ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 586-Ա
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2023 թվականի հունիսի 5-9-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման ծախսերը կատարել՝
1) Վահան Քերոբյանինը, Արմեն Այվազյանինը, Արմինե Իսրաելյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.
2) Սուրեն Բաղդասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Լիլիթ Սարոյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.
4) Ներսես Զեյնալյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.
5) Էլիզ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցների հաշվին.
6) Լևոն Օհանեսյանինը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
31.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 586-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Քերոբյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարար (05.06.2023 թ.- 08.06.2023 թ.) |
Ա. Այվազյան | - |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ |
Ս.Բաղդասարյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնակատար (05.06.2023 թ.-08.06.2023 թ.) |
Լ. Սարոյան | - | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Ն. Զեյնալյան | - | ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ (05.06.2023 թ.-08.06.2023 թ.) |
Ա. Իսրաելյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի պետ |
Է. Գևորգյան | - | ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության ԵՄ և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ |
Լ. Օհանեսյան | - | «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
31.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |