Գլխավոր տեղեկություն
Номер
N 1045-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2023
Дата вступления в силу
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2023 թվականի N 1045-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն` ընդունել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 87 հասցեում գտնվող վարչական շենքի` 66 795 017 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 388.54 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք) և, որպես պետական սեփականություն, ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 73 շենք, 4/1 շինություն հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի` 30 235 119 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 307.6 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք) անհատույց սեփականության իրավունքով հատկացնել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել կազմակերպության հետ`

1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքերի նվիրատվության պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրերում նախատեսելով, որ`

ա. սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին,

բ. սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան