ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 2020 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՏՈՒՆԵՐԻ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻԳԻԵՆԻԿ ՍԻԼԻԿԱԳԵԼԱՅԻՆ ԼՑԱՆՅՈՒԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատուների զուգարանի համար նախատեսված հիգիենիկ սիլիկագելային լցանյութը, որը կազմված է անգույն հատիկների և ապրանքի սպառողական գրավչությունը բարձրացնելու նպատակով ներկանյութերով ներկված հատիկների (ներկող նյութերը չեն օգտագործվում ապրանքի նույնականացումը դյուրացնելու կամ դրա անվտանգության նպատակներով) տեսքով ամորֆ սիլիցիումի երկօքսիդից (99-100 զանգ.%)՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 3824 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: