ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 439-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 210-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների կարգավորումներով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետով.
«20) սույն որոշման N 4 հավելվածի «1015 սոցիալական փաթեթի ապահովում» ծրագրի «12001 Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսված հատկացումների գումարը ներառում է պետության կողմից Երևանի քաղաքապետարանին ենթակա կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման համար Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարը` 2023 թվականի առաջին եռամսյակում՝ 111,132.0 հազ. դրամ (9261 շահառուի համար), առաջին կիսամյակում` 277,830.0 հազ. դրամ (9261 շահառուի համար), ինն ամսում` 444,528.0 հազ. դրամ (9261 շահառուի համար) և տարեկան` 666,792.0 հազ. դրամ (9261 շահառուի համար):»։
2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի NN 1, 2 աղյուսակներում կատարել վերաբաշխում և N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել լրացումներ՝ համաձայն սույն որոշման NN 1, 2, 3 հավելվածների։
3. Որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել լրացումներ, որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն սույն որոշման NN 1, 3 հավելվածների, որոշման NN 3, 4, 9, 9.1 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման NN 4, 5, 6 հավելվածների, իսկ որոշման N 10 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն սույն որոշման N 7 հավելվածի:
4. Հույժ գաղտնի:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 210-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական: