ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
10 օգոստոսի 2020 թ. |
Հ. 2444-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հ.2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նաիրա Մարտունիկի Սիմոնյանի անձնական դիմումը, կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի գրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 31.07.2020թ. 01/07.1/19718-20 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 05.08.2020թ. հ.12-65885, 12-65889 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Խ. Աբովյանի անվան հ.2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Նաիրա Մարտունիկի Սիմոնյանի և Լուսինե Սամվելի Խաչատրյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 64-րդ կետի 5-րդ սյունակում «Սիմոնյան Նաիրա Մարտունիկի» բառերը փոխարինել «Աղաջանյան Նաիրա Էլբրուսի» բառերով, 6-րդ սյունակում «Հայաստանի հանրային ռադիոընկերության, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել ««Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, արհմիութենական կոմիտեի նախագահ» բառերով, 7-րդ սյունակում «Խաչատրյան Լուսինե Մանվելի» բառերը փոխարինել «Ավետիսյան Սերինե Հրանտի» բառերով, 8-րդ սյունակում «ԿԳՆ հանրակրթության վարչության առաջին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «Համաշխարհային բանկի գրասենյակ Հայաստանում, խորհրդատու» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|