ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519-Ն) 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը` տրամադրելով սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ.»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 7-րդ հոդվածի 4-րդ կետը, 36-րդ, 39-րդ և 49-րդ հոդվածները:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 8. |
Կենսաթոշակների վճարման միջոցները |
Կենսաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով առանձնացված միջոցներից:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 55-րդ հոդվածի 2-րդ մասի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի և 75-րդ հոդվածի 3-րդ մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին և երրորդ պարբերությունների «պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով.
2) 3-րդ մասի «պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:
Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 65-րդ հոդվածում`
1) վերնագրի, 1-ին և 2-րդ մասերի «կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր» բառերը փոխարինել «կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր» բառերով, իսկ 1-ին մասի 1-ին կետի «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» և «կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների» բառերը` համապատասխանաբար «պարտադիր սոցիալական ապահովության վճարների» և «սոցիալական ապահովության վճարների» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 2.1-րդ կետը, իսկ օրենքի 66-րդ հոդվածի վերնագրի և տեքստի կրկնվող «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 9. Օրենքի 76-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «, իսկ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բյուջեի պակասուրդը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից» բառերը.
2) 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2007 թ. նոյեմբերի 19 Երևան ՀՕ-247-Ն |