Գլխավոր տեղեկություն
Номер
N 289-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.05.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.03.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.03.2023
Дата вступления в силу
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 289-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1․ Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով՝

1) ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 hավելվածի.

2) հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 hավելվածի։

2․ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 289-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար(հանձնաժողովի նախագահ)

Ա. Գրիգորյան

- ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

Ա. Ավանեսյան

- ՀՀ առողջապահության նախարար

Ժ. Անդրեասյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հ. Տիգրանյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ջուլհակյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 Թ. Ղազարյան  -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Լ. Նազարյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպու- թյան՝ երկրի դեսպան ձևաչափի շրջանակներում ՀՀ դեսպան (համաձայնությամբ)

Ս. Ղազարյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ծ. Վարդանյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Մ. Կարապետյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Պ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տ. Ստեփանյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ավանեսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Զ. Մաթևոսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

Գ. Վանոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ

Կ. Գասպարյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ս. Գրիգորյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Սավթալյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վար- չության սոցիալ-իրավական աջակցման և խորհրդատվական բաժնի սպա

Ն. Մարգարյան

- «Սոցիոսկոպ» ՀԿ (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 19.05.23 N 535-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 289-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1․ Սույն աշխատակարգով կարգավորվում են Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի (այսուհետ՝ գագաթնաժողով) կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի նպատակներն են՝

1) Երևանում անցկացվելիք գագաթնաժողովի կազմակերպական և նախապատրաստական աշխատանքների համակարգումը.

2) գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ծրագրի մշակումը և հաստատումը։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են յուրաքանչյուր ամիս առնվազն 1 անգամ։

5․ Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը։

6. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է հանձնաժողովի անդամներից մեկը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

7. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի կազմի կեսից ավելին։

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։

9. Հանձնաժողովի ընդունած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

10. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի քարտուղարի կողմից տեղեկացվում են հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին՝ նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ։

11. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության, կարող են հրավիրվել այլ պետական պաշտոնյաներ, գիտական հաստատության ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

12. Հանձնաժողովի նախագահը՝

1) համակարգում է հանձնաժողովի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է նիստերը.

3) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

4) ստորագրում է նիստերի արձանագրությունները և հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր.

5) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել նիստը.

6) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգը:

13. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝

1) նիստից առնվազն 3 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր՝ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:

14. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

15. Հանձնաժողովի անդամը՝ նիստին իր մասնակցության անհնարինության մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի հանձնաժողովի նախագահին:

16. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.

2) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է հանձնաժողովի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին և համապատասխան կազմակերպություններին.

7) իրականացնում է խորհրդակցությունների հրավիրման համար անհրաժեշտ կազմակերպչական գործառույթներ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17․ Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված, և նրա լիազորությունները դադարում են գագաթնաժողովի ավարտով:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2023, N 535-Ա 20.05.2023, N 289-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան