ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի առաջին մասում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասում`
ա) 3-րդ և 4-րդ կետերի «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով.
բ) 5-րդ կետից հանել «կամ այլ միջազգային միջնորդ դատարանի`» բառերը:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում`
ա) վերնագրի «Միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «Արբիտրաժային տրիբունալի» բառերով.
բ) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:».
գ) երրորդ մասի «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» բառերը փոխարինել «Առևտրային արբիտրաժի մասին» բառերով.
դ) չորրորդ մասի «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով, իսկ «կամ միջազգային միջնորդ այլ դատարանի» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում «միջնորդ դատարանը» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալը» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|