ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 159 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի համակարգման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի որոշումները՝ հավելվածով սահմանված ցանկի համաձայն :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 159 որոշման |
ՑԱՆԿ
Մաքսային միության հանձնաժողովի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների բացթողումից հետո ապրանքների մասին հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» թիվ 255 և «Նախնական մաքսային հայտարարագրման դեպքում մինչև ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելն ապրանքների մասին հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգի մասին» թիվ 256 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 521 որոշում:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Ըստ ապրանքների մաքսային արժեքի` Մաքսային միության նորմատիվ իրավական բազայի կատարելագործման հարցերի մասին» թիվ 533 որոշում:
3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «««Մաքսային միության մաքսային տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի կիրառման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 584 որոշում։
4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Ըստ ապրանքների 2011 թվականի մաքսային արժեքի՝ Մաքսային միության ակտերի նախագծերի փուլային նախապատրաստման Պլան-ժամանակացույցի մասին» թիվ 604 որոշում։
5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի ««Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքներն էլեկտրահաղորդման գծերով և խողովակաշարային տրանսպորտով տեղափոխելու շուրջ որոշ հարցերի մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 619 որոշում։
6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Մաքսային միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով Մաքսային միության ապրանքների տեղաշարժի առանձնահատկությունների մասին» թիվ 685 որոշում։
7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Ղազախա-ռուսական սահմանում Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից վերահսկողական գործողությունների կատարում ենթադրող նորմատիվային ակտերի մասին» թիվ 642 որոշում։
8. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «««Մաքսային միության մաքսային տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի կիրառման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 707 որոշում։
9. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի ««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 709 որոշում:
10. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության Մաքսային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախապատրաստման աշխատանքային խմբի մասին» թիվ 776 որոշում։
11. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» պայմանագրի նախագծի մասին» թիվ 732 որոշում։
12. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 811 որոշում։
13. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21–ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 781 որոշում:
14. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի մասին» թիվ 783 որոշում:
15. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ռուսաստանի Դաշնության տարածքով էթիլային սպիրտի և ալկոհոլային արտադրանքի տեղափոխման հարցերի մասին» թիվ 820 որոշում:
16. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «««Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 873 որոշում։
17. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «««Մաքսային միության մաքսային տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի կիրառման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 914 որոշում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական