Գլխավոր տեղեկություն
Номер
N 205-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.02.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2023
Дата вступления в силу
26.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2023 թվականի N 205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Արտահանվող փայտանյութի բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ) կողմից տրված «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, ինչը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` ձևը կցվում է:

4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եզրակացությունը տրամադրում է ստորև նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա) եզրակացություն ստանալու համար էլեկտրոնային եղանակով լրացված հայտ` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա.

բ) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:

5. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացությունը տրամադրվում է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ հայտատուի դիմումի հիման վրա այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:».

2) որոշման 10-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան