Գլխավոր տեղեկություն
Номер
N 134-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.02.2023
Дата вступления в силу
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2023 թվականի N 134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածը 16.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.7-16.8-րդ կետերով.

«16.7. 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի համար, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը՝ 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս։ Այս դեպքում ազգային օպերատորի փոխարեն կենսաթոշակառուի համար վճարող կազմակերպությունը՝ բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ սույն կարգի 16.2-րդ և 16.3-րդ կետերով սահմանված կարգով՝ առաջնահերթություն տալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշմամբ սահմանված գործընկեր բանկերին (համամասնությունը կիրառելով գործընկեր բանկերի, իսկ տվյալ բնակավայրում դրանց միջոցով կենսաթոշակ ստացող անձանց բացակայության դեպքում՝ մյուս բանկերի համար)։ Եթե ազգային օպերատորի միջոցով վճարվող կենսաթոշակի վճարումը 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ դադարեցված է, ապա 2023 թվականի փետրվարի 1-ից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից) ստացված` կենսաթոշակառուի՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում կենսաթոշակառուի համար վճարող կազմակերպությունը՝ բանկն ընտրվում է սույն կետում նշված կարգով։

16.8. 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ընդգրկված՝ սույն կարգի 16.7-րդ կետում նշված կենսաթոշակառուի՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումն ապահովում է ծառայությունը՝ հաշվի առնելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը նախորդ ամսվա ընթացքում ստորագրած (բանկ կամ ազգային օպերատոր ներկայացած կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ ազգային օպերատորի կողմից հաստատված) անձանց վերաբերող տվյալները):»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածը 26.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.6-րդ կետով.

«26.6. 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ ազգային օպերատորի միջոցով խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ստացող անձի համար, օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի հաշվառմամբ, խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը՝ 2023 թվականի փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս։ Այս դեպքում ազգային օպերատորի փոխարեն անձի համար վճարող կազմակերպությունը՝ բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ սույն կարգի 26.2-րդ և 26.3-րդ կետերով սահմանված կարգով՝ առաջնահերթություն տալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշմամբ սահմանված գործընկեր բանկերին (համամասնությունը կիրառելով գործընկեր բանկերի, իսկ տվյալ բնակավայրում դրանց միջոցով կենսաթոշակ ստացող անձանց բացակայության դեպքում՝ մյուս բանկերի համար):»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան