ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 945-Ա
ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
1. Գևորգ Բարսեղյանին 2021 թվականի դեկտեմբերի 2-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ռեֆերենտի պաշտոնից։
2. Գևորգ Բարսեղյանին 2021 թվականի դեկտեմբերի 3-ից նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական։
3. Սահմանել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյանի պարտականությունները՝ համաձայն հավելվածի:
(3-րդ կետը լրաց. 02.11.22 N 786-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 945-Ա որոշման |
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փոխվարչապետի օգնականը՝
1) կազմում է իր ընթացիկ աշխատանքային ծրագիրը և ներկայացնում փոխվարչապետին.
2) փոխվարչապետի հանձնարարությամբ՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության, կրթության, գիտության, հանրային ծառայության և ընդերքօգտագործման ոլորտների վերաբերյալ հարցերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում ներկայացնում ոլորտային օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ, զեկույցներ, իրավավերլուծական-խորհրդատվական նյութեր, վիճակագրական տվյալներ.
3) ուսումնասիրում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտների զարգացման միտումները, վերհանում առկա հիմնախնդիրները և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ, ամփոփում և ներկայացնում է այդ ոլորտներում ձևավորված միջազգային փորձը.
4) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.
5) փոխվարչապետի հանձնարարությամբ՝ մշակում է իրավական ակտերի նախագծեր, ուսումնասիրում նախարարական կոմիտեների նիստերի, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված իրավական ակտերի նախագծերը, նախագծերի վերաբերյալ ներկայացնում կարծիք.
6) նախապատրաստում է պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների հետ փոխվարչապետի հանդիպման համար անհրաժեշտ տեղեկատվական, իրավավերլուծական նյութեր, մասնակցում է փոխվարչապետի առանձին ելույթների, ուղերձների նախագծերի, ինչպես նաև փոխվարչապետի կողմից կազմվող այլ փաստաթղթերի կազմման աշխատանքներին.
7) փոխվարչապետի հանձնարարությամբ հետևում է փոխվարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացնում առաջարկություններ.
8) կատարում է փոխվարչապետի իրավական բնույթի առանձին հանձնարարականներ:
(հավելվածը լրաց. 02.11.22 N 786-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.12.2022, N 894-Ա | 22.12.2022, N 945-Ա | |
02.11.2022, N 786-Ա | 03.11.2022, N 945-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|