստեղծելով երիտասարդության հարցերի վարչություն և լրացուցիչ և շարունակական կրթության բաժին.
2) մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունը բաժանել՝ ստեղծելով մշակութային ժառանգության վարչություն և գրահրատարակչության բաժին.
3) լիցենզավորման գործակալությունը և պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը միաձուլել՝ ստեղծելով լիցենզավորման վարչություն.
4) զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչությունն անվանափոխել ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության.
5) գնումների վարչությունն անվանափոխել գնման գործընթացների և դրամաշնորհային մրցույթների կազմակերպման վարչության.
6) ընդհանուր բաժինը վերակազմավորել փաստաթղթերի վարման և քաղաքացիների ընդունելության վարչության.
7) դադարեցնել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործունեությունը:
2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 11-րդ կետում՝
ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների բնութագրերի հաստատում՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.»,
բ. ուժը կորցրած ճանաչել 16-րդ և 24-րդ ենթակետերը,
գ. 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21) պետական նմուշի ավարտական (բացառությամբ բարձրագույն և հետբուհական կրթական աստիճանների) փաստաթղթերի ձևերի մշակում.»,
դ. 23-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին և 23.2-րդ ենթակետեր՝
«23.1) գիտական աստիճաններ և գիտական կոչումներ շնորհող գիտական մասնագիտությունների անվանացանկի հաստատում.
23.2) գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով իրականացվող մրցութային ծրագրերի հրավերների փաթեթների և մրցույթների արդյունքների սահմանված կարգով հաստատում.».
2) 34-րդ կետում`
ա. 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 5-րդ ենթակետում «զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն» բառերը փոխարինել «ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչություն» բառերով,
գ. 9-րդ, 10-րդ և 17-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. 18-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ ենթակետերով՝
«19) լիցենզավորման վարչություն.
20) մշակութային ժառանգության վարչություն.
21) երիտասարդության հարցերի վարչություն.
22) գրահրատարակչության բաժին.
23) լրացուցիչ և շարունակական կրթության բաժին:».
3) 35-րդ կետում՝
ա. 7-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 11-րդ ենթակետում «գնումների վարչություն» բառերը փոխարինել «գնման գործընթացների և դրամաշնորհային մրցույթների կազմակերպման վարչություն» բառերով,
գ. 12-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով՝
«13) փաստաթղթերի վարման և քաղաքացիների ընդունելության վարչություն:».
4) 36-րդ կետում՝
ա. 1-ին և 2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով՝
«4) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի 7-րդ ենթակետի, 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության և 2-րդ կետի 4-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |