ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2023 թվականի N 676-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել`
1) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/25Շ-1 պետական գնման պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 60 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը սահմանելով կողմերի միջև կնքվող համաձայնագրով և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժը կիրառելով համաձայնագրով նախատեսված աշխատանքների կատարման սկզբի օրվանից մինչև աշխատանքները պատվիրատուին հանձնելու օրն ընկած ժամանակահատվածի համար.
2) «Ճանշին Տեխնախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հուլիսի 22-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/8Շ պետական գնման պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 60 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը սահմանելով կողմերի միջև կնքվող համաձայնագրով ու պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժը կիրառելով համաձայնագրով նախատեսված աշխատանքների կատարման սկզբի օրվանից մինչև աշխատանքները պատվիրատուին հանձնելու օրն ընկած ժամանակահատվածի համար.
3) «Արհովշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/35Շ պետական գնման պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 60 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը սահմանելով կողմերի միջև կնքվող համաձայնագրով ու պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժը կիրառելով համաձայնագրով նախատեսված աշխատանքների կատարման սկզբի օրվանից մինչև աշխատանքները պատվիրատուին հանձնելու օրն ընկած ժամանակահատվածի համար.
4) «ԷՆ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 29-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/12Շ պետական գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար կատարման ժամկետ սահմանելով 2023 թվականին կնքվելիք համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 33 օր։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
04.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: