ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 190 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎՃԱՐՎՈՂ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և (կամ) ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 190 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և (կամ) ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի տեսակների
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
Աղյուսակ 1
Տուրքի տեսակի ծածկագիրը |
Տուրքի տեսակի անվանումը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն ազգային արտոնագրային գերատեսչությունը, որին վճարվում է տուրքը |
1010 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար տուրք |
ՆԳ [ВП] |
1020 |
Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար տուրք |
ՆԳ |
1030 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի հայտի նախնական փորձաքննության փուլում ներկայացման գերատեսչության հարցմանը պատասխանի տրամադրման ժամկետը երկարացնելու համար տուրք |
ՆԳ |
1040 |
Որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշան, սպասարկման նշան (կոլեկտիվ նշան) գրանցման հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար տուրք (եթե գրանցումը խնդրարկվում է «Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման մասին» 1957 թվականի հունիսի 15-ի Նիցցայի համաձայնագրով նախատեսված՝ Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման մեկ - երեք դասերի համար) |
ԲԳ [ВВ] |
1050 |
Որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշան, սպասարկման նշան (կոլեկտիվ նշան) գրանցման համար հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար տուրք (եթե գրանցումը խնդրարկվում է «Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման մասին» 1957 թվականի հունիսի 15-ի Նիցցայի համաձայնագրով նախատեսված՝ Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման ավելի քան երեք դասերի համար) |
ԲԳ |
1060 |
Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի հայտը Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի հայտի վերափոխելու համար տուրք |
ՆԳ |
1070 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի հայտը Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի հայտի վերափոխելու համար տուրք |
ՆԳ |
1080 |
Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանը Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի վերափոխելու համար տուրք |
ՆԳ |
1090 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանը, սպասարկման նշանը Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի վերափոխելու համար տուրք |
ՆԳ |
1100 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի (կոլեկտիվ նշանի) հայտի մեջ փոփոխություններ կատարելու համար տուրք |
ՆԳ |
1110 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի (կոլեկտիվ նշանի) հայտի փորձաքննության արդյունքների մասին ծանուցման հետ կապված փաստարկները և դիտողություններն ուղարկելու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար տուրք |
ՆԳ [ |
1120 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի (կոլեկտիվ նշանի) գրանցման և Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի (կոլեկտիվ նշանի) վկայագիր տրամադրելու համար տուրք |
ՆԳ |
1130 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների միասնական ռեեստրի տեղեկություններում փոփոխություններ կատարելու համար տուրք |
ՆԳ |
1140 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինումը գրանցելու համար տուրք |
ԳԳ [ВР] |
1150 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի (կոլեկտիվ նշանի) բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարացնելու համար տուրք |
ԲԳ |
1160 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի (կոլեկտիվ նշանի) բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարացնելու մասին հայտը ներկայացնելու համար լրացուցիչ 6-ամսյա ժամկետ տրամադրելու համար տուրք |
ՆԳ |
2010 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման և հայտարկված նիշի փորձաքննության հայտ ներկայացնելու համար տուրք |
ՆԳ |
2020 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտում փոփոխություններ կատարելու համար տուրք |
ՆԳ |
2030 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը գրանցելու և (կամ) տրամադրելու համար տուրք |
ԲԳ |
2040 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների միասնական ռեեստրի տեղեկություններում փոփոխություններ կատարելու համար տուրք |
ՆԳ |
2050 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարացնելու համար տուրք |
ԲԳ |
2060 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին հայտը ներկայացնելու համար լրացուցիչ 6-ամսյա ժամկետ տրամադրելու համար տուրք |
ՆԳ |
2070 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը գրանցելու և տրամադրելու համար տուրք (մինչ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքների ծագման տեղանունների նկատմամբ) |
ԲԳ |
Ծանոթագրություն. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն ազգային արտոնագրային գերատեսչության համար, որին վճարվում է տուրքը, նշվում է սույն տեղեկագրքի 2-րդ աղյուսակին համապատասխան ծածկագրային նշագիրը։
Աղյուսակ 2
Տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն ազգային արտոնագրային գերատեսչությանը վերաբերող մասով, որին վճարվում է տուրքը
Ծածկագրային նշագիրը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն ազգային արտոնագրային գերատեսչությունը, որին վճարվում է տուրքը |
ՆԳ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն ազգային արտոնագրային գերատեսչությունը, որին ներկայացվում է Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտը |
ԲԳ |
Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ազգային արտոնագրային գերատեսչությունները |
ԳԳ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն ազգային արտոնագրային գերատեսչությունը, որտեղ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինման գրանցումը |
II. Տեղեկագրքի անձնագիրը
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
1042 |
2 |
Տեսակը |
1՝ տեղեկագիրք |
3 |
Անվանումը |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և (կամ) ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի տեսակների տեղեկագիրք |
4 |
Հապավումը |
ԱՆԱԾՏԱՏՏՏ |
5 |
Նշագիրը |
ՄՏ 042-2022 (խմբ. 1) |
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 190 որոշում |
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 190 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և (կամ) ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի տեսակների մասին տեղեկությունների համակարգում և ծածկագրում |
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
տեղեկագիրքն ուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման համակարգի գործունեության ապահովմանը |
13 |
Առանցքային բառերը |
ապրանքային նշան, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշան, Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշան, Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանուն, ներկայացման գերատեսչություն, ազգային արտոնագրային գերատեսչություն, տուրք |
14 |
Այն ոլորտը, որում իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
մտավոր սեփականություն |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդ |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա: Տեղեկագրքի արժեքների լրացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող՝ հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի |
ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում | ||
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) բերված է սույն տեղեկագրքի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն տեղեկագրքի I բաժնում |
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).
«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հերթական համարը և հաստատունացած կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և դրա հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը.
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1)․
1՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի ձևավորման կանոնները |
Բազմ. |
1. Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և (կամ) ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի տեսակները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.1. Տուրքի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշը՝ \d{4} |
ծածկագրային նշագիրը ձևավորում է սերիական-հաջորդական մեթոդով |
1 |
1.2. Տուրքի տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 500 |
անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով |
1 |
1.3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն ազգային արտոնագրային գերատեսչությունը, որին վճարվում է տուրքը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշը՝ [А-Я]{2} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է սույն տեղեկագրքի 2-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
1.4. Տեղեկություններ տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.4.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին |
1 |
1.4.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.4.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.4.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.4.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
1.4.3․ Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
1.4.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
1.4.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.4.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.4.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: