29.09.22 N 1506-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2019 թվականի N 201-Լ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1031-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 15.04.22 N 506-Լ, խմբ. 27.04.23 N 621-Լ)
1. Հաստատել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը խմբ. 24.06.21 N 1031-Լ)
1.1. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը սուբսիդավորվում են 10 տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ ոչ ավելի, քան 14 տոկոսային կետով։
(1.1-ին կետը լրաց. 15.04.22 N 506-Լ)
1.2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով վարկերը տրամադրվում են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 11 տոկոսային կետով, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս:
(1.2-րդ կետը լրաց. 29.09.22 N 1506-Լ)
1.3. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվում են մինչև 1.5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 9 տոկոսային կետով, իսկ մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 6 ամիս: Տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Վարկի գումարը հաշվարկվելու է սպանդանոցի մակերեսով՝ 15 քառ. մետր մակերեսի համար ոչ ավելի, քան 3.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 20.0 մլն դրամը, իսկ շարժական սպանդանոցի համար՝ 5.0 մլն դրամը։ Ընդ որում, շահառուի վարկի մայր գումարի առաջին մարման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր վեց ամսվա իրացման ծավալը պետք է գերազանցի տվյալ վեց ամսվա համար մարված վարկի մայր գումարի մեծությանը, որի վերահսկողությունն իրականացնում է ֆինանսական կառույցը:
(1.3-րդ կետը լրաց. 06.07.23 N 1144-Լ)
2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։
(2-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մշակել և մինչև սույն թվականի հուլիսի 7-ը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված վարկերի համար բյուջետային երաշխիքի տրամադրման կարգը։
(3-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
4. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։
(4-րդ կետը լրաց. 15.04.22 N 506-Լ)
4.1. Սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է վարկի մինչև 70%-ի չափով բյուջետային երաշխիք, ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ՝ առավելագույնը 14.0 մլն դրամ գումարի չափով:
(4.1-ին կետը լրաց. 06.07.23 N 1144-Լ)
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2022 թվականի մայիսի 15-ը համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման մեջ։
(5-րդ կետը լրաց. 15.04.22 N 506-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1031-Լ)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությունը հանդիսանում է գյուղատնտեսական հումքի երաշխավորված իրացման և վերարտադրության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և տնտեսության այդ ոլորտի զարգացման մակարդակը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսության զարգացումը:
2. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությունը հանրապետության արդյունաբերության առաջատար ճյուղերից է, վերջինիս տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ 2017 թվականի տվյալներով կազմել է 34.7 տոկոս, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 55.5 տոկոս:
3. Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք կապված են առկա հզորությունների լիարժեք օգտագործման, մթերումների կազմակերպման, մթերված հումքի դիմաց ժամանակին վճարման, տեխնիկական վերազինման, մրցունակության, շուկայահանման, գյուղատնտեսական հումք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլնի հետ:
4. Նշված խնդիրների լուծման արդյունավետ ուղղություններից է գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման նպատակով մատչելի պայմաններով վարկավորումը, որը պայմաններ կստեղծի պտուղբանջարեղենի, խաղողի, կաթի և գյուղատնտեսական կենդանիների արժեշղթաների կայացման և զարգացման համար:
(4-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրով մեկնարկել է պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման գործընթացը։
6. 2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում այն շարունակվել է ընդլայնված ծավալներով:
I. ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
7. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունները վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին, որոնք սովորաբար լինում են միջնաժամկետ (3-5 տարի), երբեմն` երկարաժամկետ, դրամով և արտարժույթով, իսկ դրանց տոկոսադրույքները տատանվում են 8.8-14.2 տոկոսի սահմաններում:
8. Վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները պահանջում են մեծածավալ ներդրումներ, մինչդեռ կազմակերպությունների գրավի առարկան սահմանափակ է, հետևաբար վարկավորման համար հաճախ գրավադրվում է կազմակերպության ամբողջ գույքը: Հետագա տարիների գործունեության համար, շրջանառու միջոցների համալրման անհրաժեշտության դեպքում, գրավի առարկայի բացակայության պատճառով, անհնարին է դառնում նոր վարկերից օգտվելու գործընթացը: Արտադրության վերազինման և հումքի ձեռքբերման համար, սահմանափակ ժամկետով տրամադրված վարկերի սպասարկման ծախսերը զգալիորեն բարձրացնում են արտադրանքի ինքնարժեքը և բացասաբար անդրադառնում արտադրանքի մրցունակության վրա: Մրցունակության վրա բացասաբար են անդրադառնում նաև հումքի համեմատաբար բարձր գները, որը վերամշակողը վճարում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսությունները գործում են ինտենսիվացման ցածր պայմաններում, մասնատված են, որի հետևանքը գյուղատնտեսական հումքի բարձր ինքնարժեքն է: Այդ պայմաններում էլ մշտապես առկա է գյուղացիական տնտեսությունների դժգոհությունը մթերման գների նկատմամբ, իսկ վերամշակողների կողմից մթերման գների բարձրացման հնարավորությունները սահմանափակ են, քանի որ պատրաստի արտադրանքի համար առկա են շուկայում ձևավորված որոշակի գներ:
9. Ստեղծված իրավիճակում, վերամշակող ընկերությունները ցածր մրցունակության և մարքեթինգային գործունեության սահմանափակ հնարավորությունների հետևանքով հաճախ չեն կարողանում սպասարկել վերցրած վարկային ռեսուրսները, որը բացասաբար է անդրադառնում վարկունակության, հետևաբար նոր վարկերից օգտվելու հնարավորության վրա:
10. Ագրովերամշակող ընկերությունների կողմից վարկային միջոցների ներգրավման հիմնական խոչընդոտներից է տոկոսադրույքների բարձր մակարդակը, որը հանգեցնում է դրանց սպասարկման ծանր բեռի վերը նշված հետևանքներին:
11. Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի առանձնահատկությունների պայմաններում (գյուղատնտեսական հումքի արտադրության բարձր ռիսկ, իրացման բարդություններ, արտահանման տրանսպորտային մեծ ծախսեր, գինեգործական արտադրանքի դեպքում արտադրական տեխնոլոգիայով պայմանավորված պատրաստի արտադրանքի ստացման համար անհրաժեշտ երկար ժամկետներ և այլն) շահութաբեր արտադրության վարումը հնարավոր է միայն տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կիրառման միջոցով, անհրաժեշտության դեպքում նաև գրավով՝ պարտավորության կատարման մասնակի ապահովմամբ:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
12. Ըստ կատարված գնահատման արդյունքների՝
1) 2017-2018 թվականներին պտուղբանջարեղեն վերամշակող շուրջ 35 ընկերությունների և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից գնված 180.7 և 188.7 հազար տոննա պտուղբանջարեղենի և խաղողի արժեքը կազմել է շուրջ 23.3 և 28.0 մլրդ դրամ.
2) կաթնամթերքի արտադրության ոլորտում գործում են ավելի քան 150 տնտեսավարող սուբյեկտներ, որոնք տարեկան մթերում են շուրջ 250.0 հազ. տոննա կաթ, որի արժեքը կազմում է ավելի քան 35.0 մլրդ դրամ։
13. Կաթի արտադրությունը և մթերումը կրում է խիստ սեզոնային բնույթ, դրա ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում արոտային սեզոնին։ Այդ ընթացքում մթերված կաթն ուղղվում է հիմնականում պանրի և չոր կաթի արտադրությանը, որոնց իրացումը կատարվում է շուրջ մեկ տարվա ընթացքում։ Այդ պատճառով կաթ վերամշակող տնտեսավարողները սկսած մայիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսն ունենում են շրջանառու միջոցների խիստ պահանջարկ՝ մթերված կաթի արժեքը վճարելու համար։
14. Քանի որ գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունների շրջանառու միջոցների համալրման կարիքները հիմնականում ապահովվում են վարկային միջոցների հաշվին՝ պտուղբանջարեղեն, խաղող և կաթ վերամշակող շուրջ 235 ընկերության միայն մթերումների համար անհրաժեշտ շրջանառու միջոցների պահանջարկը կազմում է ավելի քան 55.0 մլրդ դրամ:
15. Պտուղբանջարեղեն, խաղող և կաթ վերամշակող ընկերությունների առանձնահատկություններով պայմանավորված մթերումների կազմակերպման նպատակով անհրաժեշտ է տրամադրել առնվազն 1 տարի ժամկետով նպատակային վարկեր, իսկ սուբսիդավորման 9 տոկոսային կետը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ծրագրով առաջարկվող պայմաններով շուրջ 18,0 մլրդ դրամ վարկավորման դեպքում հնարավորություն կստեղծվի յուրաքանչյուր տարի շուրջ 1,5 մլրդ դրամով նվազեցնել մոտ 50 վարկառու ընկերությունների կողմից արտադրության վրա կատարվող ծախսերը: Արդյունքում առկա ռեսուրսները կուղղվեն լրացուցիչ ծավալներով մթերումների իրականացմանը կամ առավել բարձրորակ հումքի ձեռքբերմանը, որը կնպաստի պատրաստի արտադրանքի որակական ցուցանիշների ու մրցունակության բարձրացմանը և իրացման ծավալների ավելացմանը:
16. Սույն ծրագրի 5-րդ և 6-րդ կետերում նշված ծրագրերի շրջանակներում 2017 թվականին ծրագրից օգտվել են 20 ընկերություն՝ 1341.0 մլն դրամի չափով, գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 922 հատ բերքի գնման պայմանագրեր, սուբսիդավորման գումարը կազմել է 65.19 մլն դրամ, իսկ 2018 թվականին ծրագրից օգտվել են 31 ընկերություն՝ 5975.7 մլն դրամի չափով, գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 7553 հատ բերքի գնման պայմանագրեր, սուբսիդավորման գումարը կազմել է 85.62 մլն դրամ։
17. Սույն ծրագրի 5-րդ և 6-րդ կետերում նշված ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվել են գյուղատնտեսական տնտեսություններից գնված հումքի դիմաց կատարվող վճարումների իրականացման մրցակցային պայմաններ, որի արդյունքում 2017 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների չվճարված գումարը տարեվերջին կազմել է 1377.8 մլն դրամ (5.9 տոկոս), 2018 թվականին՝ 200.4 մլն դրամ (0.7 տոկոս), իսկ 2016 թվականին՝ 2048.4 մլն դրամ, որից 110.3 մլն դրամը 2015 թվականին մթերված հումքի դիմաց։
17.1. Գյուղատնտեսական հումքն իրացվում է հետևյալ ուղղություններով՝ մթերում վերամշակման նպատակով, մթերում արտահանման նպատակով և տեղական շուկայում թարմ իրացում։ Արտադրվող պտուղբանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի շուրջ 18 տոկոսը մթերվում է վերամշակման նպատակով, շուրջ 9 տոկոսն արտահանվում է, իսկ շուրջ 77 տոկոսն իրացվում է տեղական շուկայում։
(17.1-ին կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
17.2. Հանրապետությունում արտադրված պտուղբանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի արտադրության և արտահանման ծավալներն ունեն աճի մեծ ներուժ և այն խթանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտահանման նպատակով պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ մթերող տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերել պետական աջակցություն՝ մատչելի պայմաններով նպատակային վարկեր տրամադրելու միջոցով։
(17.2-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
17.3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշմամբ հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառման շրջանակներում 2020 թվականին սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին արդեն իսկ ցուցաբերվել է նմանատիպ պետական աջակցություն՝ մինչև 1.5 մլրդ դրամի չափով վարկից օգտվելու հնարավորություն տրամադրելու միջոցով, որի արդյունքում մեկ շահառուի տրամադրված շուրջ 1.4 մլրդ դրամ վարկի հաշվին մթերվել և արտահանվել է շուրջ 5.3 հազ. տոննա խաղող, որը կազմել է 2020 թվականին հանրապետությունից արտահանված խաղողի ամբողջ ծավալի շուրջ 21 տոկոսը։
(17.3-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
17.4. Հայաստանի Հանրապետությունում շինշիլաբուծությամբ սկսել են զբաղվել 2015 թվականից և, ըստ գնահատականների, 2021 թվականին շինշիլաբուծությամբ զբաղվող շուրջ 600 տնտեսություններում առկա է շինշիլայի շուրջ 30 հազ. գլուխ մայրական կազմ։ Գյուղատնտեսության ոլորտում ոչ ավանդական այս ուղղությունն ունի զարգացման մեծ հեռանկար և այլընտրանք է հանրապետության սակավահող ու անջրդի տարածաշրջաններում շինշիլաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տնտեսությունների համար։
(17.4-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
17.5. Շինշիլաբուծությունը բարձր եկամտաբերության, սակավ ծախսատարության և ցածր ռիսկայնության շնորհիվ համարվում է էկզոտիկ կենդանաբուծության առաջատար ճյուղերից մեկը, իսկ շինշիլայի մորթին հանդիսանում է կենդանիների ամենաթանկ մորթիներից մեկը և միջազգային շուկայում ունի մեծ պահանջարկ։
(17.5-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
17.6. Առանձին տնտեսավարողներ համագործակցում են շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսությունների հետ և նրանցից գնված շինշիլայից ստացված մորթին արտահանում են։
(17.6-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
17.7. Մաքսային վիճակագրության տվյալներով 2020 թվականին արտահանվել է 900 հատ շինշիլայի մորթի, և, ըստ գնահատականների, առաջիկա տարիներին այդ թիվը կարող է հասնել մինչև 20 հազարի։
(17.7-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
17.8. Նկատի ունենալով ոլորտի զարգացման միտումները և արտահանման մեծ ներուժը՝ նպատակահարմար է համարվում մատչելի պայմաններով նպատակային վարկերի տրամադրման միջոցով շինշիլայի գնումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերել պետական աջակցություն։
(17.8-րդ կետը լրաց. 24.06.21 N 1031-Լ)
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
18. Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է:
(18-րդ կետը փոփ. 24.06.21 N 1031-Լ)
19. Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը:
20. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`
1) գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման նպատակով վարկային միջոցների տրամադրման մատչելի մեխանիզմների առաջադրում.
2) տոկոսադրույքների սուբսիդավորմամբ նպատակային վարկերի տրամադրման ուղղությունների դասակարգման հստակեցում.
3) անհրաժեշտ միջոցների և դրա սուբսիդավորվող մասի գնահատում.
4) վարկերի սուբսիդավորման ձևի հստակեցում.
5) ծրագրի ռիսկերի կառավարում, այդ թվում` ծրագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի առաջադրում:
(20-րդ կետը փոփ. 24.06.21 N 1031-Լ, 02.09.21 N 1436-Լ)
IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
21. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասնակիցներն են՝
1) գյուղատնտեսական հումքի մթերումներ (գնումներ) իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք բավարարում են ծրագրի և դրան մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները.
2) ցանկացած բանկ և վարկային կազմակերպություն, որը բավարարում է ծրագրի պահանջները և ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում գյուղատնտեսական հումքի մթերումներ (գնումներ) իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ).
4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
(21-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ, 24.06.21 N 1031-Լ)
22. Սույն ծրագրով տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների`
1) պտուղբանջարեղենի գնումներ և պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերում.
2) խաղողի գնումներ.
3) կաթի գնումներ.
4) սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ.
5) շինշիլայի գնումներ։
(22-րդ կետը լրաց. 30.04.20 N 685-Լ, 21.05.20 N 835-Լ, 24.06.21 N 1031-Լ)
23. Սուբսիդավորման են ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ՖԿ) կողմից հետևյալ նախապայմաններով տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքները՝
1) տրամադրվող վարկի չափը (գումարը) չպետք է գերազանցի վարկառուի և գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվների և (կամ) անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ վաճառող) միջև կնքված պայմանագրերում նշված հումքի գնման արժեքը, իսկ հումքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ հումքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը, ընդ որում, տրամադրվող վարկի չափի հաշվարկում չի ներառվում վարկառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ վարկառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքների բերքից կամ գյուղատնտեսական կենդանիների կաթից կամ գյուղատնտեսական կենդանիներից կամ շինշիլայից կամ վայրաճ պտուղներ, հատապտուղներ և բանջարեղեն հավաքող անձի և վարկառուի հետ կնքված հումքի գնման պայմանագրերում նշված արժեքը.
1.1) պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերից բացի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի չափով.
1.2) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար.
1.3) սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին և 2.2-րդ ենթակետերում նշված նպատակներով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար 2022 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը.
1.4) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը.
2) վարկառուի գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի և (կամ) կոոպերատիվների հետ կնքված պայմանագիրը ներառում է հետևյալ դրույթները՝
ա. գյուղացիական տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալական հիմունքներով օգտագործվող հողատարածքի (հողատարածքների) չափը, կամ տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, կամ վաճառվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը կամ շինշիլայի գլխաքանակը,
բ. հումքի գնման քանակը, ժամկետները և գնման փաստացի կամ նվազագույն գինը, ըստ առանձին սորտերի կամ տեսակների,
գ. հումքի արժեքի վճարման կարգը և ժամկետները,
դ. կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը,
ե. անհաղթահարելի ուժի ազդեցությունը,
զ. պայմանագրի գործողության ժամկետը և դադարման հիմքերը,
է. վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը: Հումքի գնման պայմանագրում վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը նշված չլինելու դեպքում վարկառուն պետք է ՖԿ-ին որևէ այլ եղանակով տրամադրի վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը,
ը. գյուղացիական տնտեսությանը հումքի արտադրության համար անհրաժեշտ կանխավճարի տրամադրման մասին (ըստ անհրաժեշտության).
2.1) շահառուները (բացառությամբ սպանդանոցների) ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական հումքի կամ շինշիլայի գնման պայմանագրերի պատճենները և դրանց հիման վրա լրացված N 1 ձևը՝ Excel ծրագրով և շահառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով, ինչպես նաև շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները.
2.2) սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար պայմանագրերը կնքվում են N 4 ձևով, 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար՝ N 5 ձևով, 2.2-րդ ենթակետում նշված խաղողի մթերման մասով՝ N 4 ձևով, 2.2-րդ ենթակետում նշված պտուղբանջարեղենի մասով՝ N 5 ձևով, իսկ 2.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար՝ N 6 ձևով սահմանված օրինակելի ձևերին համապատասխան.
3) սպանդանոցները ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են սպանդանոցի հատակագիծը և վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրերը՝ առկայության դեպքում, ինչպես նաև շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները.
4) գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրեր կնքված չլինելու դեպքում սպանդանոցները վաճառողների հետ գնման պահին կնքում են գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրեր.
5) գյուղատնտեսական կենդանիների գնման գործընթացից հետո սպանդանոցները ՖԿ-ին ներկայացնում են գյուղատնտեսական կենդանիների գնումը հավաստող փաստաթղթերը, վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի պատճենները և տեղեկատվություն տրամադրված վարկի շրջանակներում կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի մասին՝ համաձայն N 3 ձևի՝ Excel ծրագրով և շահառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով.
(23-րդ կետը լրաց. 30.04.20 N 685-Լ, 21.05.20 N 835-Լ, փոփ., լրաց. 24.06.21 N 1031-Լ, 02.09.21 N 1436-Լ, լրաց. 15.04.22 N 506-Լ, փոփ. 30.06.22 N 992-Լ, լրաց. 29.09.22 N 1506-Լ, 06.07.23 N 1144-Լ)
24. Սույն ծրագրով սուբսիդավորման ենթակա ՖԿ-ի կողմից տրամադրվող նպատակային վարկերը՝
1) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության դրամով.
1.1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամի վարկ.
2) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
2.1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամը.
2.2) սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
2.3) սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ.
2.4) շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամը.
2.5) միևնույն վարկառուի կողմից սույն կետի 1.1-ին, 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերում նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա.
2.6) սույն կետի 2.5-րդ ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի դեպքում վարկառուի ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ, իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված վարկերի առավելագույն չափի 50 տոկոսը.
3) ունեն առավելագույնը՝
ա. 3 տարի մարման ժամկետ՝ սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի համար,
բ. 1.5 տարի մարման ժամկետ՝ սույն կետի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերի շրջանակներում տրամադրվող վարկերի համար.
4) տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, ընդ որում, վարկի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).
5) վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 12 ամիս՝ սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի համար և ոչ ավելի, քան 6 ամիս՝ սույն կետի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերի շրջանակներում տրամադրվող վարկերի համար, իսկ վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած.
5.1) սույն կետի 1.1-ին, 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ ենթակետերի շրջանակներում 2020 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված մայր գումարի մարման, իսկ 2021 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման համար սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ:
6) ՖԿ-ին ԳՖԿ-ի կողմից վարկի տոկոսադրույքի առաջին ամսվա սուբսիդավորվող գումարի փոխանցումը կարող է իրականացվել վարկի տրամադրելու պահից մինչև 3 ամսվա ընթացքում, այնուհետև յուրաքանչյուր ամիս.
7) վարկի մայր գումարը և վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում.
8) տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
9) տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ.
10) սուբսիդավորվող վարկի մայր գումարը չունի նվազագույն շեմ:
(24-րդ կետը փոփ. 17.10.19 N 1429-Լ, լրաց. 21.05.20 N 835-Լ, 02.07.20 N 1138-Լ, խմբ., լրաց. 24.06.21 N 1031-Լ, լրաց., փոփ., խմբ. 02.09.21 N 1436-Լ, լրաց. 15.04.22 N 506-Լ, փոփ. 27.04.23 N 621-Լ)
25. Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը)։
(25-րդ կետը լրաց. 04.04.19 N 345-Լ, խմբ. 27.04.23 N 621-Լ)
26. ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկի տրամադրման մասին պայմանագրում պետք է նախատեսվեն դրույթներ այն մասին, որ՝
1) վարկառուին տրամադրված վարկի չափը (գումարը) պետք է համապատասխանի 23-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, իսկ տոկոսադրույքը սուբսիդավորվում է ԳՖԿ-ի կողմից.
1.1) վարկառուին տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է 28-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը ՖԿ-ից ստանալուց հետո.
2) վարկառուի կողմից յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ՖԿ-ին պետք է ներկայացվի տեղեկատվություն՝ թողարկված և իրացված պատրաստի արտադրանքի ծավալների մասին՝ համապատասխան տարվա ընթացիկ գներով.
3) դրույթներ վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի և սուբսիդավորման դադարեցման պայմանների վերաբերյալ՝ սույն ծրագրին համապատասխան.
4) տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրումն իրականացվում է ՖԿ-ի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ընդ որում, ՖԿ-ն վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված հումքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված հումքի արժեքը փոխանցում է հումքի գնման պայմանագրերում նշված կամ վարկառուի կողմից ՖԿ-ին լրացուցիչ տրամադրված վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվին.
5) պայմանագրին կից վարկի մարման ժամանակացույցում պետք է առանձնացված տողով նշվեն վարկի ամբողջ տոկոսագումարը, վարկառուի կողմից ՖԿ-ին վճարման ենթակա տոկոսագումարի չափը և ԳՖԿ-ի կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի չափը:
(26-րդ կետը լրաց. 02.09.21 N 1436-Լ)
27. ՖԿ-ն և ԳՖԿ-ն սահմանում են, որ ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկի տրամադրման մասին պայմանագրի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակում են վարկառուի վերաբերյալ իրավական, տնտեսական, ֆինանսական և այլ տեղեկատվություն՝ պահպանելով բանկային և առևտրային գաղտնիքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
27.1. Շահառուից հայտը ստանալուց հետո ՖԿ-ն իրականացնում է պայմանագրերում ներառված դրույթների և N 1 կամ N 3 ձևերի տեղեկատվության վերաբերյալ ծրագրով, այդ թվում՝ 23-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջների, շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների, ինչպես նաև հայցվող վարկի չափի (գումարի) պայմանագրերի հետ համապատասխանության ուսումնասիրություն:
(27.1-ին կետը լրաց. 02.09.21 N 1436-Լ, խմբ. 06.07.23 N 1144-Լ)
28. ՖԿ-ն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին ներկայացնում է՝
1) վարկային հայտի ստացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն՝ ներառելով հետևյալ տվյալները՝ վարկառուի անվանումը, վարկի գումարը և վարկի շրջանակներում նախատեսվող հումքի գնումների ծավալը (ընդամենը պտուղ, բանջարեղեն, խաղող, կաթ, շինշիլա կամ գյուղատնտեսական կենդանի).
2) պտուղբանջարեղենի, խաղողի, կաթի կամ շինշիլայի գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ՖԿ-ի կողմից 27.1-ին կետի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա լրամշակված, շահառուի կողմից ստորագրված կամ կնքված և համապատասխանությունը հավաստող ՖԿ-ի պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը.
3) պտուղբանջարեղենի, խաղողի, կաթի կամ շինշիլայի գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատումից հետո հումքի գնման պայմանագրերում փոփոխություններ կատարվելու դեպքում այդ մասին տեղեկատվություն՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ՖԿ-ի կողմից 27.1-ին կետի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա լրամշակված, շահառուի կողմից ստորագրված կամ կնքված և համապատասխանությունը հավաստող ՖԿ-ի պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված փոփոխված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը, ընդ որում՝ N 1 ձևում փոփոխված տողերն ընդգծվում կամ լրացվում են տարբերվող գունանշումով.
4) գյուղատնտեսական կենդանիների գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն՝ ներառելով հետևյալ տվյալները՝ վարկառուի անվանումը, վարկի գումարը և վարկի շրջանակներում գնման համար նախատեսվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը՝ առկայության դեպքում.
5) գյուղատնտեսական կենդանիների գնումից և դրանց դիմաց կատարված վճարումներից հետո վաճառողների մասին տեղեկատվություն Excel ծրագրով՝ վճարմանը հաջորդող ամսվա հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն N 3 ձևի:
(28-րդ կետը փոփ., լրաց. 21.05.20 N 835-Լ, 24.06.21 N 1031-Լ, 02.09.21 N 1436-Լ)
29. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից սույն ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության վերաբերյալ մեկօրյա ժամկետում առարկություններ չստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը համարվում է դրական և ՖԿ-ն սկսում է վարկային հայտի ուսումնասիրության գործընթացը։
(29-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)
30. Վարկառուի և կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվների և (կամ) անհատ ձեռնարկատերերի հետ կաթի գնման պայմանագիր կնքելու դեպքում վերջիններս վարկառուին են ներկայացնում պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը, որոնք վարկառուն վարկի հաստատման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին։
(30-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ, 24.06.21 N 1031-Լ, 02.09.21 N 1436-Լ)
31. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը՝
1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ՖԿ-ները, որոնք տրամադրում են սույն ծրագրի պայմաններին համապատասխանող նոր վարկեր.
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ԳՖԿ-ի կողմից՝ ԳՖԿ-ի և ՖԿ-ի միջև կնքվող երկկողմ պայմանագրի հիման վրա.
3) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին մինչև վարկառուների կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսների փաստացի մարումներին հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը.
4) ԳՖԿ-ն պարտավոր է ՖԿ-ի և ԳՖԿ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում հայտում նշված վարկի սուբսիդավորվող տոկոսադրույքը փոխանցել ՖԿ-ի բանկային հաշվին.
5) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով.
6) հայտի ձևը մշակվում է ԳՖԿ-ի կողմից.
7) ՖԿ-ների կանխատեսումներից ելնելով ԳՖԿ-ն գնահատում է սուբսիդավորման գումարի տարեկան մոտավոր պահանջարկը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.
8) սույն ծրագրով սահմանված վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման ընթացակարգի և մասնակից ՖԿ-ների մասին հնարավոր շահառուներին, ինչպես նաև վարկի սուբսիդավորման ծրագրի մասին իրազեկումը վերապահվում են ԳՖԿ-ին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(31-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)
32. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը և ավարտը՝
1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարում է հետևյալ հիմքերով, եթե՝
ա. առկա են տվյալ վարկի վերաբերյալ վարկառուի մեկ տարվա նախորդ (12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ՖԿ-ի հանդեպ կամ ՖԿ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ,
բ. վարկն օգտագործվել է ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան: Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործում է համարվում, եթե վարկային միջոցներն օգտագործվել են ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով սահմանված պայմաններին ոչ համապատասխան: ՖԿ-ն, վարկի նպատակային օգտագործման իր կողմից կատարված մոնիթորինգի արդյունքի հիման վրա՝ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստի արձանագրման կամ ԳՖԿ-ի կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված սույն ծրագրի պայմանների խախտումների մասին կազմված համապատասխան եզրակացության ստացման դեպքում անմիջապես դադարեցնում է վարկի տոկոսագումարի սուբսիդավորումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է ԳՖԿ-ին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը,
գ. վարկառուն սահմանված կարգով ՖԿ- ին չի տրամադրել սույն ծրագրի 26-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող համապատասխան տեղեկատվությունը, ՖԿ-ի համար դա հիմք է հանդիսանում սուբսիդավորումը դադարեցնելու.
2) սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկառուի նախորդ մարման օրվանից սկսած.
3) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն ծրագրի 26-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով սուբսիդավորման դադարեցման: Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ՖԿ-ն.
4) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը համապատասխանում է այն ժամկետի ավարտին, որը պետք է սահմանված լինի ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով՝ սույն ծրագրի 26-րդ կետի պահանջներին համապատասխան:
(32-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)
V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
33. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են ԳՖԿ-ն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ՖԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության և վարկառուների ընտրանքային ուսումնասիրության հիման վրա: Մոնիթորինգի տեսակները՝ փաստաթղթային, այցելություններ և հարցումներ, ուղղությունները, ծավալը և նպատակայնության համապատասխանության պարամետրերը սահմանվում են ԳՖԿ-ի կողմից մշակված ներքին ընթացակարգով:
(33-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)
33.1. Ծրագրի մոնիթորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ՖԿ-ներից և շահառուներից կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, մասնավորապես՝ հումքի գնման պայմանագրեր, հումքի գնումը և վճարումը հավաստող փաստաթղթեր և մշակվող հողատարածքի կամ գյուղատնտեսական կենդանիների կամ շինշիլայի գլխաքանակի մասին տեղեկանքներ:
(33.1-ին կետը լրաց. 02.09.21 N 1436-Լ)
34. Այն դեպքում, եթե ԳՖԿ-ն կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են սույն ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմվում է համապատասխան եզրակացություն և խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է միմյանց և ՖԿ-ին:
(34-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)
35. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա:
36. ԳՖԿ-ն յուրաքանչյուր ամիսը մեկ՝ ամսվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ համաձայն N 2 ձևի:
(36-րդ կետը փոփ. 21.05.20 N 835-Լ)
37. Հաշվետվությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն գործընթացի մասին, այդ թվում`
1) տրամադրված վարկերի մասին ամփոփ տեղեկատվություն` ըստ մարզային տեղաբաշխվածության, որը պետք է ներառի՝
ա. տրամադրված վարկի չափը,
բ. վարկի շրջանակում նախատեսված և փաստացի հումքի գնման չափն ըստ տեսականու,
գ. վարկի շրջանակում կնքված հումքի գնման պայմանագրերի քանակը,
դ. կնքված պայմանագրերով սահմանված ժամկետներում գնված հումքի դիմաց կատարված վճարումները,
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ծավալների կանխատեսումն առաջիկա տարվա համար.
3) հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն.
4) առաջարկություններ սույն ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ:
38. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման ռիսկերն են՝
1) գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով մթերումների կազմակերպման համար մատչելի պայմաններով նպատակային վարկային միջոցների տրամադրման առաջնահերթությունների ոչ ճիշտ գնահատումը.
2) ՖԿ-ների կողմից սույն ծրագրի պահանջներին համապատասխանող վարկային ռեսուրսների տրամադրման հնարավորությունների ոչ ճիշտ գնահատումը.
3) կազմակերպությունների կողմից սույն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ ազատ գրավի առկայության սահմանափակությունը.
4) կազմակերպությունների կողմից թողարկվող պատրաստի արտադրանքի իրացման բարդություններով, դանդաղ տեմպով և այլ գործոններով պայմանավորված վարկառուների ակնկալվող եկամուտների չապահովումը.
5) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված արտադրված գյուղատնտեսական հումքի ցածր որակական ու քանակական ցուցանիշները և բարձր ինքնարժեքը.
6) ծրագրի շահառուների կողմից սեփական շրջանառու միջոցների խնայումը և էժան վարկային միջոցների ներգրավումը (խարդախության և բարոյական ռիսկեր), ինչպես նաև սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարծքների բերքի կամ գյուղատնտեսական կենդանիների կաթի մթերումը:
(38-րդ կետը փոփ. 24.06.21 N 1031-Լ)
39. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`
1) մթերումների կազմակերպման նպատակով սուբսիդավորման ծրագրի շահառու ագրովերամշակող կազմակերպության ընտրության և հաստատման գործընթացում հիմնավորվածության ապահովման համար շահագրգիռ բոլոր կողմերի հնարավոր մասնակցությունը.
2) սույն ծրագրի պահանջներին համապատասխանող վարկային ռեսուրսների հայթայթումը.
3) ՖԿ-ների կողմից ծրագրի շահառու ագրովերամշակող կազմակերպությունների պատրաստի արտադրանքը գրավի առարկա ընդունումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «5.9. Վերամշակող արդյունաբերությունը» բաժնի վերջին պարբերությունում նշված օժանդակության միջոցառումների իրականացումը.
5) գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտությունից ելնելով մասնագիտական խորհրդատվության տրամադրման մեխանիզմների կատարելագործումը.
6) խարդախության և բարոյական ռիսկերի մեղմման կամ կառավարման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է, քանի որ ըստ գնահատականների, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունները շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին։ Ոլորտի համեմատաբար խոշոր կազմակերպությունները, որոնց մոտ գոյանում են ազատ շրջանառու միջոցներ (օրինակ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ և այլ կազմակերպություններ) նախորդ երկու տարվա մթերման սեզոններին ծրագրից չեն օգտվել, իսկ մյուս կազմակերպություններն ազատ շրջանառու միջոցների առկայության դեպքում դրանք ուղղում են լրացուցիչ քանակությամբ հումք մթերելու և ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ օժանդակ նյութերի (տարայավորման, փաթեթավորման և այլ օժանդակ նյութեր) ձեռք- բերմանը։ Բացի այդ, սեփական արտադրության հումքի մթերում թույլ չտալու նպատակով ծրագրում ներառվել է 22-րդ կետի 1-ին ենթակետը:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
40. Ծրագրի իրականացման համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ տարվա համար ծրագրի գծով նախատեսված գումարների հաշվին:
41. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 621-Լ)
VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
42. Գյուղատնտեսական հումք մթերող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում՝
1) նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական հումքի գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն.
2) կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը՝ դրանք պետության, ՖԿ-ների և վարկառուների միջև դիվերսիֆիկացնելու արդյունքում.
3) 5-7 տոկոսով կբարձրանա ծրագրի շահառու վարկառուների կողմից գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակության մակարդակը.
4) որոշակիորեն կավելանան գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացվող արտադրանքի արտադրության ու արտահանման ծավալները, որը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա.
5) որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը.
6) էականորեն կմեղմվի գյուղատնտեսական հումքի իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի արժեշղթաների զարգացման և գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը.
7) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
(42-րդ կետը փոփ. 24.06.21 N 1031-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀՈՒՄՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Պայմանագրի վաճառող կողմը |
Պայմանագրի շրջանակներում վաճառվող հումքը | |||||||
Անվանումը կամ անունը, ազգանունը |
Պայմանագրի համարը |
Հեռախոսա-համարը |
Տեղակայումը |
Մշակվող հողատարածքի չափը (հա) կամ գյուղատնտեսական կենդանիների կամ շինշիլայի գլխաքանակը (հատ) |
տեսակը |
քանակը (տոննա) (լիտր) |
1 կգ-ի կամ 1 լիտրի գինը (դրամ) | ||
մարզը |
համայնքը | ||||||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-------------------------------------- ստորագրությունը |
--------------------------------------------------------- շահառուի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը |
-------------------------------------- ստորագրությունը |
--------------------------------------------------------- ՖԿ-ի աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը |
------------------------ 202 թ. |
(ձևը փոփ., լրաց. 24.06.21 N 1031-Լ, խմբ. 02.09.21 N 1436-Լ)
Ձև N 2
Սուբսիդավորող՝
ՀՀ ԳՆ ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ի Գյուղական ֆինանսավորման կառույց
Հաշվետու ժամանակահատված՝
Հաշվետվության ներկայացման ամսաթիվ՝
Ներկայացվող կառույցի անվանումը՝
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ
(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1031-Լ)
Աճողական հաշվետվություն | |||||||||||||||||||||||
NN |
ՎԱՐԿԱՌՈՒ |
|
ՀՈՒՄՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ |
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ |
ԱՅԼ | ||||||||||||||||||
(անվա-նումը կամ ազգա-նունը/ |
|
վարկի պայ-մանա-գրային |
վարկի տրա-մա-դրման ամսա-թիվը |
վարկի |
հաշ- |
վարկի տարե-կան տո-կոսա- |
պայ- |
նախա-տեսված |
փաս- |
նախա-տեսված հումքի գնման չափը (տոննա) |
փաս-տացի հումքի գնման չափը |
հումքի գնման պայմա-նագրի կամ պայմա-նագրերի |
պայմա- |
վարկի տարե-կան տոկոսա-դրույքը |
հաշ-վետու ժամա- |
սուբ-սիդա- |
սուբ-սիդա-վորված |
հայտ-նա-բերված խախ-տում-ները |
այլ նշում-ները | ||||
հասցե | |||||||||||||||||||||||
մարզը |
հա-մայն-քը | ||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 | |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
11 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
Հարգանքով՝ _________________________________ |
|
Սուբսիդավորող |
|
__________________________________________________________ | ____________________________________ |
Լիազորված անձ՝ պաշտոնը , անունը, ազգանունը |
ստորագրությունը, կնիք |
(ձևը փոփ. 24.06.21 N 1031-Լ)
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Պայմանագրի վաճառող կողմը |
Պայմանագրի շրջանակներում վաճառվող գյուղատնտեսական կենդանիները | ||||||||||
անվա-նումը կամ անունը, ազգա-նունը |
պայմա-նագրի համարը |
հեռախոսա-համարը |
տեղակայումը |
գյուղա-տնտե-սական կենդա-նիների գլխա-քանակը (հատ) |
տեսակը |
քանակը (հատ) |
քաշը (կգ) |
1 կգ-ի գինը (դրամ) |
տեղա-փոխման N 1 ձևի անասնա-բուժական վկայականի համարը և տրման ամսաթիվը |
Հաշվառման համարը, առկա-յության դեպքում | ||
մարզը |
hա-մայնքը | |||||||||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-------------------------------------- ստորագրությունը |
--------------------------------------------------------- շահառուի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը |
-------------------------------------- ստորագրությունը |
--------------------------------------------------------- ՖԿ-ի աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը |
------------------------ 202 թ. |
(ձևը լրաց. 21.05.20 N 835-Լ, խմբ. 02.09.21 N 1436-Լ)
Ձև N 4
ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
-------------------------------------- (կնքման վայրը) |
----------------------------------- (օրը, ամիսը, տարին) |
«____________________» -ը, ի դեմս __________________________________ -ի, որը գործում է ________________________ հիման վրա, մի կողմից, այսուհետ՝ գնորդ, և «_______________________________»-ը, դեմս ___________________ -ի, որը գործում է _________________ հիման վրա, այսուհետ` վաճառող, մյուս կողմից, գնորդը և վաճառողը միասին այսուհետ` կողմեր, իսկ առանձին` կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը պարտավորվում է 202... թվականին աճեցված խաղողի բերքը (այսուհետ՝ ապրանք) սույն պայմանագրով սահմանված ժամկետներում, քանակությամբ, գնով և պայմաններով վաճառել գնորդին, իսկ գնորդը պարտավորվում է գնել այն:
2. Ապրանքի որակին, քանակին և վաճառքի փուլերին ներկայացվող պահանջները
2. Ապրանքը գնվելու է բացառապես վաճառողի կողմից մշակվող և սույն կետում նշված հողատարածքից ստացված ապրանքից, որը հավաստվում է սույն պայմանագրին կցվող հողատարածքի սեփականության վկայականով, իսկ հողատարածքը վարձակալությամբ մշակելու դեպքում՝ հողատարածքի վարձակալության պայմանագրով։ Անհրաժեշտության դեպքում սույն պայմանագրին և հողատարածքի սեփականության վկայականին, կամ հողատարածքի վարձակալության պայմանագրին կցվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկանք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
տեղակայումը` .............. մարզ, համայնք .................., բերքատու տարածքը` .......... հա:
(2-րդ կետը խմբ. 29.09.22 N 1506-Լ)
3. Գնորդին վաճառվող ապրանքի քանակը՝ ըստ սորտերի կամ տեսակների կբաշխվի հետևյալ կերպ`
1. ....................... |
հա |
տ |
4. ......................... |
հա |
տ |
2. ........................ |
հա |
տ |
5. ......................... |
հա |
տ |
3. ........................ |
հա |
տ |
6. ......................... |
հա |
տ |
------------------------------------------------------------------------------------------------------------
Ընդամենը` ....... հա ........ տ
4. Պայմանագրային տարում, մինչև -------ամսվա 1-ը, վաճառողը և գնորդը կարող են փոփոխել 3-րդ կետում և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքի քանակը: Այդպիսի փոփոխությունները կատարվում են կողմերի միջև գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը: Այն դեպքում, երբ կողմերը չեն գալիս համաձայնության ապրանքի քանակի վերաբերյալ, կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել սույն պայմանագիրը մյուս կողմին` գնումներն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ` գրավոր ծանուցելով դրա մասին:
5. Ապրանքը պետք է հասունացած լինի և ունենա սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշները, որը հաստատում են պայմանագրի կողմերը։
6. Ապրանքի գնումը կարող է իրականացվել փուլերով, հետևյալ պայմաններով. գնումների օրեր` …………գնումների քանակներ` …………………..:
3. Կողմերի իրավունքները և պարտականությունները
7. Վաճառողն իրավունք ունի`
1) գնորդին վաճառելու, իսկ գնորդը պարտավորվում է, սույն պայմանագրի գործողության ընթացքում վաճառողից տարեկան գնել ....... տ ընդհանուր քանակության ապրանք.
2) այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, գնորդից պահանջելու ընդունել ապրանքը։
8. Վաճառողը պարտավոր է`
1) ապրանքը գնորդին վաճառել գնորդի .................. գնման տեղամասում.
2) վաճառքի ընթացքում ներկայացնել իր ........................................................................ ,
(անձնագիրը), (լիազորագիրը), (պետ. ռեգիստրի վկայականը)
սույն պայմանագրի օրինակը և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվելու և մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի մասին տեղեկանքը, եթե այդ փաստաթուղթը նախորդող մեկ տարվա ընթացքում ներկայացված չի եղել:
9. Գնորդն իրավունք ունի՝
1) վաճառողի կողմից սահմանված գնումների ժամկետների խախտման դեպքում չգնելու ապրանքը կամ 11-րդ կետում նշված գնորդի կողմից բերքահավաքից առաջ հաստատված գնի նկատմամբ ավելի ցածր գին կիրառելու: Այնուհանդերձ, գինը չի կարող .... դրամ/կգ-ից ցածր լինել.
2) ապրանքի ընդունումից հրաժարվելու, եթե վաճառողը խախտել է պայմանագրով ամրագրված պարտականությունները, կամ առկա է սույն պայմանագրի 18-րդ կետում նշված իրեն առնչվող դեպքերից մեկը:
10. Գնորդը պարտավոր է՝
1) վաճառողից գնել միայն սույն պայմանագրի 3-րդ կետով նախատեսված սորտերի կամ տեսակների ապրանք.
2) վաճառողից գնել սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշներով ապրանքը սույն պայմանագրի 11-րդ կետում նշված գնով.
3) վաճառողի կողմից գնորդին սույն պայմանագրով որոշված ապրանքի քանակից պակաս հանձնելու դեպքում դրա մասին ծանուցել վաճառողին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.
4) վաճառողից սույն պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում լրացուցիչ ընդունված ապրանքի համար վաճառողին վճարել նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ.
5) ապրանքի գնման ժամկետների վերաբերյալ վաճառողին տեղեկացնել ոչ ուշ, քան գնման օրվանից 1 շաբաթ առաջ` նշված գնման տեղամասում համապատասխան տեղեկությունները փակցնելու և համացանցում համապատասխան հայտարարություն տեղադրելու միջոցով.
6) իր կողմից գնման սահմանված ժամկետները խախտելու դեպքում պատշաճ ձևով վաճառողից ընդունել իրեն հանձնված ապրանքը.
7) կատարել սույն պայմանագրի պահանջներին համապատասխան այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն ապրանքի հանձնումը և ընդունումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իրավական այլ ակտերով կամ սույն պայմանագրով:
4. Գինը և վճարման կարգը
11.Ապրանքի գինը նշված կլինի գնորդի կողմից բերքահավաքից առաջ և հաստատված կլինի վերջինիս կողմից: Գնորդը երաշխավորում է նվազագույնը .... դրամ/կգ գնման արժեք:
12. Վճարումը կիրականացվի կանխիկ կամ փոխանցումով` համապատասխան տարվա համար նախատեսված ապրանքի ընդունումից հետո ..... օրացուցային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ վաճառողի կողմից չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր վճարումը կատարելու համար, կամ այդ փաստաթղթերը թերի են, սույն կետում նշված ժամկետի հաշվարկն սկսվում է փաստաթղթերի վերջնական փաթեթը ներկայացնելուց հետո:
13. Գնորդը կարող է վաճառողին տրամադրել ագրոտեխնիկական խորհրդատվություն, կանխավճար կամ խաղողի մշակության համար անհրաժեշտ այլ ապրանք (բուժանյութ, վառելանյութ, պարարտանյութ և այլն):
14. Տրամադրված կանխավճարը մարվում է (հաշվանցվում է) խաղողի գնման ժամանակ:
5. Կողմերի պատասխանատվությունը
15. Սույն պայմանագրի 3-րդ կետում և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքի ընդհանուր քանակի առնվազն ---%-ը սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում համապատասխան տարում գնորդին չվաճառելու դեպքում գնորդն իրավունք ունի պահանջելու լրացնել ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվելու ապրանքից և դրա համար վճարելուց: Եթե գնորդը պահանջում է, իսկ վաճառողը չի լրացնում ապրանքի պակաս հանձնված քանակը, ապա գնորդն իրավունք ունի լուծելու պայմանագիրը և պահանջելու վճարել տուգանք ապրանքի պակաս հանձնված քանակի արժեքի ---%-ի չափով:
16. Վաճառողի կողմից տրամադրված ապրանքն ընդունելուց հրաժարվելու կամ դրա ընդունումն ուշացնելու համար գնորդը վաճառողին վճարում է տուգանք՝ չընդունված կամ ուշացումով ընդունված ապրանքի արժեքի ---%-ի չափով և հատուցում է ապրանքի տեղափոխման ծախսերը, ինչպես նաև վաճառողի կրած կորուստները:
17. Պայմանագրի 13-րդ կետով սահմանված ժամկետում գնորդի կողմից ապրանքի լրիվ արժեքը չվճարվելու դեպքում վաճառողն իրավունք ունի պահանջելու տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի ---%-ի չափով:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
18. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսիք են` երկրաշարժը, կարկտահարությունը, ցրտահարությունը, ջրհեղեղը, հրդեհը և բնական այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
19. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
20. Ապրանքի հանձնման ժամկետի ցանկացած փոփոխություն կատարվում է միայն կողմերի գրավոր համաձայնությամբ։
21. Սույն պայմանագրի լուծումը կամ ցանկացած փոփոխություն կատարվում է կողմերի միջև գրավոր փաստաթուղթ ստորագրելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և դադարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերով:
23. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
ԳՆՈՐԴ _____________________________________________ (ընկերության անվանումը և գտնվելու վայրը) |
ՎԱՃԱՌՈՂ __________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը) (ընկերության անվանումը) .............................................................. (վաճառողի հաշվի համարը) |
Հավելված
Խաղողի գնման պայմանագրի
Մթերման ենթակա խաղողին ներկայացվող որակական ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Ապրանքը պետք է հասունացած լինի և ունենա առնվազն ______% շաքարայնություն |
Պայմանագրի 5-րդ կետում նշված տարբեր սորտերը կամ տեսակները պետք է գնվեն առանձին կամ խառը կամ առանձին՝ ____ % այլ սորտերի պարունակությամբ |
Ապրանքի արտաքին տեսքը պետք է համապատասխանի ապրանքի տվյալ սորտի սորտային առանձնահատկություններին |
Ապրանքը պետք է լինի զերծ օտար մարմիններից (տերևներ, ճյուղեր, քարեր, փայտի կտորներ և այլն) |
Ապրանքը պետք է լինի առողջ` զերծ հիվանդություններից և վնասատուներից, առանց խմորման նշանների և այլն |
Ապրանքը պետք է լինի հատիկները` ամբողջական (չվնասված, չտրորված) |
Գնորդ __________________________ (ստորագրությունը) |
Վաճառող ________________ (ստորագրությունը) |
(ձևը լրաց. 15.04.22 N 506-Լ, խմբ. 29.09.22 N 1506-Լ)
Ձև N 5
ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
-------------------------------------- (կնքման վայրը) |
----------------------------------- (օրը, ամիսը, տարին) |
«.........................................................................» -ը, ի դեմս ................................ -ի, որը գործում է ............................................ հիման վրա, մի կողմից, այսուհետ՝ գնորդ, և «...............................................................................»-ը, դեմս ............................. -ի, որը գործում է ................................. հիման վրա, այսուհետ` վաճառող, մյուս կողմից, գնորդը և վաճառողը միասին այսուհետ` կողմեր, իսկ առանձին` կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը պարտավորվում է 202... թվականին աճեցված բերքը (այսուհետ՝ ապրանք) սույն պայմանագրով սահմանված ժամկետներում, քանակությամբ, գնով և պայմաններով վաճառել գնորդին, իսկ գնորդը պարտավորվում է գնել այն:
2. Ապրանքի որակին, քանակին և վաճառքի փուլերին ներկայացվող պահանջները
2. Ապրանքը գնվելու է բացառապես վաճառողի կողմից մշակվող և սույն կետում նշված հողատարածքից ստացված ապրանքից, որը հավաստվում է սույն պայմանագրին կցվող հողատարածքի սեփականության վկայականով, իսկ հողատարածքը վարձակալությամբ մշակելու դեպքում՝ հողատարածքի վարձակալության պայմանագրով։ Անհրաժեշտության դեպքում սույն պայմանագրին և հողատարածքի սեփականության վկայականին, կամ հողատարածքի վարձակալության պայմանագրին կցվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկանք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
տեղակայումը` .............. մարզ, համայնք .................., բերքատու տարածքը` .......... հա:
(2-րդ կետը խմբ. 29.09.22 N 1506-Լ)
3. Գնորդին վաճառվող ապրանքի քանակը՝ ըստ սորտերի կամ տեսակների կբաշխվի հետևյալ կերպ`
1. ....................... |
հա |
տ |
4. ......................... |
հա |
տ |
2. ........................ |
հա |
տ |
5. ......................... |
հա |
տ |
3. ........................ |
հա |
տ |
6. ......................... |
հա |
տ |
---------------------------------------------------------------------------------------------------------------
Ընդամենը` ....... հա ........ տ
4. Պայմանագրային տարում, մինչև -------ամսվա 1-ը, վաճառողը և գնորդը կարող են փոփոխել 3-րդ կետի և 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքի քանակը: Այդպիսի փոփոխությունները կատարվում են կողմերի միջև գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը: Այն դեպքում, երբ կողմերը չեն գալիս համաձայնության ապրանքի քանակի վերաբերյալ, կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել սույն պայմանագիրը մյուս կողմին` գնումներն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ` գրավոր ծանուցելով դրա մասին:
5. Ապրանքի գնումը կարող է իրականացվել փուլերով, հետևյալ պայմաններով. գնումների օրեր` …………գնումների քանակներ` …………………..:
3. Կողմերի իրավունքները և պարտականությունները
6. Վաճառողն իրավունք ունի`
1) գնորդին վաճառելու, իսկ գնորդը պարտավորվում է սույն պայմանագրի գործողության ընթացքում վաճառողից տարեկան գնել ....... տ ընդհանուր քանակության ապրանք.
2) այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, գնորդից պահանջելու ընդունել ապրանքը։
7. Վաճառողը պարտավոր է`
1) ապրանքը գնորդին վաճառել գնորդի .................. գնման տեղամասում.
2) վաճառքի ընթացքում ներկայացնել իր ........................................................................ ,
(անձնագիրը), (լիազորագիրը), (պետ. ռեգիստրի վկայականը)
սույն պայմանագրի օրինակը և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվելու և մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի մասին տեղեկանքը, եթե այդ փաստաթուղթը նախորդող մեկ տարվա ընթացքում ներկայացված չի եղել:
8. Գնորդն իրավունք ունի՝
1) վաճառողի կողմից սահմանված գնումների ժամկետների խախտման դեպքում չգնելու ապրանքը.
2) ապրանքի ընդունումից հրաժարվել, եթե վաճառողը խախտել է պայմանագրով ամրագրված պարտականությունները կամ առկա է սույն պայմանագրի 16-րդ կետում նշված իրեն առնչվող դեպքերից մեկը:
9. Գնորդը պարտավոր է՝
1) վաճառողից գնել միայն սույն պայմանագրի 3-րդ կետով նախատեսված սորտերի կամ տեսակների ապրանք.
2) սույն պայմանագրով ապրանքը գնել 11-րդ կետում նշված գնով և ստորև նշված պայմաններով՝
ա. ապրանքը պետք է հասունացած լինի և ունենա սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշները, որը հաստատում են պայմանագրի կողմերը,
բ. սույն պայմանագրի 3-րդ կետում նշված տարբեր սորտերը կամ տեսակները պետք է գնվեն առանձին կամ խառը կամ առանձին ---% այլ սորտերի պարունակությամբ,
գ. գնվող ապրանքը պետք է զերծ լինի օտար մարմիններից: Վաճառողից գնել սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշներով ապրանքը սույն պայմանագրի 10-րդ կետում նշված գնով.
3) վաճառողի կողմից գնորդին սույն պայմանագրով որոշված ապրանքի քանակից պակաս հանձնելու դեպքում դրա մասին ծանուցել վաճառողին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.
4) վաճառողից սույն պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում լրացուցիչ ընդունված ապրանքի համար վաճառողին վճարել նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ.
5) ապրանքի գնման ժամկետների վերաբերյալ վաճառողին տեղեկացնել ոչ ուշ, քան գնման օրվանից 1 շաբաթ առաջ` նշված գնման տեղամասում համապատասխան տեղեկությունները փակցնելու և համացանցում համապատասխան հայտարարություն տեղադրելու միջոցով.
6) իր կողմից գնման սահմանված ժամկետները խախտելու դեպքում պատշաճ ձևով վաճառողից ընդունել իրեն հանձնված ապրանքը.
7) կատարել սույն պայմանագրի պահանջներին համապատասխան այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն ապրանքի հանձնումը և ընդունումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իրավական այլ ակտերով կամ սույն պայմանագրով:
4. Գինը և վճարման կարգը
10. Ապրանքի գինը նշված կլինի գնորդի կողմից բերքահավաքից առաջ և հաստատված կլինի վերջինիս կողմից: Գնորդը երաշխավորում է նվազագույնը .... դրամ/կգ գնման արժեք:
11. Սույն պայմանագրի 5-րդ կետով սահմանված գնումների ժամկետների խախտման դեպքում գնվող ապրանքի համար կիրառվում է սույն պայմանագրի 10-րդ կետով սահմանված կարգով որոշված գինը կամ դրանից ավելի ցածր գին, որն այնուհանդերձ չի կարող ..... դրամ/կգ-ից ցածր լինել։
12. Վճարումը կիրականացվի կանխիկ կամ փոխանցումով` համապատասխան տարվա համար նախատեսված ապրանքի ընդունումից հետո ..... օրացուցային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ վաճառողի կողմից չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր վճարումը կատարելու համար, կամ այդ փաստաթղթերը թերի են, սույն կետում նշված ժամկետի հաշվարկն սկսվում է փաստաթղթերի վերջնական փաթեթը ներկայացնելուց հետո:
13. Գնորդը կարող է վաճառողին տրամադրել ագրոտեխնիկական խորհրդատվություն, կանխավճար կամ բերքի մշակության համար անհրաժեշտ այլ ապրանք (սերմ, բուժանյութ, վառելանյութ, պարարտանյութ և այլն):
14. Տրամադրված կանխավճարը մարվում է (հաշվանցվում է) բերքի գնման ժամանակ:
5. Կողմերի պատասխանատվությունը
15. Սույն պայմանագրի 4-րդ կետի և 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքի ընդհանուր քանակի առնվազն ---%-ը սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում համապատասխան տարում գնորդին չվաճառելու դեպքում գնորդն իրավունք ունի պահանջելու լրացնել ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվելու ապրանքից և դրա համար վճարելուց: Եթե գնորդը պահանջում է, իսկ վաճառողը չի լրացնում ապրանքի պակաս հանձնված քանակը, ապա գնորդն իրավունք ունի լուծելու պայմանագիրը և պահանջելու վճարել տուգանք ապրանքի պակաս հանձնված քանակի արժեքի ---%-ի չափով:
16. Վաճառողի կողմից տրամադրված ապրանքն ընդունելուց հրաժարվելու կամ դրա ընդունումն ուշացնելու համար գնորդը վաճառողին վճարում է տուգանք՝ չընդունված կամ ուշացումով ընդունված ապրանքի արժեքի ---%-ի չափով և հատուցում է ապրանքի տեղափոխման ծախսերը, ինչպես նաև վաճառողի կրած կորուստները:
17. Պայմանագրի 12-րդ կետով սահմանված ժամկետում գնորդի կողմից ապրանքի լրիվ արժեքը չվճարելու դեպքում վաճառողն իրավունք ունի պահանջելու տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի ---%-ի չափով:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
18. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսիք են` երկրաշարժը, կարկտահարությունը, ցրտահարությունը, ջրհեղեղը, հրդեհը և բնական այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանիից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
19. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
20. Ապրանքի հանձնման ժամկետի ցանկացած փոփոխություն կատարվում է միայն կողմերի գրավոր համաձայնությամբ։
21. Սույն պայմանագրի լուծումը կամ ցանկացած փոփոխություն կատարվում է կողմերի միջև գրավոր փաստաթուղթ ստորագրելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և դադարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերով:
23. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
ԳՆՈՐԴ _____________________________________________ (ընկերության անվանումը և գտնվելու վայրը) |
ՎԱՃԱՌՈՂ __________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը) (ընկերության անվանումը) .............................................................. (վաճառողի հաշվի համարը) |
(ձևը լրաց. 15.04.22 N 506-Լ, խմբ. 29.09.22 N 1506-Լ)
Ձև N 6
ԿԱԹԻ ԳՆՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
-------------------------------------- (կնքման վայրը) |
----------------------------------- (օրը, ամիսը, տարին) |
«.........................................................» -ը, ի դեմս ................................................ -ի, որը գործում է ........................................... հիման վրա, մի կողմից, այսուհետ՝ գնորդ, և «..............................................................»-ը, դեմս ..................... ..........-ի, որը գործում է .................. հիման վրա, այսուհետ` վաճառող, մյուս կողմից, գնորդը և վաճառողը միասին այսուհետ` կողմեր, իսկ առանձին` կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով գնորդին
որպես սեփականություն հանձնել ...............................................................................................
(գյուղացիական, ֆերմերային և այլն)
տնտեսությունում արտադրված կովի կաթը (այսուհետ՝ կաթ), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այն և վճարել դրա դիմաց:
1.1. Գնորդը գնում է բացառապես վաճառողի կողմից բուծվող (պահվող) գյուղատնտեսական կենդանիների կաթը, որը հավաստվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անասնաբուծական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տրված տեղեկանքով և պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
տեղակայումը` .............. մարզ, համայնք .................., գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը` ......... հատ:
(1.1-ին կետը լրաց. 29.09.22 N 1506-Լ)
2. Վաճառողը գնորդին է հանձնում սույն պայմանագրով և հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող կաթ:
3. Գնորդը վաճառողից կաթն ընդունում է փորձարկման տվյալների հիման վրա:
4. Սույն պայմանագրի գործողության ընթացքում կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է ժամանակավորապես դադարեցվել կաթի հանձնումը:
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
5. Վաճառողն իրավունք ունի՝
1) գնորդին վաճառելու, իսկ գնորդը պարտավորվում է սույն պայմանագրի գործողության ընթացքում վաճառողից տարեկան գնել ............... լիտր կաթ՝ սույն պայմանագրի հավելվածով նախատեսված պահանջներով, կարգով և ժամկետներում.
2) կաթի փորձարկման տվյալների հետ չհամաձայնելու դեպքում պահանջելու գնորդից կատարել կրկնակի փորձարկում` գնորդի կամ անկախ հավատարմագրված լաբորատորիայում և ստացված տվյալները համարել վերջնական.
3) հրաժարվելու կաթի վաճառքից, եթե գնորդը վաճառված կաթի համար 12-րդ կետում նշված վերջին օրվա ժամկետները 3-ից ավելի անգամ ուշացրել կամ անհիմն ձգձգել է:
6. Վաճառողը պարտավոր է`
1) սույն պայմանագրի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին ներկայացնել համապատասխան ուղեկցող փաստաթղթեր.
2) կենդանիների հիվանդության և դեղորայքային բուժման դեպքում նույն օրն էլեկտրոնային փոստով կամ հեռախոսակապով կամ բջջային կապի կարճ հաղորդագրությամբ տեղեկացնել գնորդին և անմիջապես դադարեցնել կաթի վաճառքը: Բուժումը կամ դեղորայքի ընդունումն ավարտելուց հետո ներկայացնել համապատասխան անասնաբուժական տեղեկանք կաթի վաճառքը վերսկսելու նպատակով, որում պետք է նշված լինի կաթի մթերման պիտանելիությունը.
3) կաթը գնորդին հանձնել ամեն օր` օրական մեկ կամ երկու անգամ` փոխադարձ համաձայնեցված գրաֆիկով.
4) անասնագոմում կամ ֆերմայում պահպանել զոո և սանիտարահիգիենիկ կանոնները.
5) առավոտյան և երեկոյան կթից ստացված կաթերը չխառնել և գնորդին հանձնել առանձին տարաներով.
6) չխոչընդոտել գնորդի կողմից վաճառողի անասնագոմում կամ ֆերմայում սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու գործընթացին:
7. Գնորդն իրավունք ունի՝
1) հրաժարվելու կաթի ընդունումից, եթե այն չի համապատասխանում սույն պայմանագրին կից հավելվածի պահանջներին.
2) հրաժարվելու կաթի ընդունումից, եթե վաճառողը չի կատարում սույն պայմանագրով սահմանված իր պարտավորությունները.
3) արտադրական և կոնյունկտուրային անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի ժամանակահատվածով դադարեցնելու կաթի ընդունումը` դրա մասին առնվազն 7 օր առաջ տեղյակ պահելով վաճառողին.
4) վաճառողից պահանջելու սույն պայմանագրի պահանջների պատշաճ կատարումը:
8. Գնորդը պարտավոր է՝
1) ընդունել վաճառողից արտադրանքը` --------------------------------------------------------------------
(վերջինիս գտնվելու վայրում կամ գնորդի գնման տեղամասում)
պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի արտադրությունում օգտագործման համար թույլատրելի տարաներով (ֆլյագաներ, ցիստեռններ), որոնք դրսից և ներսից պետք է լինեն մաքուր.
2) ստուգել կաթի որակը և քանակը, հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ տեղեկացնել վաճառողին.
3) սույն պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում հաշվարկել և վճարել վաճառված կաթի դիմաց.
4) վաճառված կաթի որակը լրացուցիչ պայմաններին համապատասխանությունը որոշելու համար կատարել կաթի գնի վերահաշվարկ` համաձայն 10-րդ կետի.
5) վաճառողի պահանջով կատարել կաթի կրկնակի փորձարկում և ընդունել այն որպես վերջնական:
3. Ապրանքի գինը և վճարման կարգը
9. Սույն պայմանագրով գնվող առաջին տեսակի կաթի բազիսային գինը սահմանվում է գնորդի կողմից տվյալ ժամանակահատվածի համար, որի մասին գնորդը ծանուցում է վաճառողին առնվազն 5 օր առաջ: Կաթի բազիսային նվազագույն գինը կենդանիների մսուրային պահվածքի ժամանակահատվածում ------, իսկ արոտային պահվածքի ժամանակահատվածում ------դրամ է:
10. Գնվող կաթի գինը որոշվում է հետևյալ վերահաշվարկով`
1) բարձր տեսակի կաթի համար կաթի բազիսային գինն ավելանում, իսկ առաջին և երկրորդ տեսակի կաթի համար կաթի բազիսային գինը նվազում է 10-ական %-ով.
2) կաթի բազիսային 3,6 % յուղայնությունից յուրաքանչյուր 0.1 % շեղման համար կաթի գնին ավելացվում կամ պակասեցվում է 2.7 %-ով.
3) կաթի յուղայնության համար 12-րդ կետով գնի ավելացումը հաշվարկվում է յուղի պարունակության մինչև 4.0 %-ի համար.
4) կաթի մեջ 4.0 %-ից ավելի յուղի պարունակության դեպքում կաթի գնին ավելացվում է 4.0 %-ը գերազանցող միայն յուղի արժեքը` յուղի շուկայական գներով, որը համաձայնեցվում է վաճառողի հետ:
11. Վաճառողը գնորդի կողմից սահմանված կաթի բազիսային գնի հետ չհամաձայնելու դեպքում կարող է դադարեցնել սույն պայմանագրի գործողությունը` դրա մասին առնվազն 3 օր առաջ գրավոր տեղեկացնելով գնորդին:
12. Գնորդն իրեն վաճառված կաթի դիմաց վճարումը կատարում է սույն պայմանագրի 10-րդ կետով կատարված վերահաշվարկով ստացված գնով` կաթի գնման օրվան հաջորդող ...... օրվա ընթացքում:
4. Կողմերի պատասխանատվությունը
13. Գնորդը կարող է հրաժարվել սույն պայմանագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող կամ ժամկետի ուշացումով տրամադրված կաթն ընդունելուց` չկրելով որևէ պատասխանատվություն:
14. Առանց սույն պայմանագրով սահմանված կարգով գնորդին ծանուցելու կաթը չտրամադրելու համար վաճառողը գնորդին վճարում է չգնված կաթի բազիսային արժեքի տոկոսի չափով տույժ` յուրաքանչյուր օրվա համար:
15. Վաճառողի կողմից սույն պայմանագրի հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող և ժամկետում տրամադրված կաթն ընդունելուց հրաժարվելու համար գնորդը վաճառողին վճարում է տուգանք` չընդունված կաթի բազիսային արժեքի տոկոսի չափով, ինչպես նաև վաճառողի կրած կորուստները:
16. Վաճառողի կողմից սույն պայմանագրի հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող և ժամկետում տրամադրված կաթի ընդունումն ուշացնելու դեպքում, եթե այդ պատճառով կաթը փչացել է, գնորդը տուգանքից բացի, վճարում է վաճառողին նաև կաթի բազիսային ամբողջ արժեքը և դրա տեղափոխման ծախսերը:
17. Վաճառված կաթի համար ժամանակին չվճարելու դեպքում գնորդը վճարում է ուշացման յուրաքանչյուր օրվա համար տույժ` վաճառված ամբողջ կաթի արժեքի _____ տոկոսի չափով: ______ օրվանից ավելի ժամկետով ուշացման դեպքում տույժի հաշվեգրումը դադարեցվում է, և գնորդը վաճառողին հաշվեգրված տույժից բացի վճարում է տուգանք` ժամանակին չվճարված գումարի ________ տոկոսի չափով:
5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
18. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է որպես անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, ռազմական և արտակարգ դրություն, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցում, անասնահամաճարակներ և այլն), որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրի պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին տեղյակ պահելով մյուս կողմին:
6. Եզրափակիչ դրույթներ
19. Գնորդը կարող է վաճառողին տրամադրել խորհրդատվություն, կանխավճար, համակցված կերեր, բուժանյութեր և այլն:
20. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
21. Սույն պայմանագրի լուծումը կամ ցանկացած փոփոխություն կատարվում է կողմերի միջև գրավոր փաստաթուղթ ստորագրելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և դադարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերով:
23. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, հավելվածը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
ԳՆՈՐԴ _____________________________________________ (ընկերության անվանումը և գտնվելու վայրը) |
ՎԱՃԱՌՈՂ __________________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը) (ընկերության անվանումը) .............................................................. (վաճառողի հաշվի համարը) |
Հավելված
Կաթի գնման պայմանագրի
Մթերման ենթակա հում կաթի ցուցանիշները սահմանվում են ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (TR TC 033/2013) պահանջների։
1. Ընդունման ենթակա չէ՝
1) կենդանիների ծնից հետո՝ առաջին 7 օրվա ընթացքում, ծնից առաջ՝ 5 օրվա ընթացքում և հիվանդ ու կարանտինի մեջ գտնվող կենդանիներից ստացված կաթը.
2) հակաբիոտիկներ, բակտերիոստատիկ մնացորդներ (նյութեր) պարունակող կաթը:
2. Մթերման հանձնվող կաթը կթից հետո պետք է մաքրվի և 2 ժամվա ընթացքում պաղեցվի մինչև 4±20C ջերմաստիճան։
3. Մթերման ենթակա հում կաթին ներկայացվող զգայորոշման, ֆիզիկաքիմիական և միկրո-կենսաբանական ցուցանիշները ներկայացվում են N 1 աղյուսակում, իսկ հում կաթի տեսակների դասակարգումը՝ N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 1
Ցուցանիշի անվանումը |
Նորմատիվ պահանջը |
Կազմությունը (Консистенция) |
Միատարր հեղուկ, առանց նստվածքների և փաթիլավորման։ Սառեցում չի թույլատրվում։ |
Համը և հոտը |
Մաքուր, առանց կաթին ոչ բնորոշ կողմնակի համի և հոտի |
Գույնը |
Սպիտակից մինչև բաց կրեմագույն |
Սպիտակուցների զանգվածային մասը, %, ոչ պակաս |
2.8 |
Յուղի զանգվածային մասը, %, ոչ պակաս |
2.8 |
Չոր անյուղ նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս |
8,2 |
Թթվայնությունը, 0T |
16-21 |
Խտությունը (200C-ում), կգ/մ3, ոչ պակաս |
1027 |
Սառեցման ջերմաստիճանը (0C), ոչ ավելի |
-0.505 |
Բակտերիալ վարակվածությունը (ՄԱՖԱՄՔ), ԳԱՄ/սմ3 (գ), ոչ ավելի |
5.0x105 |
Սոմատիկ բջիջների պարունակությունը 1 սմ3, ոչ ավելի |
7.5x105 |
Պաթոգեններ, այդ թվում՝ սալմոնելա, 25 գ-ում |
Չի թույլատրվում |
Աղյուսակ N 2
3.6 % բազիսային յուղայնությամբ հում կաթի դասակարգումն ըստ տեսակների
Ցուցանիշի անվանումը |
Կաթի տեսակը | ||
բարձր |
առաջին |
երկրորդ | |
Սպիտակուցների զանգվածային մասը, %, ոչ պակաս |
3.0 |
2.8 | |
Յուղի զանգվածային մասը, %, ոչ պակաս |
2.8 | ||
Չոր անյուղ նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս |
8,2 | ||
Մաքրության ցուցանիշը՝ 250 սմ3 կաթի նմուշի ֆիլտրման ժամանակ ֆիլտրի վրա մեխանիկական մասնիկների քանակը, մինչև |
2 |
2 |
13 |
Թթվայնությունը, 0T |
16-18 |
16-19 |
16-21 |
Խտությունը (200C-ում), կգ/մ3, ոչ պակաս |
1028.0 |
1027.5 |
1027.0 |
Սառեցման ջերմաստիճանը (0C), ոչ ավելի |
-0.520 |
-0.510 |
-0.505 |
Բակտերիալ վարակվածությունը (ՄԱՖԱՄՔ), ԳԱՄ/սմ3 (գ), ոչ ավելի |
1.0x105 |
3.0x105 |
5.0x105 |
Սոմատիկ բջիջների պարունակությունը 1 սմ3, ոչ ավելի |
2.5x105 |
4.0x105 |
7.5x105 |
Գնորդ __________________________ (ստորագրությունը) |
Վաճառող ________________ (ստորագրությունը) |
(ձևը լրաց. 15.04.22 N 506-Լ, 29.09.22 N 1506-Լ)
(հավելվածը լրաց. 04.04.19 N 345-Լ, փոփ. 17.10.19 N 1429-Լ, լրաց. 30.04.20 N 685-Լ, փոփ., լրաց. 21.05.20 N 835-Լ, լրաց. 02.07.20 N 1138-Լ, լրաց., փոփ., խմբ. 24.06.21 N 1031-Լ, 02.09.21 N 1436-Լ, լրաց. 15.04.22 N 506-Լ, փոփ. 30.06.22 N 992-Լ, լրաց., խմբ. 29.09.22 N 1506-Լ, փոփ., խմբ. 27.04.23 N 621-Լ, լրաց., խմբ. 06.07.23 N 1144-Լ)