ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 119 |
քաղ. Մինսկ |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՏՆՎԵԼՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ, ՀԱՐԿԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելն ու օգտագործվելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու, կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 6-րդ կետում՝
հինգերորդ պարբերությունը լրացնել «(2020 և 2021 թվականներին՝ 360 օրացուցային օրը՝ յուրաքանչյուր օրացուցային տարում)» բառերով.
վեցերորդ պարբերությունը լրացնել «(2020 և 2021 թվականներին «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ինքնաթիռների մասով՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից հետո 270 օրացուցային օր, սակայն ոչ ավելի, քան մինչև 2022 թվականի հունվարի 30-ը ներառյալ)» բառերով.
բ) 8-րդ կետում՝
վեցերորդ պարբերությունը լրացնել «(2020 և 2021 թվականներին՝ 360 օրացուցային օրը՝ յուրաքանչյուր օրացուցային տարում)» բառերով.
յոթերորդ պարբերությունը լրացնել «(2020 և 2021 թվականներին «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ինքնաթիռների մասով՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից հետո 270 օրացուցային օր, սակայն ոչ ավելի, քան մինչև 2022 թվականի հունվարի 30-ը ներառյալ)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: