ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) տեքստում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» բառերը փոխարինել «Արժեթղթերի շուկայի մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գրանցման նույն համարը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը «նաև այլ գույքով» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ տվյալ Ընկերության բաժնետոմսերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Բաժնետիրական ընկերություններն իրենց թողարկած բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել մասնագիտացված կազմակերպությանը, որն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: Ռեեստրում նշվում են յուրաքանչյուր գրանցված անձի (բաժնետիրոջ, անվանատիրոջ) մասին տեղեկություններ, ինչպես նաև գրառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները:».
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի երկրորդ պարբերությունը և 2-րդ կետը:
Հոդված 5. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով՝
«իէ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշումների ընդունումը»:
Հոդված 6. Օրենքի 96-րդ հոդվածում 2-րդ կետի «արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ութ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|