ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 203 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության 11-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 35 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 203 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանության մեջ կատարվող
1. 14-րդ կետի երկրորդ պարբերությունում՝
երկրորդ նախադասությունը լրացնել «(անդամ պետությունների ազգային արժույթները կամ այլ արժույթ)» բառերով
երրորդ նախադասության մեջ «(կամ այլ արժույթի)» բառերը փոխարինել «(անդամ պետությունների ազգային արժույթների կամ այլ արժույթի)» բառերով։
2. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Միության վիճակագրության ճյուղերով անհատական և սպեցիֆիկ առանձնահատկություններ ունեցող ցուցանիշների ձևավորման մեթոդաբանությունը բերվում է ցանկում ներառված մեթոդիկաներում՝ համաձայն հավելվածի։ Նշված մեթոդիկաները տեղադրվում են Միության պաշտոնական կայքում:»։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանության |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկաների՝ առանձին ցուցանիշների մասով
1. Եվրասիական տնտեսական միության ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի միջին գների և ֆիզիկական ծավալի ինդեքսների հաշվարկման մեթոդիկա։
2. Հիմնական կապիտալում ներդրումների և հիմնական կապիտալում ներդրումների ֆիզիկական ծավալի ինդեքսի մասին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
3. Եվրասիական տնտեսական միության համախառն ներքին արդյունքի ծավալի և համախառն ներքին արդյունքի ֆիզիկական ծավալի ինդեքսի մասին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
4. Գյուղատնտեսական, անտառային և ձկնային տնտեսության արտադրանքի արտադրության ծավալի և ֆիզիկական ծավալի ինդեքսի մասին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
5. Արդյունաբերական արտադրության ծավալի և արդյունաբերական արտադրության ինդեքսի մասին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
6. «Շինարարության մեջ գների ինդեքս» ցուցանիշով Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
7. «Արդյունաբերական արտադրանք արտադրողների գների ինդեքս» ցուցանիշով Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
8. «Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գների ինդեքս» ցուցանիշով Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
9. Բնակչության բնական տեղաշարժի ցուցանիշներով Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
10. Մանրածախ առևտրի ցուցանիշներով Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
11. Տրանսպորտի գործունեությունը բնութագրող ցուցանիշներով Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկա։
12. Եվրասիական տնտեսական միության ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության ձևավորման մեթոդիկա։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: