ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2004 թվականի N 870-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ս. Տեր-Սիմոնյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
| Ս. Հայրապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Ռ. Մարկոսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական |
| Ս. Ավետիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Աբովյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Գ. Ասլանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
| Դ. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Լ. Ասատրյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
| Թ. Հակոբյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Թ. Մարգարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Ե. Նազարեթյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
| Ս. Քոչարյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Ա. Սահրադյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
| Ա. Երիցյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
| Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
| Ա. Թամազյան | - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանական և տեղեկատվական վարչության պետի տեղակալ |
| Վ. Ջիլավյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ |
| Տ. Թորգոմ Տոնիկյան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ |
| Ա. Ղազարյան | - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն |
| Ժ. Մարկոսյան | - «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն |
| Գ. Թաթուլյան | - Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն |
| Ն. Հակոբյան | - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
| Կ. Հովհաննիսյան | - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության ատենապետուհի |
| Ռ. Լևոնյան | - Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ |
| Գ. Բոշյան | - Հայկական կարմիր խաչի ընկերության քարտուղար |
| Գ. Հովնանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |