«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 նոյեմբերի 2007 թ. |
N 365-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. նոյեմբերի 27 Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007թ. նոյեմբերի 16-ի թիվ 365-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 3/08
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (այսուհետ` ՔԱՌԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը:
1.1. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Կանոնակարգ 3/04 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04,
2) Կանոնակարգ 3/02 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» Կանոնակարգ 3/02,
3) Կանոնակարգ 3/09 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09,
4) (ենթակետն ուժը կորցրել է 24.05.11 թիվ 155-Ն)
5) (ենթակետն ուժը կորցրել է 24.05.11 թիվ 155-Ն)
6) Ընդհանուր նորմատիվային կապիտալ - Կանոնակարգ 3/02-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափ (Ն1.1 նորմատիվ),
7) Հաշվետու եռամսյակ - եռամսյակ, որի համար հաշվարկվում են ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները:
(1.1-ին կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն, լրաց., փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)
1.2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերում կիրառվող նշանակությունը, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
(1.2-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն)
2. ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), վերաապահովագրության (Ռ), ակտուարական հաշվարկների և տեխնիկական պահուստների (Ա (ԱՊ)), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ), շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունության` (Ս) (այսուհետ՝ ՔԱՌԱՄԵԼՍ-ի տարրեր)` սույն կանոնակարգի համաձայն հաշվարկված գնահատականների կշռված միջին՝ կիրառելով հետևյալ կշիռները.
ՔԱՌԱՄԵԼՍ համակարգի տարրերը |
Կշիռ |
(Ք) ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքություն |
0.15 |
(Ա) ակտիվների որակ |
0.1 |
(Ռ) վերաապահովագրություն |
0.15 |
(Ա) ակտուարական հաշվարկներ և տեխնիկական պահուստներ |
0.15 |
(Մ) կառավարում |
0.2 |
(Ե) եկամտաբերություն |
0.1 |
(Լ) իրացվելիություն |
0.05 |
(Ս) շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն |
0.1 |
3. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկված և Հավելված 2-ի ճշգրտված բաղադրիչ հարաբերակցությունների գնահատականների միջին թվաբանականը հանդիսանում է տվյալ տարրի գնահատականը:
4. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի (բացառությամբ «Մ» տարրի) գնահատման համար հաշվարկվում են բաղադրիչ հարաբերակցություններ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից Կանոնակարգ 3/04-ի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: Այդ հարաբերակցությունների հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի: Յուրաքանչյուր հարաբերակցության հաշվարկի ընթացքում կիրառված ցուցանիշները ճշգրտվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, հաշվի առնելով սահմանված համապատասխան ճշգրտող գործոնները և դրանց ամենահավանական քանակական ազդեցությունը հաշվարկվող բաղադրիչ հարաբերակցությունների վրա: ՔԱՌԱՄԵԼՍ-ի բոլոր հարաբերակցությունների հաշվարկը կիրառելի է կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
(4-րդ կետը փոփ., խմբ. 04.11.09 թիվ 317-Ն)
5. ՔԱՌԱՄԵԼՍ-ի «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի:
6. Ճշգրտված ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարաբերակցությունների, ինչպես նաև Մ տարրի գնահատումն իրականացվում է 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը` 1-ը:
7. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալի հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա «Ք» տարրի գնահատականը հավասար է 1-ի:
(7-րդ կետը փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)
7.1. Եթե ապահովագրական ընկերությունը հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով խախտում է արտարժույթի տնօրինման նորմատիվը (Ն6.1, Ն6.2), ապա «Ս» տարրը գնահատվում է 1:
(7.1-ին կետը լրաց. 22.01.13 թիվ 18-Ն)
8. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալը բացասական մեծություն է, ապա այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, գնահատվում են 1:
9. Եթե ապահովագրական ընկերության ընթացիկ ժամանակաշրջանի հարկումից հետո զուտ շահույթը բացասական մեծություն է, ապա «Ե» տարրը գնահատվում է 1:
(9-րդ կետը փոփ. 22.01.13 թիվ 18-Ն)
10. Եթե ապահովագրական ընկերությունը եռամսյակի ընթացքում խախտում է Կենտրոնական բանկի սահմանած իրացվելիության նորմատիվը` Ն 2, ապա Լ տարրի գնահատականը յուրաքանչյուր խախտման համար իջնում է 0,5-ով:
11. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են առնվազն եռամսյակը մեկ` հեռակա վերահսկողության արդյունքում: ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև ապահովագրական ընկերություններում ստուգումների արդյունքներով:
12. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից:
13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ եռամսյակային գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում դրանք տրամադրում է ապահովագրական ընկերություններին, ընդ որում, յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը` իր անհատական ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը:
(13-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 317-Ն)
14. Այն հարաբերակցություններում, որտեղ հաշվարկվում է վերջին երեք տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշ, երկուսից երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար հաշվարկվում է երկու տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշը, մեկից երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար` մեկ տարվա գործունեության ցուցանիշը, մեկ տարուց պակաս գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար՝ գործունեության ողջ ժամանակահատվածի ցուցանիշը, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
(14-րդ կետը փոփ., լրաց. 04.11.09 թիվ 317-Ն, փոփ. 24.05.11 թիվ 155-Ն)
Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական
ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի
(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի
Ք – կապիտալի համարժեքություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան հիմնական տնտեսական նորմատիվները բավարարելու և ապահովագրական ընկերության ռիսկայնությանը համապատասխանելու առումով: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցություններ:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ք 1 |
(Ընդհանուր նորմատիվային կապիտալ/(պահանջվող կապիտալ))*100 |
140% ≤ Ք1 =5 |
Հարաբերակցությունը հանդիսանում է Ն1.2 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: |
Ք2 |
((Ընդհանուր նորմատիվային կապիտալ + հնարավոր կորուստների պահուստ – չաշխատող ակտիվներ)/ Ընդհանուր կապիտալի նվազագույն չափ)*100 |
250% ≤ Ք2 =5 |
Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի գերազանցման չափը` չաշխատող ակտիվները դիտարկելով հավանական կորուստ: |
Ք 3 |
((Ապահովագրական գումար (մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագր(եր)ով ստանձնած պարտավորության չափ) - Ապահովագրական գումարում վերաապահովագրողի բաժինը)/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
10% < Ք3 ≤ 15% =2 |
Հարաբերակցությունը Ն3 տնտեսական նորմատիվն է` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի: |
Ք4 |
(Մեկ փոխառուի պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
20% < Ք4 ≤ 25% =2 |
Հարաբերակցությունը Ն5 նորմատիվն է` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի: |
Ք5 |
((Վերաապահովագրողներից ստացվելիք հատուցումներ + վերաապահովագրողներից ստացվելիք պարգևավճարներ և այլ գումարներ)/ Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
50% < Ք5 ≤ 70% =2 |
Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության կախվածության աստիճանը վերաապահովագրողներից: Այս հարաբերակցության բարձր ցուցանիշը վկայում է ընկերության ֆինանսական կայունության անընդհատության վտանգվածության մասին: |
Ա – Ակտիվների որակ
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, դիվերսիֆիկացիայի և այլ տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա6 բաղադրիչ հարաբերակցություններ:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ա1 |
Ֆինանսական ներդրումներ/ Ընդհանուր ակտիվներ |
Ա1 ≥ 40% =5 |
Հարաբերակցությունը գնահատում է ֆինանսական ներդրումների տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում: |
Ա2 |
((Հիմնական միջոցներ + Ոչ նյութական ակտիվներ + Ապագա ժամանակաշրջանի ծախսեր + Ստացվելիք գումարներ)/Ընդհանուր ակտիվներ)*100 |
Ա2< 10 % =5 |
Հարաբերակցությունը գնահատում է ոչ (քիչ) եկամտաբեր և ոչ (քիչ) իրացվելի ակտիվներում ներդրումների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում: |
Ա3 |
(Ստացվելիք ապահովագրավճարներ (վերաապահովագրավճար-ներ) + ստացվելիք հատուցումներ)/ (Համախառն ապահովագրավճարներ + Վերաապահովագրողի բաժինն ապահովագրական հատուցումներում + Հատուցումների գծով եկամուտներ համաապահովագրող-ներից))*100 |
Ա3 ≤ 15% =5 |
Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքան է բուն ապահովագրական գործունեությանը վերաբերող ստացվելիք միջոցների կշիռը բուն ապահովագրական գործունեության գծով եկամուտ ճանաչված միջոցներում: |
Ա4 |
(Չաշխատող ակտիվներ/ Ընդհանուր ակտիվներ)*100 |
Ա4 ≤ 2 % =5 |
Հարաբերակցությունը գնահատում է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում: |
Ա5 |
(Հնարավոր կորուստների պահուստ/Չաշխատող ակտիվներ)*100 |
20% < Ա5 ≤ 50% = 2 |
Հնարավոր կորուստների պահուստը ներառում է չաշխատող ակտիվների գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստը: |
Ա6 |
Ֆինանսական ակտիվների կենտրոնացման աստիճանը ըստ ֆինանսական գործիքների |
Ա6< 0.2 =5 |
Ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը: |
Ռ – Վերաապահովագրություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության վերաապահովագրության ծավալները, դրանից բխող ռիսկերը` վերաապահովագրության ծավալների, վերաապահովագրողների հուսալիության, վերաապահովագրողների դիվերսիֆիկացիայի տեսանկյուններից: Ռ տարրի գնահատման համար հաշվարկվում են Ռ1-Ռ6 բաղադրիչ հարաբերակցություններ:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ռ1 |
(Վերաապահովագրողի բաժինը ապահովագրական գումարներում/Ընդհանուր ապահովագրական գումարներ)*100 |
Ռ1>70% =5 |
Որքան քիչ ռիսկեր է վերաապահովագրում ապահովագրական ընկերությունը, այնքան ավելի մեծ է ընկերության ռիսկայնության մակարդակը: |
Ռ2 |
(Հուսալի վերաապահովագրողներին փոխանցած վերաապահովագրական գումարներ/Ընդհանուր վերաապահովագրական գումարներ)*100 |
50% < Ռ2 ≤ 60% =2 |
Ռ2 հարաբերակցությունը մասնակցում է Ռ տարրի հաշվարկին, եթե Ռ1>30% և/կամ Ռ2 ≤ 60%: |
Ռ3 |
Վերաապահովագրողների կենտրոնացման աստիճանն ըստ ապահովագրական գումարների |
Ռ3 ≤ 0.2 =5 |
Հարաբերակցությունը հաշվարկվում է, եթե Ռ1>30%: |
Ռ4 |
(Վերաապահովագրողի բաժինը հատուցումներում/ |
Ռ4 >1.3 =5 |
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների կտրվածքով` միջին տարեկան հաշվարկով: |
Ռ5 |
(Վերաապահովագրողի բաժինը հատուցումներում/ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարներ)*100 |
45% < Ռ5 =5 |
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների կտրվածքով` միջին տարեկան հաշվարկով: Հարաբերակցությունը չի հաշվարկվում մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար: Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0%: |
Ռ6 |
(Զուտ վերաապահովագրավճարներ / վերաապահովագրական գումարներ) / (Զուտ ապահովագրավճարներ /Ապահովագրական գումարներ)*100 |
Ռ6 ≤ 40%=5 |
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են եռամսյակային կտրվածքով: |
Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկներ և տեխնիկական պահուստներ
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են. ա) ապահովագրական ընկերության ձևավորած տեխնիկական պահուստների համարժեքությունը` ստանձնած պարտավորությունների կատարման համար, ցույց տալով ընկերության` ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները մարելու հնարավորությունը, ինչպես նաև` բ) թե որքանով են պարտավորություններին համարժեք գնահատված ապահովագրավճարները (սակագները), արտացոլելով երկարաժամկետ հատվածում պահուստների համարժեքության հնարավորությունը և սակագնային քաղաքականության ռիսկը: ԱՊ տարրի գնահատման համար հաշվարկվում են ԱՊ1-ԱՊ3 բաղադրիչ հարաբերակցությունները:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
ԱՊ1.1 |
(Տեխնիկական պահուստներ/Ապահո-վագրավճարներ)*100 |
ԱՊ1.1 > 80% =5 |
Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: |
ԱՊ1.2 |
(Զուտ տեխնիկական պահուստներ/զուտ ապահովագրավճար-ներ)*100 |
ԱՊ1.2 > 80% =5 |
Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: |
ԱՊ2.1 |
(Տեխնիկական պահուստներ/ Ապահովագրական հատուցումներ) *100 |
ԱՊ2.1 > 200% =5 |
Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: |
ԱՊ2.2 |
(Զուտ տեխնիկական պահուստներ/Զուտ ապահովագրական հատուցումներ)*100 |
ԱՊ2.2 > 200% =5 |
Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: |
ԱՊ3 |
(Համախառն հատուցումներ/ Համախառն ապահովագրա-վճարներ)*100 |
50%< ԱՊ3 ≤ 70% =5 40% < ԱՊ3 ≤ 50% և 70% < ԱՊ3 ≤ 80% =4 30% < ԱՊ3 ≤ 40% և 80% < ԱՊ3 ≤ 90% =3 20% < ԱՊ3 ≤ 30% և 90%< ԱՊ3 ≤ 100% =2 100% < ԱՊ3 և |
Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված ապահովագրավճարների չափը և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Հարաբերակցության չափազանց բարձր կամ ցածր մեծությունը կարող է վկայել ապահովագրական սակագների ոչ ճշգրիտ հաշվարկման ռիսկի մասին: |
Ե – Եկամտաբերություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից ներգրավված և սեփական միջոցները արդյունավետ կառավարելու ունակությունը` եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին ապահովագրական ընկերության ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ապահովագրական ընկերության ինչպես եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը:
Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցությունները:
Հարաբերակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ե1 |
(Շահույթ(վնաս)/ Ընդ-հանուր կապիտալ)*100 |
Ե1 > 20% =5 |
Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության շահութաբերությունն ըստ կապիտալի: |
Ե2 |
(Շահույթ (վնաս)/ |
Ե2 ≥ 10% =5 |
Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության շահութաբերությունն ըստ ակտիվների: |
Ե3 |
((Հաշվեգրված զուտ ապահովագրական հատուցումներ + Կարգավորման զուտ ծախսեր + Զուտ |
Ե3 ≤ 15% =5 |
Հարաբերակցությունը վնասաբերության ցուցանիշն է: Որքան ավելի ցածր է ընկերության վնասաբերության ցուցանիշը, այնքան ավելի բարձր է ընկերության շահութաբերության մակարդակը: |
Ե4 |
(Գործառնական ծախսեր/հաշվեգրված ապահովագրավճար-ներ)*100 |
Ե4 ≤ 15% =5 |
Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության բուն ապահովագրական գործունեության (անդերռայթինգի) գործառնական արդյունավետությունը: Որքան ավելի ցածր է այս հարաբերակցության մակարդակը, այնքան ավելի բարձր է ընկերության շահութաբերության մակարդակը: |
Ե5 |
(Ֆինանսական ներդրումների գծով եկամուտներ |
15% ≤ Ե5 =5 |
Հարաբերակցությունը գնահատում է ֆինանսական ներդրումների եկամտաբերությունը: |
Լ - Իրացվելիություն
Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են ապահովագրական ընկերության` առանց կորուստների և ժամանակին ապահովադիրների պահանջները բավարարելու, պատշաճ ձևով իրացվելիության հնարավոր տատանումները կառավարելու ունակությունը: Լ տարրի գնահատման համար հաշվարկվում են Լ1-Լ2 բաղադրիչ հարաբերակցություններ:
Հարաբե- Հարաբերակցության սահմանումը Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը Հարաբերակցության բնութագիրը Լ1 ((Ցպահանջ ակտիվներ + մինչև մեկ տարի մարման ժամկետայնություն ունեցող ակտիվներ + մեկ տարուց ավելի մարման ժամկետայնություն ունեցող ՀՀ պետական և ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված արժեթղթեր)/ (Ժամկետանց պարտավորու-թյուններ + ցպահանջ պարտավորություններ + մինչև մեկ տարի մարման ժամկետով պարտավորություններ))*100 150% < Լ1 =5 Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 7 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Լ2 (Բարձր իրացվելի ակտիվներ / (Ժամկետանց պարտավորու-թյուններ + Ցպահանջ պարտավորություններ + մինչև 30օր մարման ժամկետով պարտավորություններ))*100 Լ2 ≥ 150% =5 Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 7 հաշվետվությունների տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
րակցություն
120% < Լ1 ≤ 150% =4
100% < Լ1 ≤ 120% =3
90% < Լ1 ≤ 100% =2
Լ1 ≤ 90% =1
Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբե-րակցությունը չի մասնակցում Լ տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարա-բերակցության հայտարարն է 0, ապա Լ1 հարաբերակցությունը գնահատվում է 5, իսկ, եթե միայն համարիչն է 0` ապա 1:
150% > Լ2 ≥ 120% =4
120% > Լ2 ≥ 100% =3
100% > Լ2 ≥ 80% =2
Լ2 < 80% =1
Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Լ տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության հայտարարն է 0, ապա Լ2 հարաբերակցությունը գնահատվում է 5, իսկ, եթե միայն համարիչն է 0` ապա 1:
Ս-Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության զգայունությունը շուկայական ռիսկերի նկատմամբ: Ս տարրի գնահատման համար հաշվարկվում են Ս1 և Ս2 բաղադրիչ հարաբերակցությունները:
Հարաբե-րակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ս1 |
(Արտարժութային համախառն դիրք/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
Ս1 ≤ 4% = 5 |
Հարաբերակցությունը հանդիսանում է Ն6.1 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Ս1 հարաբերակցությունը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով: |
Ս2 |
(Առանձին արտարժույթի բաց դիրք/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100 |
Ս2 ≤ 2% = 5 |
Հարաբերակցությունը հանդիսանում է Ն6.2 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն: Ս2 հարաբերակցությունը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական հաշվարկով: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա: |
(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն, 24.05.11 թիվ 155-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.01.13 թիվ 18-Ն, փոփ. 06.09.22 թիվ 148-Ն)
Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական
ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի
(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի
Ք -Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ
Ք տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ ներառելով այն սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել այդ ցուցանիշների վրա: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը պայմանավորված է կապիտալի նվազմամբ, |
2. Ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Փոխկապակցված ապահովագրության օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական ընկերության ստանձնած պարտավորությունների մեծությունը, փոփոխման միտումները, ապահովագրության օբյեկտները փոխկապակցված համարելու չափանիշների խստացման հնարավոր հետևանքները, |
4. Ոչ համարժեք տեխնիկական պահուստների ձևավորումը և դրա ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
5. Ապահովագրավճարների, ապահովագրական հատուցումների աճի կամ նվազման ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
6. Ակտիվների կենտրոնացվածությունը (օրինակ` ըստ տնտեսության ճյուղերի, ըստ պարտապանների և այլն), ակտիվների ռիսկայնությունը (օրինակ` ըստ ներդրումների տեսակների, ըստ պարտապանների վարկարժանության և այլն), փոփոխման միտումները, դրանց հետ կապված հնարավոր կորուստների ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
7. Խոշոր ապահովադիրների և (կամ) ապահովագրական ընկերության հետ կապված անձանց ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
8. Վերաապահովագրողներից ստացվելիք հատուցումների և այլ գումարների փոփոխման միտումները, վերաապահովագրողներից ստացվելիք գումարների վճարումը հավաստող գործիքների առկայությունը (ակրեդետիվ, սառեցված միջոցներ և այլն), դրանց հետ կապված ռիսկերը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
10. Վարկային, գործառնական, իրացվելիության, շուկայական, տոկոսադրույքի և այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
11. Ապահովագրական ընկերության՝ որևէ խմբի (միության) անդամ լինելու դեպքում, այդ խմբի ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը կապիտալի համարժեքությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
12. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության վճարունակության և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի հետ: |
Ա-Ակտիվների որակը ճշգրտող գործոններ
«Ա» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա6 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության ակտիվների իրական ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Ապահովագրական ընկերության ընդհանուր ակտիվներում հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և ստացվելիք գումարների տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
2. Ապահովագրական ընկերության ընդհանուր ակտիվներում ֆինանսական ներդրումների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ ապահովվածության որակի փոփոխությունները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
4. Ակտիվների դասակարգման և հաշվառման հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
5. Տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը, որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են ակտիվները, դրա փոփոխությունների և այլ իրադարձությունների հավանական հետևանքը ապահովագրական ընկերության ակտիվների որակի վրա, |
6. Ակտիվների կենտրոնացման աստիճանը, փոփոխությունները և միտումները, դրանց հետ կապված ռիսկերը և հնարավոր ազդեցությունը ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա, |
7. Տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, իրադարձությունները, որոնք կարող են էական ազդեցություն թողնել ապահովագրական ընկերության ակտիվների որակի վրա, |
8. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման ուղղությունների և սահմանաչափերի, ինչպես նաև ակտիվների նկատմամբ սահմանված այլ պահանջների փոփոխությունների հետ, |
9. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
10. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության ակտիվների որակը բնութագրող ցուցանիշների վրա: |
Ռ-Վերաապահովագրությունը ճշգրտող գործոններ
«Ռ» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ռ1-Ռ6 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության վերաապահովագրության ռիսկայնության և արդյունավետության փոփոխությունների կանխատեսումները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես՝ վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Վերաապահովագրողի ռիսկայնության մակարդակը, վերաապահովագրողի վարկանիշի հնարավոր փոփոխությունները և դրա հետևանքով ապահովագրողի հնարավոր կորուստները, |
2. Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարների տեսակարար կշիռը ընդհանուր ապահովագրավճարներում, փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Ապահովագրական հատուցումներում վերաապահովագրողի բաժնի տեսակարար կշիռը ընդհանուր ապահովագրական հատուցումներում, փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
4. Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարների տեսակարար կշիռն ընդհանուր ապահովագրավճարների մեջ, փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
4.1 Զուտ վերաապահովագրավճարների և վերաապահովագրական գումարների հարաբերակցության, ինչպես նաև զուտ ապահովագրավճարների և ապահովագրական գումարների հարաբերակցության փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
5. Սեփական պահման պարտավորությունների ծավալը, փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
6. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված վերաապահովագրության պահանջների, վերաապահովագրողների մասով ապահովագրական ընկերության վարկային ռիսկի գնահատման չափանիշների հետ, հնարավոր ազդեցությունները վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
7. Ապահովագրական ընկերության կախվածության աստիճանը և բնույթը վերաապահովագրողներից, ապահովագրական ընկերության կողմից իր պարտավորությունները կատարելու հնարավորությունը՝ վերաապահովագրողի ֆինանսական վիճակի հնարավոր վատթարացման դեպքում, |
8. Վերաապահովագրության ձևերը, տեսակներն ու առանձնահատկությունները, դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
9. Ապահովագրության առանձին դասերի և դրանց գծով իրականացրած վերաապահովագրության առանձնահատկությունները և դրանց հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
10. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
11. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները ճշգրտող գործոններ
«Ա» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող ԱՊ1-ԱՊ3 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստների և ապահովագրական սակագների համարժեքությունը ստանձնած պարտավորություններին, դրանց կայունության և միտումների գնահատականը: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Ապահովագրական հատուցումների, ապահովագրավճարների փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա, |
2. Տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի փոփոխությունները և միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված տեխնիկական պահուստների ձևավորման կարգի հետ, դրա հետևանքով ապահովագրական ընկերության ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների հնարավոր փոփոխությունները, |
4. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության՝ ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
5. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները բնութագրող ցուցանիշների վրա: |
Ե- Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ
«Ե» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ արտացոլելով ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների կայունության և միտումների գնահատականը: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Եկամուտների մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանց կայունությունը և բնույթը, |
2. Ընդհանուր ակտիվներում եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները, դրանց ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
3. Եկամուտների կենտրոնացվածությունը (օրինակ՝ ըստ տնտեսության ճյուղերի, ըստ ստացման աղբյուրների և այլն), փոփոխման միտումները, դրանց հնարավոր ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
4. Ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, |
5. Ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
6. Տարեկանացման արդյունքում ստացվող ցուցանիշների գնահատականները կարող են ճշգրտվել՝ հաշվի առնելով ապահովագրական ընկերության գործարար ծրագրով նախատեսված ցուցանիշները, օրինակ՝ եթե շահույթի ցածր մակարդակը պայմանավորված է սեզոնային տատանումներով (կամ նոր ծառայությունների ներդրմամբ) և կանխատեսված է գործարար ծրագրով, ապա այն կարող է չդիտարկվել որպես բացասական երևույթ, |
7. Ապահովագրության առանձին դասերի առանձնահատկությունները և դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
8. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
10. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված տեխնիկական պահուստների հաշվարկի և այլնի հետ, դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
Լ- Իրացվելիությունը ճշգրտող գործոններ
«Լ» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ2 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում ապահովագրական ընկերության՝ ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող փոփոխությունների վերլուծության արդյունքները: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծության սպասվող փոփոխությունները և միտումները: Ճշգրտումները կարող են խստացվել ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծության բացասական միտումների դեպքում, եթե ապահովագրական ընկերության իրացվելիության նորմատիվը սահմանայինին մոտ է, |
2. Ապահովագրական ընկերության պարտավորությունների մեծության փոփոխությունները և միտումները, ընդհանուր պարտավորություններում ժամկետանց, ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով պարտավորությունների, տեխնիկական պահուստների տեսակարար կշիռների և բարձր իրացվելի ակտիվների ծավալների միտումների համադրելիությունը, |
3. Բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ որոշ դեպքերում ապահովագրական ընկերությունը իրականում կարող է հնարավորություն չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող միջոցներին: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան ճշգրտումներ իրականացնի իրացվելիությունը բնութագրող համապատասխան ցուցանիշների հաշվարկի մեջ՝ չներառելով տվյալ ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի մեջ, |
4. Տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը ըստ գործիքի տեսակի և փոխառուների: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել հնարավոր անբարենպաստ իրադարձության ազդեցությունը ապահովագրական ընկերության իրացվելիության իրական մակարդակի վրա, |
5. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով ապահովագրական ընկերության իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները, |
6. Ապահովագրական ընկերության՝ լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը՝ ապահովագրական ընկերության իրացվելիության հնարավոր վատթարացման դեպքում, |
7. Ապահովագրված օբյեկտների փոխկապակցվածությունը, մեկ ապահովագրական պատահարի արդյունքում մեծ ծավալի ապահովագրական հատուցումների վճարման հավանականությունը, միաժամանակ մեծ թվով ապահովագրական պատահարների տեղի ունենալու արդյունքում մեծ ծավալի ապահովագրական հատուցումների վճարման հավանականություն և դրանց հնարավոր ազդեցությունը ապահովագրական ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա, |
8. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
9. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության իրացվելիությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
Ս- Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ
«Ս» տարրի գծով ըստ սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկվող Ս1 և Ս2 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ հաշվի առնելով վերահսկողի կարծիքը ապահովագրական ընկերության շուկայական ռիսկերին ենթակա լինելու աստիճանի վերաբերյալ՝ կապված ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկությունների և իրականացվող գործարքների բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունը ընդհանուր առմամբ հիմնված է նախորդ բաժիններում բացահայտված տեղեկությունների վրա: Այդ ճշգրտումները կատարվում են՝ մասնավորապես վերլուծելով և գնահատելով հետևյալը. |
1. Արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց ազդեցությունը ապահովագրական ընկերության արտարժութային դիրքի վրա: Այստեղ պետք է ներառել նաև այն ակտիվները և/կամ պարտավորությունները, որոնք ապահովագրական ընկերությունը համարել է արտարժութային ռիսկ չպարունակող, բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով դրանք պարունակում են արտարժութային ռիսկ, |
2. (կետն ուժը կորցրել է 22.01.13 թիվ 18-Ն) |
3. Ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների արդյունավետությունը և հուսալիությունը, |
4. Ակնկալվող կորուստների հավանականությունը, դրանց մեծությունը և հնարավոր ազդեցությունը ընկերության՝ շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը բնութագրող ցուցանիշի վրա (նման վերլուծությունների և գնահատումների իրականացման համար կարող են օգտագործվել նաև ապահովագրական ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակված համապատասխան ստրես-տեստերի արդյունքները (առկայության դեպքում): Ընդ որում, ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից), |
5. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված փաստերը և միտումները, որոնք կարող են ազդել ապահովագրական ընկերության՝ շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը բնութագրող ցուցանիշի վրա: |
6. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված կապիտալի, արտարժութային դիրքի և այլնի հետ, դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա: |
(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.05.11 թիվ 155-Ն, փոփ. 22.01.13 թիվ 18-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական
ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի
(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի
Մ-Կառավարում
1. Կառավարման գնահատականն արտացոլում է ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, ապահովագրական ընկերության կառավարման մարմինների ունակությունը կառավարել ապահովագրական ընկերության ռիսկերը, ապահովել ապահովագրական ընկերության գործունեության անընդհատությունը:
2. «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է սույն հավելվածում սահմանվող հարցերին տրվող բալերի հանրագումարի միջոցով: Ընդ որում, յուրաքանչյուր հարցին տրվում է «0», «1», «2», կամ «3» բալ: Ամենաբարձր գնահատականը «3»-ն է, իսկ ամենացածրը՝ «0»-ն:
3. Բալային համակարգով գնահատելու ժամանակ վերահսկողը պետք է հաշվի առնի նաև այս կամ այն հարցի կարևորությունը: Օրինակ, եթե ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ բավարարում է որևէ հարցադրման պահանջներին, սակայն այն մեծ կարևորություն չի ներկայացնում կոնկրետ ապահովագրական ընկերության «Մ» տարրի գնահատականի որոշման համար, ապա վերահսկողը հարցին կարող է տալ 3-ից պակաս բալ, դրանով իսկ ցույց տալով հարցի հարաբերականորեն պակաս կարևորությունը:
4. Կախված բալերի հանրագումարի մեծությունից՝ «Մ» տարրին տրվում են ներքոհիշյալ գնահատականները.
ա) Մ-ին տրվում է «5» գնահատական, միայն այն դեպքում, եթե ներքոհիշյալ հարցերին տրվել են միայն «2» կամ «3» գնահատականներ: Ընդ որում, Մ-ին տրվում է «5» գնահատական, եթե բալերի հանրագումարը մեծ կամ հավասար է 81-ի:
բ) Մ-ին տրվում է «4» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 72-ից 80 միավոր:
գ) Մ-ին տրվում է «3» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 54-ից 71 միավոր:
դ) Մ-ին տրվում է «2» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 36-ից 53 միավոր:
ե) Մ-ին տրվում է «1» գնահատական, եթե բալերի հանրագումարը փոքր է 36-ից:
N |
Հարցադրումը |
Բալեր՝ |
1. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության կառուցվածքը համապատասխանում է ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործառնությունների առանձնահատկություններին: |
|
2. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա է կառավարման տարբեր մարմինների (մասնավորապես՝ ապահովագրական ընկերության խորհուրդ, գործադիր տնօրեն և այլ) միջև իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում: |
|
3. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները պատշաճ կերպով իրականացնում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրենց իրավասությունները: |
|
4. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության խորհուրդը ստանում է բավարար տեղեկատվություն ապահովագրական ընկերության գործադիր մարմնի գործունեությունը վերահսկելու, ինչպես նաև խելամիտ և արդյունավետ որոշումներ ընդունելու համար: |
|
5. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության խորհուրդը հետևում է արտաքին աուդիտորների, ներքին աուդիտի կամ Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից ստացված դիտողությունների և առաջարկությունների իրականացմանը: |
|
6. |
Որքանո՞վ է ապահովագրական ընկերության կառավարման տեղեկատվական համակարգը ապահովում ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարությանն այն տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է ապահովագրական ընկերության արդյունավետ կառավարման և ապահովագրական ընկերության աշխատակիցների գործողությունները հսկելու համար: |
|
7. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր մարմինը կարողանում է բավարար հավասարակշռվածություն ապահովել ապահովագրական ընկերության ֆինանսական կայունության և ֆինանսական գործունեության արդյունքների միջև (այսինքն՝ արդյո՞ք ապահովագրական ընկերությունը չի վտանգում իր ֆինանսական վիճակը կամ համբավը՝ չափից ավելի ռիսկային գործառնություններ իրականացնելով): |
|
8. |
Գնահատել ապահովագրական ընկերության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը: |
|
9. |
Գնահատել որքանո՞վ են ապահովագրական ընկերության գործունեության առանձին ոլորտներին վերաբերող ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ են համարժեք ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է ապահովագրական ընկերությունը գործում վերոնշյալ ակտերի և (կամ) գրավոր քաղաքականությունների համաձայն: |
|
10. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերության ղեկավարներն իրականացնում են ներքին ակտերի և/կամ քաղաքականությունների պահանջների պահպանման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն և որքանո՞վ է այն արդյունավետ: |
|
11. |
Գնահատել ապահովագրական ընկերության սակագնային քաղաքականությունը, որքանո՞վ են հիմնավորված ապահովագրական ընկերության կողմից կիրառվող սակագները: |
|
12. |
Գնահատել ապահովագրական ընկերության՝ Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքները: |
|
13. |
Գնահատել ապահովագրական ընկերության համագործակցությունը վերաապահովագրողների հետ՝ վերաապահովագրողների հուսալիության, դիվերսիֆիկացիայի, վերաապահովագրության պայմանագրերի պայմանների, վերաապահովագրողների հետ հարաբերությունների արդյունավետության և այլ տեսանկյուններից: |
|
14. |
Գնահատել ապահովագրական ընկերության հարաբերությունները և համագործակցության մակարդակը ապահովագրական շուկայի մասնակիցների (ապահովագրական բրոքերներ, ապահովագրական գործակալներ, ակտուարական, աուդիտորական կազմակերպություններ, վնասը գնահատող կազմակերպություններ և այլն) հետ: Որքանո՞վ է այդ համագործակցությունը ազդեցություն ունենում ապահովագրական ընկերության գործունեության արդյունավետության վրա: |
|
15. |
Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա են ղեկավարների մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր «սերնդի» պատրաստման ծրագրեր: |
|
16. |
Գնահատել ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, որքանո՞վ է այն բավարարում ներքին հսկողության համակարգին Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին: |
|
17. |
Գնահատել ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության արդյունավետությունը, արդյո՞ք ներքին աուդիտի ղեկավարն ու անդամներն ունեն անհրաժեշտ որակական և մասնագիտական հմտություններ իրենց պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար, արդյո՞ք ներքին աուդիտը հնարավորություն ունի անկախ և անկողմնակալ դատողություններ կատարել իր կողմից կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքների վերաբերյալ: |
|
18. |
Գնահատել ապահովագրական ընկերության աշխատակիցների, հատկապես միջին և բարձր օղակի ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունը (կրթություն, մասնագիտական փորձ, դասընթացներ): |
|
19. |
Գնահատել ապահովագրական ընկերության ղեկավար պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարների քանակը, ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու տևողությունը, ժամանակավոր պաշտոնակատար լինելու պատճառները, ապահովագրական ընկերությունում ղեկավարների փոփոխման հաճախականությունը: |
|
20. |
Որքանո՞վ է ապակենտրոնացված ապահովագրական ընկերությունում որոշումների ընդունման գործընթացը՝ ապահովագրական ընկերության աշխատակիցների և տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ֆունկցիաներին համապատասխան: |
|
21. |
Որքանո՞վ են ապահովագրական ընկերության աշխատակիցների որակը և քանակը համապատասխանում ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործառնությունների ծավալին և բարդությանը: |
|
22. |
Գնահատել ապահովագրական ընկերության գործարար ծրագիրը, դրա իրատեսականությունը, մասնավորապես, արդյո՞ք գործարար ծրագրերով ծրագրավորված և ապահովագրական ընկերության փաստացի ցուցանիշները ընդհանուր առմամբ համադրելի են: |
|
23. |
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում և առանց սխալների: |
|
24. |
Գնահատել հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական ընկերության կողմից թույլ տրված օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները: |
|
25. |
Գնահատել ապահովագրական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերի և ապահովագրական ընկերության միջին աշխատավարձի մակարդակի միջև առկա տարբերությունը: |
|
26. |
Գնահատել ապահովագրական ընկերության կողմից իրականացվող մարկետինգային քաղաքականության արդյունավետությունը՝ ապահովագրական ընկերության դիրքը շուկայում ուժեղացնելու առումով: |
|
27. |
Արդյո՞ք առկա են ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարների կողմից ապահովագրական ընկերության միջոցների օգտագործման և (կամ) ապահովագրական հատուցումների ստացման փաստեր: |
|
28. |
Գնահատել զուտ ապահովագրավճարների աճի տեմպը և համախառն ապահովագրավճարների աճի տեմպը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ (ընդունելի միջակայքը -30%-ից մինչև +30%) և դրա հետ կապված ընկերության հնարավոր ռիսկերի կառավարումը: |
|
29. |
Գնահատել «ընդհանուր ակտիվներ/ աշխատակիցների թիվ» հարաբերակցությունը և դրա փոփոխման միտումները, որը կարող է ցույց տալ ապահովագրական ընկերությունում ակտիվների կառավարման արդյունավետությունը: |
|
30. |
Գնահատել «համախառն ապահովագրավճարներ/ աշխատակիցների թիվ» հարաբերակցությունը և դրա փոփոխման միտումները, որը կարող է ցույց տալ ապահովագրական ընկերության հիմնական գործունեության իրականացման արդյունավետությունը: |
|
31. |
Այս կետով պետք է սահմանվեն ապահովագրական ընկերության կառավարմանն առնչվող այն խնդիրները (կամ խնդիրը), որոնք չեն բացահայտվում սույն աղյուսակով, սակայն կարող են հաշվի առնվել մենեջմենթը գնահատելիս: Խնդիրը պետք է մանրամասն նկարագրվի: |
|
Ընդամենը՝ բալեր |
| |
«Մ» տարրի գնահատականը |
|
(հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 317-Ն)
(կանոնակարգը լրաց., փոփ., խմբ. 04.11.09 թիվ 317-Ն, փոփ., լրաց. 24.05.11 թիվ 155-Ն, 22.01.13 թիվ 18-Ն, փոփ. 02.03.18 թիվ 20-Ն, 06.09.22 թիվ 148-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.09.2022, թիվ 148-Ն | 24.09.2022, N 365-Ն | |
02.03.2018, թիվ 20-Ն | 16.04.2018, N 365-Ն | |
22.01.2013, թիվ 18-Ն | 11.03.2013, N 365-Ն | |
24.05.2011, թիվ 155-Ն | 01.08.2011, N 365-Ն | |
04.11.2009, թիվ 317-Ն | 31.12.2009, N 365-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|