ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 114 |
քաղ. Մոսկվա |
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 020/2011) ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 879 որոշմամբ ընդունված՝ «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 020/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին տեխնիկական միջոցների համապատասխանության գնահատման մասին մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 10-ի ««Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 004/2011) փոփոխություններ կատարելու մասին» թիվ 91 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը տրված կամ ընդունված փաստաթղթերը վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.
գ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ բաց է թողնվել սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: