ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԸ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂՆԵՐԸ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ 21 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցվածները կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնողները, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու վերաբերյալ հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 15 հավելված) թիվ 2 հավելվածի 21 կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«123,2 ՄՀց +/- 0,32 % կամ 122,8-123,59 ՄՀց.».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«298 ՄՀց + 2,35 %/֊- 11,08 % կամ 264,98 — 305 ՄՀց:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: