ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մինսկ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թ. |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ծովային անցակետերում տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակով, ինչպես նաև «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29–ի թիվ 68 որոշման իրագործումն անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մասով ապահովելու նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց․
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
ա) անդամ պետությունների ծովային անցակետերում կատարել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման մոնիթորինգ.
բ) 2023 թվականի առաջին կիսամյակում՝
տեղեկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդին անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման առաջին փուլի արդյունքների մասին.
հաշվի առնելով անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման առաջին փուլի արդյունքները՝ անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել ու Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման 2023-2025 թվականների միջոցառումների պլանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման
I. Ընդհանուր դրույթներ
Սույն հայեցակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան և «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29–ի թիվ 68 որոշման իրագործման շրջանակներում:
Սույն հայեցակարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակները, խնդիրները, հիմնական ուղղությունները և փուլերը՝ Միության մաքսային սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների տեղաշարժի ժամանակ:
Սույն հայեցակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
«նավահանգստի կապիտան»՝ պաշտոնատար անձ, որն անդամ պետության նավահանգստում իրականացնում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները, որի տարածքում գտնվում է նավահանգիստը՝ ներառյալ նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու կարգին վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման գործառույթները.
«ծովային գործակալ»՝ անձ, որն, ըստ ծովային գործակալման պայմանագրի, պարտավորվում է վարձատրության դիմաց, նավատիրոջ հանձնարարությամբ և վերջինիս հաշվին, իր անունից և նավատիրոջ անունից կատարել իրավաբանական և այլ գործողություններ անդամ պետության որոշակի նավահանգստում կամ անդամ պետության որոշակի տարածքում.
«ծովային անցակետ»՝ միջազգային հաղորդակցության համար բաց անդամ պետության նավահանգստի սահմաններում տարածք (ջրատարածք), որտեղ իրականացվում է անդամ պետության պետական սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների տեղաշարժը.
«ծովային տերմինալ»՝ անդամ պետության նավահանգստի ենթակառուցվածքի՝ միմյանց միջև տեխնոլոգիապես կապակցված օբյեկտների ամբողջություն, որոնք նախատեսված են և (կամ) օգտագործվում են բեռների հետ գործառնությունների իրականացման համար, այդ թվում՝ դրանց փոխաբեռնման, նավերի, այլ տրանսպորտային միջոցների սպասարկման և (կամ) ուղևորների սպասարկման համար.
«ծովային տերմինալի օպերատոր»՝ տրանսպորտային կազմակերպություն, որն իրականացնում է ծովային տերմինալի շահագործումը, բեռների հետ գործառնությունները, այդ թվում՝ դրանց փոխաբեռնումը, նավերի, այլ տրանսպորտային միջոցների սպասարկումը և (կամ) ուղևորների սպասարկումը.
«լիազորված կազմակերպություններ»՝ անդամ պետությունների կազմակերպություններ, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, օժտված են անդամ պետությունների ծովային անցակետերում և նավահանգիստներում պետական նավահանգստային վերահսկողության և (կամ) տեղեկատվական փոխգործակցության իրականացման լիազորություններով.
«նավահանգստում ծառայություններ»՝ ծառայություններ, որոնց տրամադրումը օգտատերերին սովորաբար իրականացվում է անդամ պետության նավահանգստում և դրա մատույցներում՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում է նավահանգիստը:
Սույն հայեցակարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված իմաստներով:5
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման գործընթացը զուգակցված է թվային տնտեսության ձևավորման գործընթացի և Միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների իրագործման գործընթացի հետ, ինչպես նաև Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման գործընթացի հետ և հաշվի է առնում տրանսպորտի ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման և նորարարությունների աջակցման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը (այդ թվում՝ տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված):
Ծովային տրանսպորտը համաշխարհային տրանսպորտային համակարգի կարևոր բաղկացուցիչ մասն է և առաջնային նշանակություն ունի արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար:
Աշխարհում թվային տեխնոլոգիաների զարգացումը փոխակերպում է ծովային փոխադրումների ոլորտը և նոր հնարավորություններ է տրամադրում առևտրային ծովագնացության և նավահանգստային գործունեության կայուն զարգացմանը հասնելու համար:
Առևտրի և զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի (ՄԱԱԶՀ) «Ծովային տրանսպորտի ամփոփում - 2019» ամենամյա զեկույցում նշված է, որ թվային հարթակները, նորագույն տեխնոլոգիաները և նորարարությունները, այդ թվում՝ բլոկչեյնի տեխնոլոգիաներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում արդյունավետ և անվտանգ առևտրի ու մատակարարումների շղթաների ավելացման ապահովման մեջ շահագրգռված ապրանքների մատակարարների և արտադրողների կողմից, և ծովային ոլորտի նպատակն է նման պահանջմունքների բավարարումը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և թվային տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:
Ծովային նավահանգիստների ուղղությամբ իրականացվում է երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների մեծ բաժին, այդ թվում՝ նավթամթերքի, հանքաքարերի, ածուխի և ցորենահատիկի փոխադրումները:
Նավահանգիստների սահմաններում տեղակայված ծովային անցակետերում տեղեկատվական փոխգործակցությունը «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի կարևոր տարրերից մեկն է այն անդամ պետության համար, որի տարածքում գտնվում են նավահանգիստները:
Ծովային անցակետերում թվային տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է բազմամոդալ փոխադրումների հետագա զարգացմանը, նոր հնարավորություններ է ստեղծում անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի համար՝ համաշխարհային տրանսպորտային համակարգին ինտեգրվելու, ինչպես նաև Միության շրջանակներում տարանցիկ ներուժի իրագործման և զարգացման մասով:
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը թույլ կտա բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը՝ անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և պետական մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հաշվին, ինչպես նաև տրանսպորտի տարբեր տեսակների, բեռնատերերի, տրանսպորտային գործընթացի այլ մասնակիցների բազմամոդալ տեխնոլոգիական փոխգործակցության մասով տեղեկատվական միջավայրի զարգացման հաշվին, ինչպես նաև թույլ կտա հրաժարվել թղթային կրիչների վրա փաստաթղթերի օգտագործումից, իրականացնել անցումը տվյալների փոխանակմանը, արագացնել և հեշտացնել բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրման գործընթացները:
Սույն հայեցակարգը հաշվի է առնում ծովային տրանսպորտի ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու մասով համաշխարհային փորձը, որը հիմնված է Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի, կանոնների և սկզբունքների, Միավորված ազգերի կազմակերպության ու Համաշխարհային մաքսային կազմակերպության առաջարկությունների վրա:
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն իրականացվում է Միության իրավունքին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան (այդ թվում՝ ազգային ծրագրերին (ռազմավարություններին) համապատասխան)՝ հաշվի առնելով ծովային տրանսպորտի զարգացումը նախատեսող ազգային առաջնահերթությունները:
Սույն հայեցակարգը չի տարածվում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ անդամ պետության պետական սահմանի ռեժիմի պահպանման կարգի վրա:
II. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակները, խնդիրները, հիմնական ուղղությունները
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակներն են տրանսպորտային ծառայությունների և նավահանգստում ծառայությունների որակի բարձրացումը, Միության մաքսային սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների տեղաշարժի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցումը:
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման խնդիրներն են՝
էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու տվյալների փոխանակմանն անցման, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառման համար պայմանների ստեղծումը.
պետական վերահսկողության (հսկողության) բոլոր տեսակների իրականացման, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման և (կամ) նավահանգստում ծառայությունների մատուցման համար նավահանգիստների կապիտաններին, լիազորված կազմակերպություններին, անդամ պետությունների պետական մարմիններին փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների և տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող տվյալների մեկանգամյա ներկայացման և բազմակի օգտագործման սկզբունքի իրագործումը.
պետական վերահսկողության (հսկողության) բոլոր տեսակների իրականացման, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման և (կամ) նավահանգստում ծառայությունների մատուցման համար նավահանգիստների կապիտաններին, լիազորված կազմակերպություններին, անդամ պետությունների պետական մարմիններին փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների և տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող տվյալների միասնականացումը:
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու տվյալների փոխանակմանն անցման, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառման համար պայմանների ստեղծումն իրականացվում է հաշվի առնելով նաև ստորև նշվածի անհրաժեշտությունը՝
պետական վերահսկողության (հսկողության) բոլոր տեսակների իրականացման, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման և (կամ) նավահանգստում ծառայությունների մատուցման համար նավահանգիստների կապիտաններին, լիազորված կազմակերպություններին, անդամ պետությունների պետական մարմիններին թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի ցանկի կազմումը՝ դրանք թղթային կրիչի վրա ներկայացնելու հիմնավորվածության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու տվյալների փոխանակմանն անցնելու հնարավորությունների վերլուծություն կատարելու նպատակով.
ծովային անցակետերում բիզնես-գործընթացների օպտիմալացման կամ դրանց վերափոխման աշխատանքների կատարումը.
ժամանակակից տեղեկատվական համակարգերի զարգացման համար պայմանների ստեղծումը.
«մտավոր» ծովային անցակետի նմուշի ստեղծումը՝ հաշվի առնելով ժամանակակից թվային տեխնոլոգիաներն ու տեղեկատվական համակարգերը և դրա ինտեգրումը «մեկ պատուհան» ազգային մեխանիզմների մեջ.
ստորև նշվածի վերլուծության կատարումը՝
Միության իրավունքի և անդամ պետությունների օրենսդրության մեջ պարունակվող դրույթները, որոնք կանոնակարգում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերը.
էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձը.
ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ընթացիկ վիճակը` ներառյալ տեղեկատվության արդիականացումը՝
անդամ պետությունների այն պետական մարմինների մասին, որոնք ծովային անցակետերում պետական վերահսկողություն (հսկողություն), ինչպես նաև անդամ պետությունների նավահանգիստներում նավահանգստային վերահսկողություն են իրականացնում, և նրանց գործառույթների մասին.
նավահանգստի կապիտանի գործառույթների մասին.
լիազորված կազմակերպությունների և դրանց գործառույթների մասին.
անդամ պետությունների պետական մարմինների, նավահանգիստների կապիտանների, լիազորված կազմակերպությունների, փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների տեղեկատվական փոխգործակցությունն ապահովող տեղեկատվական համակարգերի մասին, ինչպես նաև պետական նավահանգստային վերահսկողության իրականացումն ապահովող տեղեկատվական համակարգերի, այդ համակարգերին մուտքի պայմանների և տեղեկատվական փոխգործակցության կարգի մասին.
անդամ պետությունների պետական մարմինների, նավահանգիստների կապիտանների և լիազորված կազմակերպությունների կողմից կիրառվող թվային տեխնոլոգիաների մասին:
Պետական վերահսկողության (հսկողության) բոլոր տեսակների իրականացման, ինչպես նաև նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման և (կամ) նավահանգստում ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տվյալների մեկանգամյա ներկայացման և բազմակի օգտագործման սկզբունքի իրագործումը նախատեսում է փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների և տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ տվյալների մեկանգամյա ներկայացումը կա՛մ նավահանգստի կապիտանին, կա՛մ լիազորված կազմակերպությանը, կա՛մ անդամ պետության պետական մարմնին և հետագայում դրանց բազմակի օգտագործումը՝ տեղեկատվական փոխգործակցության միջոցով, որն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում գտնվում են ծովային անցակետերը:
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝
անդամ պետության ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ազգային հատվածի ստեղծում և զարգացում.
յուրաքանչյուր անդամ պետության պետական մարմինների, նավահանգիստների կապիտանների, լիազորված կազմակերպությունների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացում՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում գտնվում են ծովային անցակետերը.
անդամ պետությունների պետական մարմինների, նավահանգիստների կապիտանների, լիազորված կազմակերպությունների, փոխադրողների, ծովային գործակալների, ծովային տերմինալների օպերատորների և տնտեսավարող սուբյեկտների տեղեկատվական համակարգերի համատեղելիության և հասանելիության ապահովում՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում գտնվում են ծովային անցակետերը՝ հաշվի առնելով տեղեկատվական համակարգերին միանալու, ինչպես նաև տրանսպորտի անվտանգության (տրանսպորտային անվտանգության և տրանսպորտի շահագործման անվտանգության) պահանջների պահպանման նպատակով տեղեկատվության փոխանակման մասով սահմանափակումները.
թվային տեխնոլոգիաների զարգացում և կիրառում.
Միության իրավունքի և անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով.
էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն ու թվային տեխնոլոգիաների կիրառումը կարգավորող՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ապահովում.
էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերով միջազգային համագործակցության զարգացում:
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման միջոցառումների ֆինանսական ապահովումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրների միջոցների հաշվին, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում։
III. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման փուլերը
Նախատեսվում է, որ ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն իրականացվելու է երկու փուլերով՝
առաջին փուլ՝ 2021-2022 թվականներ.
երկրորդ փուլ՝ 2023-2025 թվականներ:
Առաջին փուլում իրականացվում են ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու թվային տեխնոլոգիաներին ամբողջական անցման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումները, ապահովվում է տվյալների մեկանգամյա ներկայացման և բազմակի օգտագործման սկզբունքի պահպանումը:
Երկրորդ փուլում իրագործվում է ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու թվային տեխնոլոգիաներին ամբողջական անցման նպատակը, ապահովվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շրջանակներում տվյալների միասնականացումն ու տվյալների փոխանակմանն անցումը:
Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման փուլերն իրագործվում են ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման միջոցառումների պլաններին համապատասխան;
Առաջին փուլի միջոցառումներն իրականացվում են ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման 2021-2022 թվականների միջոցառումների պլանին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգի |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման 2021-2022 թվականների միջոցառումների
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Պլանավորվող արդյունքը |
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հարցերով փորձագիտական խմբի ստեղծում |
2021 թվական |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետություններ |
Հանձնաժողովի ակտ |
2. Պետական վերահսկողության (հսկողության) բոլոր տեսակների իրականացման և (կամ) նավահանգիստ նավերի մուտք գործելու և նավահանգստից դուրս գալու ձևակերպման և (կամ) նավահանգստում ծառայությունների մատուցման համար նավահանգիստների կապիտաններին, լիազորված կազմակերպություններին, անդամ պետությունների պետական մարմիններին թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի ցանկի կազմում՝ դրանք թղթային կրիչի վրա ներկայացնելու հիմնավորվածության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու տվյալների փոխանակմանն անցնելու հնարավորությունների վերլուծությունը կատարելու նպատակով |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական նյութեր, ցանկ |
3. Անդամ պետությունների ծովային անցակետերում և նավահանգիստներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումն ու թվային տեխնոլոգիաների կիրառումը կարգավորող՝ անդամ պետությունների ազգային ռազմավարությունների, միջազգային պայմանագրերի և նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն (G2G, B2G) |
2021 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական նյութեր |
4. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին հանձնարարականի մշակում և ընդունում՝ անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակով |
2022 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
5. Անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ընթացիկ իրավիճակի վերլուծության կատարում |
յուրաքանչյուր տարի |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական նյութեր |
6. Ծովային անցակետերում և նավահանգիստներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման և թվային տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձի վերլուծություն |
յուրաքանչյուր տարի |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական նյութեր |
7. Ամենամյա սեմինարի կազմակերպում (հնարավորության դեպքում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով) ՄԱԿ ԱԷՊԿ-ի հետ |
յուրաքանչյուր տարի |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
սեմինարի նյութեր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|