ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«22» հունիսի 2022 թվականի N 114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին» N 268-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման վերնագրից հանել «(կամ)» բառը,
2) որոշման նախաբանում «մասերով» բառից հետո լրացնել «, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը,
3) որոշման 1-ին կետում «Գյումրի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի» բառերը և «ծիսակատարությունների» բառը փոխարինել «ծիսակատարություն» բառով,
4) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի,
5) որոշման 2-րդ կետը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Շիրակի մարզի |
Գյումրի համայնքի ավագանի |
Գ. Մելիքյան Մ. Սահակյան Տ. Հովհաննիսյան Թ. Համբարձումյան Ն. Պողոսյան Գ. Պասկևիչյան Ս. Հովհաննիսյան Հ. Ասատրյան Ս. Խուբեսարյան Ա. Պապիկյան Հ. Նիկողոսյան Ք. Հարությունյան Ն. Ղազարյան Ա. Մաթևոսյան Զ. Միքայելյան Շ. Արամյան Լ. Մուրադյան Վ. Հակոբյան Ս. Ադամյան Կ. Սոսյան Հ.Մարգարյան Կ.Ասատրյան |
Ե. Խանամիրյան |
Հայաստանի Հանրապետության ղեկավար` |
Վ. Սամսոնյան |
ք. Գյումրի «22» հունիսի 2022 թվական |
Հավելված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022թ. հունիսի 22-ի N 114-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացման և մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին (այսուհետ՝ քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահ) ներկայացվող սահմանափակումների, պահանջների և պայմանների հետ կապված հարաբերությունները:
2. Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացումը և մատուցումը, ինչպես նաև նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջներն ու պայմանները չպահպանելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները կարող են գտնվել՝
1) ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, հյուրանոցներից, բազմաբնակարան շենքերից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը 100մ, իսկ անհատական բնակելի տներից նվազագույնը 70մ հեռավորության վրա բացառությամբ, եթե դրանք գտնվելու են՝
ա. հիվանդանոցներում գործող ախտաբանաանատոմիական բաժիններում կամ բաժանմունքներում, կամ
բ. գերեզմանատների զբաղեցված հողամասի սահմանից մինչև 50մ հեռավորության վրա, կամ
գ. միայն անհատական բնակելի տներից և (կամ) հանրային սննդի օբյեկտներից մինչև սույն կետի առաջին ենթակետում նշված հեռավորությունների վրա և առկա է դրանց սեփականատերերի գրավոր համաձայնությունը
դ. քաղաքի պատմական կենտրոնում՝ «ԿՈՒՄԱՅՐԻ» արգելոց թանգարանի տարածքում, (բացառությամբ գործող եկեղեցիների), արգելվում է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացումը և մատուցումը, ծիսակատարությունների ծառայությունների կազմակերպումը: Նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջներն ու պայմանները չպահպանելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
4. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացման և մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին և պայմաններին՝
1) Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է ունենան՝
ա. նախասրահ՝ հանդերձարանով,
բ. հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ,
գ. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման համար առանձնացված վայր (տարածք),
դ. սանհանգույց (առնվազն 2 հատ, որից մեկը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար),
ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղորայքով և կահավորմամբ սենյակ,
զ. հուղարկավորությունը ստանձնողների ընդունման համար նախատեսված առանձին մուտքով գրասենյակային տարածք,
2) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար՝ առնվազն մինչև հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ, զուգարան և առաջին բժշկական օգնության սենյակ մուտք գործելու համար,
3) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահում հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված երկու և ավելի սենյակի առկայության դեպքում յուրաքանչյուրը պետք է ունենա առանձին մուտք, նախասրահ, սանհանգույցներ,
4) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահով զբաղեցված և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ ներառյալ սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված տարածքը պետք է ունենա առնվազն երկու մետր բարձրությամբ անթափանց նյութերով կառուցված ցանկապատ կամ պարիսպ:
5) ընդ որում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացման ծառայությունները իրականացվում և մատուցվում են միայն ցանկապատված տարածքում այնպես, որ շենքերի և շինությունների տարածքից դուրս գտնվող անձանց համար սգո պարագաները, այդ թվում՝ ծաղիկները և ծաղկեպսակները տեսանելի չլինեն՝ բացառությամբ ավտոկայանատեղիի,
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան և հասցեի նշմամբ ցուցանակներ, ընդ որում ցուցանակները պետք է լինեն լուսավորված,
7) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահի տարածքը պետք է ունենա յուրաքանչյուր հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 20 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղ,
8) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահին կից պետք է լինի հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 100 քմ մակերեսով տարածք՝ քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը մասնակցող անձանց գտնվելու համար՝ ապահովված աղբամաններով, լուսավորությամբ և ծխելու համար նախատեսված (առանձնացված) հատվածով,
9) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացման և մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները պետք է ունենան ջեռուցման, հովացման, օդափոխության, իսկ հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակում նաև երաժշտության ձայնային համակարգեր,
10) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացման և մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները շահագործողը պետք է ունենա բժշկի որակավորում ունեցող աշխատակից կամ համապատասխան պայմանագիր Երևան քաղաքում գործող բժշկական հաստատությունների հետ՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման ողջ ժամանակահատվածում բժշկի ներկայությունը ապահովելու համար՝ անհրաժեշտության դեպքում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով,
11) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացման և մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները շահագործողը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ (սանիտարահամաճարակաբանական) նորմերի ու կանոնների պահպանումը:
5. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության իրականացման և մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները կարող են ունենալ նաև հոգևորականի համար նախատեսված սենյակ, ինչպես նաև առանձին մուտքով ծաղիկների և սգո պարագաների վաճառքի սրահ, որի ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: