Գլխավոր տեղեկություն
Номер
N 180
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.12.2001-18.07.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.01/8(74)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.03.1999
Дата вступления в силу
27.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.07.2002

040.0180.27.03.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 1999 թվականի N 180
քաղ. Երևան

 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) բուժհետազոտումն արդյունավետ անցկացնելու նպատակով սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված բժշկական հիմնարկներում ստեղծել հանձնաժողովներ.

բ) հաստատել բժշկական հիմնարկներում զինապարտների բժշկական հետազոտման անցկացման կարգը.

գ) մինչև հերթական զորակոչը, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով հաստատված բժշկական հիմնարկների ցանկում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

(2-րդ կետը լրաց. 23.11.99 N 699)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 27-ի N 180 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու եվ վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների

 

NN
ը/կ

Հիվանդության անվանումը

Ընդգրկվող տարածքը
(զինկոմիսարիատը)

Բուժհիմնարկի  անվանումը

1

2

3

4

1.

Անոթային հիվանդություններ

ՀՀ մարզերի, Երևանի Կենտրոնի, Արաբկիրի, Նոր Նորքի, Մաշտոցի և  Շահումյանի զինկոմիսարիատները

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

Երևանի Էրեբունու, Շենգավիթի զինկոմիսարիատները

«Էրեբունի» բժշկական կենտրոն

2.

Տուբերկուլյոզ

Երևանի Նոր Նորքի, Շահումյանի և Արաբկիրի զինկոմիսարիատները

Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր

ՀՀ մարզերի, Երևանի Կենտրոնի, Էրեբունու, Շենգավիթի և Մաշտոցի զինկոմիսարիատները

Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր

3.

Ինֆեկցիոն հիվանդություններ

ամբողջ հանրապետությունը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

4.

Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

ամբողջ հանրապետությունը

Մաշկաբանության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գիտա-բժշկական կենտրոն

5.

Արյունաբանական հիվանդություններ

ամբողջ հանրապետությունը

Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն

6.

Սրտանոթային հիվանդություններ, ռևմատիզմ և կոլագենոզներ

քաղ. Երևան

Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

7.

Ստոմատոլոգիական և դիմածնոտային հիվանդություններ

ամբողջ հանրապետությունը

 Երևանի N 3 քաղաքային հիվանդանոց

8.

Ակնաբուժական հիվանդություններ

Երևանի Նոր Նորքի, Շահումյանի և Արաբկիրի զինկոմիսարիատները

Երևանի N 8 կլինիկական բուժմիավորում

ՀՀ մարզերի, Երևանի Կենտրոնի, Էրեբունու, Շենգավիթի և  Մաշտոցի զինկոմիսարիատները

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

9.

Վնասվածքաբանական և օրթոպեդիկ հիվանդություններ

ՀՀ մարզերի, Երևանի Կենտրոնի, Արաբկիրի, Նոր Նորքի, Մաշտոցի և  Շահումյանի զինկոմիսարիատները

Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և  վերականգնողական  կենտրոն

Երևանի Էրեբունու և  Շենգավիթի զինկոմիսարիատները

«Էրեբունի» բժշկական կենտրոն

10.

Հոգեբուժական հիվանդություններ

Երևանի Մաշտոցի, Նոր Նորքի, Շահումյանի, Էրեբունու, Շենգավիթի զինկոմիսարիատները

Նուբարաշենի հանրապետական  հոգեբուժական դիսպանսեր

ՀՀ մարզերը

«Նորք» հոգեկան առողջության կենտրոն

Երևանի Կենտրոնի և Արաբկիրի զինկոմիսարիատները

Երևանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր

11.

Նյարդաբանական հիվանդություններ

Երևանի Կենտրոնի, Էրեբունու և Արաբկիրի զինկոմիսարիատները

Երևանի N 2 կլինիկական  հիվանդանոց

Երևանի Նոր Նորքի զինկոմիսարիատը

«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն

Երևանի Շենգավիթի, Շահումյանի և Մաշտոցի զինկոմիսարիատները

«Մալաթիա» բժշկական կենտրոն

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

12.

Ալերգոլոգիական հիվանդություններ

ՀՀ մարզերի, Երևանի Կենտրոնի և Մաշտոցի զինկոմիսարիատները

N 1 համալսարանական հիվանդանոց

Երևանի Էրեբունու և  Շենգավիթի զինկոմիսարիատները

«Էրեբունի» բժշկական կենտրոն

Երևանի Նոր Նորքի, Շահումյանի և Արաբկիրի զինկոմիսարիատները

«Մալաթիա» բժշկական կենտրոն

13.

Էպիլեպսիա

Երևանի Կենտրոնի, Էրեբունու, Նոր Նորքի և Արաբկիրի զինկոմիսարիատները

Երևանի N 2 կլինիկական  հիվանդանոց

Երևանի Շենգավիթի, Շահումյանի և Մաշտոցի զինկոմիսարիատները

«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

14.

Ուրոլոգիական հիվանդություններ և էնուրեզ

Երևանի Կենտրոնի, Արաբկիրի, Նոր Նորքի, Մաշտոցի և Շահումյանի զինկոմիսարիատները

«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

Երևանի Էրեբունու և Շահումյանի զինկոմիսարիատները

«Էրեբունի» բժշկական կենտրոն

15.

Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ

քաղ. Երևան

«Էրեբունի» բժշկական կենտրոն

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

16.

Էնդոկրին հիվանդություններ

ՀՀ մարզերի, Երևանի Շահումյանի և Մաշտոցի զինկոմիսարիատները

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

Երևանի Կենտրոնի, Արաբկիրի, Նոր Նորքի, Էրեբունու և Շենգավիթի զինկոմիսարիատները

«Էրեբունի» բժշկական կենտրոն

17.

Վիրաբուժական հիվանդություններ

Երևանի Կենտրոնի, Նոր Նորքի և Արաբկիրի զինկոմիսարիատները

«Մալաթիա» բժշկական կենտրոն

Երևանի Շենգավիթի, Էրեբունու, Շահումյանի և  Մաշտոցի զինկոմիսարիատները

«Էրեբունի» բժշկական կենտրոն

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

18.

Նեֆրոլոգիական հիվանդություններ

Երևանի Կենտրոնի, Նոր Նորքի և Արաբկիրի զինկոմիսարիատները

«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն

Երևանի Էրեբունու և Շենգավիթի զինկոմիսարիատները

«Էրեբունի» բժշկական կենտրոն

ՀՀ մարզերի, Երևանի Շահումյանի և Մաշտոցի զինկոմիսարիատները

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

19.

Գաստրոէնտերոլոգիական  հիվանդություններ

քաղ. Երևան

«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

20.

Թոքային և թերապևտիկ այլ հիվանդություններ

քաղ. երևան

«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

21.

Պարբերական հիվանդություն

քաղ. երևան

N1 համալսարանական հիվանդանոց

ՀՀ մարզերը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

22.

Ուռուցքաբանական հիվանդություններ

ամբողջ հանրապետությունը

Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր

 

Բուժհետազոտում անցկացնող տարածաշրջանային բժշկական հիմնարկներ 

 

Հիվանդության անվանումը *

Ընդգրկվող տարածքը

Բուժհիմնարկի անվանումը

Թերապևտիկ հիվանդություններ

ՀՀ Սյունիքի մարզ

Կապանի հիվանդանոց

Վիրաբուժական հիվանդություններ

Գորիսի հիվանդանոց

Թերապևտիկ հիվանդություններ

ՀՀ Շիրակի մարզ

Սամարիթեր հիվանդանոց

Վիրաբուժական հիվանդություններ

Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց

Թերապևտիկ, քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբուժական հիվանդություններ

ՀՀ Լոռու մարզ

Վանաձորի N 2 հիվանդանոց

Վիրաբուժական հիվանդություններ

Վանաձորի N 1 հիվանդանոց

Բոլոր հիվանդությունները

ՀՀ Տավուշի մարզ

Իջևանի հիվանդանոց

 

* Մարզերում ցանկացած հիվանդության բժշկական հետազոտման բարդության դեպքում զինապարտներն ուղեգրվում են Երևան` ըստ նշված ցանկի:

(հավելվածը խմբ. 23.11.99 N 699, 12.05.00 N 235, 12.04.01 N 290, խմբ., փոփ. 30.05.01 N 467, խմբ. 19.07.01 N 653, 01.12.01 N 1189)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան