Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 101
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (29.11.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
09.09.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
09.09.2019
Дата вступления в силу
29.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 101

քաղ. Մոսկվա

 

«2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «2020 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ 2020 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20         թվականի

թիվ       որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2020 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության

 

Սույն հիմնական ուղղություններում սահմանվել են 2020 թվականի համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային գործունեության առանցքային վեկտորներն ու գործնական առաջնահերթությունները։

Փաստաթուղթը նախապատրաստվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) առաջարկությունների, այդ թվում՝ Միության մարմիններում դրանց նախագահության նախաձեռնությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով 2018 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործման մասին զեկույցի եզրահանգումները։

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրին համապատասխան՝ սույն հիմնական ուղղությունների իրագործմամբ պետք է ապահովվի Միության՝ որպես ժամանակակից աշխարհի զարգացման առավել նշանակալից կենտրոններից մեկի ձևավորումը, որը բաց է փոխշահավետ և իրավահավասար համագործակցության համար ինչպես անդամ պետությունների միջև, այնպես էլ օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում, և պետք է ապահովվի փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, այդ թվում՝ «ինտեգրումների ինտեգրման» և Մեծ եվրասիական գործընկերության գաղափարի զարգացման հարցում, որի բաղկացուցիչ մասերն են Միության զարգացման և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցմանն ուղղված նախագծերի իրագործումը, ինչպես նաև առանցքային տարածաշրջանային տնտեսական միավորումների և Եվրասիայի խոշորագույն ազգային տնտեսությունների հետ փոխգործակցության խորացումը։

Միության միջազգային գործունեության նպատակների և խնդիրների հաջող իրագործմանը կնպաստի անդամ պետությունների ներգրավումը տնտեսական հարաբերությունների համաշխարհային ճարտարապետության մեջ, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսական զարգացման նպատակներով արտահանման աշխարհագրությունը և ծավալները ընդլայնելու, անդամ պետությունների տնտեսավարման սուբյեկտներին միջազգային արտադրական շղթաներում ընդգրկելու, նոր համագործակցային կապեր ստեղծելու, օտարերկրյա ներդրումներ և տեխնոլոգիաներ ներգրավելու միջոցով։

2020 թվականին Միության կողմից միջազգային գործունեություն իրականացնելիս առաջնահերթ կլինեն հետևյալ ուղղությունները.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հետ համագործակցության խորացումը.

Եվրոպական միության (ԵՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ֆորումի, այլ առանցքային տարածաշրջանային տնտեսական միավորումների և Եվրասիայի խոշորագույն ազգային տնտեսությունների հետ՝ աստիճանական և փոխշահավետ համագործակցություն նախատեսող համակարգային երկխոսության ձևավորումը.

այն երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը, որոնց հետ փոխգործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում, այդ թվում՝ առանձնաշնորհային, ոչ առանձնաշնորհային համաձայնագրեր, ինչպես նաև հուշագրեր կնքելու միջոցով.

այն երրորդ երկրների շուկաներում անդամ պետությունների արտահանողների ներկայության ընդլայնումը, որտեղ անդամ պետությունների ապրանքներն ու ծառայությունները բավարար չափով ներկայացված չեն։

 

I. Փոխգործակցություն երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ՝ հանուն համագործակցության առկա մեխանիզմների զարգացման

 

2020 թվականին միջազգային գործունեության բնագավառում Միության հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն համագործակցության արդեն իսկ ստեղծված մեխանիզմների զարգացման վրա՝

 

միջազգային կազմակերպությունների հետ՝

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համակարգի կազմակերպությունների, այդ թվում՝ տարածաշրջանային հանձնաժողովների հետ, այն է՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերի հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ), ինչպես նաև ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների հետ, այն է՝ Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ), Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ), Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողովի (ՄԱԱԶՀ)՝ որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարմնի հետ, և այլ կազմակերպությունների հետ՝ համագործակցության հուշագրերի և համատեղ դիմումների դրույթների իրագործման նպատակով.

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ ԱՀԿ-ի աշխատանքային մարմինների, աշխատանքային խմբերի և մշտական կոմիտեների աշխատանքներին, ԱՀԿ-ի վեճերի լուծման ընթացակարգերին մասնակցելու միջոցով՝ Միության իրավասությանը վերապահված միջոցների՝ առաջին հերթին Միության ներքին շուկայի պաշտպանության միջոցների մասով՝ Միության շրջանակներում ազգային և վերազգային իրավասության բաշխմանը համապատասխան, ինչպես նաև Միության իրավասության շրջանակներում ԱՀԿ-ի առանձին մարմիններում Միության կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու համար աշխատանքները շարունակելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներին համապատասխան.

Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ՝ Միության իրավասության սահմաններում դրա աշխատանքային և կառավարչական մարմինների գործունեությանը և ՀՄԿ-ի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցելու միջոցով, ինչպես նաև անդամ պետությունների աջակցությամբ այդ կազմակերպության աշխատանքներին Միության լրիվ ձևաչափով մասնակցության մասին երկխոսության շրջանակներում.

Միջազգային առևտրային կենտրոնի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առևտրի միջազգային կենտրոնի միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագրի հիմնական դրույթների իրագործման նպատակներով.

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության մասին» 2013 թվականի ապրիլի 12-ի հուշագրին համապատասխան՝ միգրացիայի, նորմատիվ փաստաթղթերի մշակման և աշխատանքային միգրացիայի գործընթացների իրավական կարգավորման առաջատար փորձի ուսումնասիրման ոլորտում կոնկրետ խնդրահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով համատեղ միջոցառումներ և փորձագիտական խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև տեղեկատվական ու վերլուծական նյութեր փոխանակելու միջոցով.

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ) հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2014 թվականի հունվարի 10-ի հուշագրի իրագործման և դրա իրագործման 2018-2020 թվականների միջոցառումների փորձնական ծրագրի շրջանակներում.

Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՖՄԱ) հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության մասին» 2018 թվականի փետրվարի 20-ի հուշագրին համապատասխան՝ Միության իրավասության շրջանակներում ԿՍՖՄԱ-ի աշխատանքային խմբերի գործունեությանը, ինչպես նաև տվյալ ասոցիացիայի մասով միջոցառումներին մասնակցելու միջոցով.

«Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա՝ արհմիությունների միջազգային միավորում (ԱՀԿ)» հասարակական կազմակերպության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա՝ արհմիությունների միջազգային միավորում» հասարակական կազմակերպության միջև համագործակցության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 25-ի հուշագրին համապատասխան՝ անդամ պետությունների սոցիալ-աշխատանքային ոլորտի արդյունավետ կարգավորման համար պայմանների ստեղծման նպատակով փոխգործակցություն իրականացնելու միջոցով.

ստանդարտացման, հավատարմագրման և չափագիտության ոլորտներում միջազգային կազմակերպությունների հետ՝ կնքված հուշագրերի և փոխգործակցության այլ ձևերի շրջանակներում՝ համագործակցության մեխանիզմների հետագա զարգացման նպատակով.

 

տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝

Անկախ Պետությունների Համագործակցության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի հուշագրին ու «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին» 2018 թվականի նոյեմբերի 27-ի հուշագրին համապատասխան.

Միութենական պետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միութենական պետության մշտական կոմիտեի միջև փոխըմբռնման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 13-ի հուշագրին համապատասխան.

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության, Լատինամերիկյան տնտեսական համակարգի (ԼԱՏՀ), Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) և Խաղաղօվկիանոսյան դաշինքի (ԽԴ) հետ՝ փոխըմբռնման (համագործակցության) մասին հուշագրերի (հռչակագրի) իրագործման շրջանակներում.

 

երրորդ երկրների հետ՝

Մոլդովայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև համագործակցության մասին» 2017 թվականի ապրիլի 3-ի հուշագրին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Մոլդովայի Հանրապետության որպես Միությանը կից դիտորդ պետության կարգավիճակը.

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ինդոնեզիայի Հանրապետության, Կամբոջայի Թագավորության, Կուբայի Հանրապետության, Մարոկկոյի Թագավորության, Մոնղոլիայի, Պերուի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Թաիլանդի Թագավորության, Ֆարերյան կղզիների և Չիլիի Հանրապետության կառավարությունների հետ՝ համագործակցության (փոխըմբռնման) մասին հուշագրերի (հռչակագրերի) իրագործման շրջանակներում՝ շեշտը դնելով տվյալ հուշագրերին համապատասխան ձևավորվող և գործող համատեղ աշխատանքային խմբերի անցկացման պրակտիկան զարգացնելու, ինչպես նաև անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի, ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին դրանց աշխատանքներին ներգրավելու վրա, այդ թվում՝ ճյուղային համագործակցությունն ակտիվացնելու նպատակով՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունը։

Անդամ պետություններն օժանդակություն կցուցաբերեն կնքված հուշագրերի շրջանակներում ֆորումների, համաժողովների, կլոր սեղանների և այլնի անցկացմանը՝ անդամ պետությունների գործարար համայնքների և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունների ձևավորման հարցում տեղեկատվական օժանդակության և աջակցության միջոցով.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրին ու «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրին համապատասխան.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան.

Սերբիայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրին (պլանավորվում է ստորագրել 2019 թվականին) համապատասխան.

Սինգապուրի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրին (պլանավորվում է ստորագրել 2019 թվականին) համապատասխան, ինչպես նաև ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների կատարման մասին երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, որոնք պլանավորվում է կնքել անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև.

Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրին համապատասխան:

Կշարունակվի երրորդ երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունն այդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով՝ ներառելով հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման թեմայով.

 

երրորդ երկրների հետ միջգերատեսչական ձևաչափով՝

Արգենտինայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արգենտինայի Հանրապետության արտադրության և աշխատանքի հարցերով նախարարության ագրոարդյունաբերության գծով կառավարական քարտուղարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության մասին» 2019 թվականի օգոստոսի 1-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան.

Հունգարիայի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրին համապատասխան.

Կորեայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության պետական գնումների ծառայության միջև փոխըմբռնման մասին» 2015 թվականի հոկտեմբերի 22-ի հուշագրին համապատասխան.

Մոնղոլիայի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտում մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի ստանդարտների և չափագիտության գործակալության միջև տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրին համապատասխան.

Էկվադորի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի և ներդրումների նախարարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2017 թվականի նոյեմբերի 24-ի հուշագրին համապատասխան, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի և ներդրումների նախարարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ կոմիտեի գործունեության շրջանակներում:

 

II. Համագործակցություն հնարավոր գործընկերների հետ, որոնց հետ Միությունն առաջնահերթ կարգով ձգտում է խորացնել կապերը

 

Կշարունակվեն փոխգործակցության զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ հիմքի ձևավորման աշխատանքները՝

 

երրորդ երկրների հետ՝

Ուզբեկստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և այլ երկրների հետ, որոնց հետ համագործակցությունը տնտեսական շահ է ներկայացնում, մասնավորապես՝ համագործակցության մասին հուշագրեր կնքելու նպատակով բանակցային գործընթացի շրջանակներում՝ նկատի ունենալով երրորդ երկրների նախաձեռնությունն ու անդամ պետությունների առաջարկները, հաշվի առնելով Միության մարմիններում անդամ պետությունների նախագահության շրջանակներում առաջ քաշվող առաջնահերթություններն ու նախաձեռնությունները.

Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման շուրջ բանակցությունների շրջանակներում։

Կշարունակվեն ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին երրորդ երկրների հետ Միության միջազգային պայմանագրերի կնքման աշխատանքները, և կձևավորվի երկրների ցանկ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման նպատակահարմարության ուսումնասիրման հարցերով համատեղ հետազոտական խմբեր ստեղծելու համար.

 

տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝

Եվրոպական միության (ԵՄ) հետ՝ ԵԱՏՄ-ԵՄ ձևաչափով երկխոսության հաստատման և Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական միության այլ վերազգային մարմինների և եվրոպական տարածաշրջանի պետությունների կառավարությունների հետ ճյուղային փոխգործակցության զարգացման միջոցով համագործակցության ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, սպառողների իրավունքների պաշտպանության, մաքսային վարչարարության, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, տնտեսական առևտրային վեճերի կարգավորման (միջնորդ-հաշտարարության) և ներքին շուկայի գործունեության, սանիտարական ու բուսասանիտարական հսկողության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, մտավոր սեփականության, ինչպես նաև եվրասիական խնդրի վերաբերյալ ինչպես անդամ պետությունների տարածքում, այնպես էլ դրանց տարածքի սահմաններից դուրս կազմակերպվող հանրային միջոցառումներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցության ակտիվացման ոլորտներում.

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ՝ առավել սերտ գործնական համագործակցություն հաստատելու մասով՝ փոխգործակցության մասին շրջանակային փաստաթուղթ ստորագրելու միջոցով.

«Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ներկայացուցչական ժողովի, Ինտեգրման լատինամերիկյան ասոցիացիայի (ԻԼԱ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Աֆրիկյան միության (ԱՄ), Աֆրիկայի հարավի զարգացման համայնքի (ՍԱԴԿ), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) և այլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հաստատման և փոխգործակցության զարգացման նպատակով.

 

միջազգային կազմակերպությունների հետ՝

Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Միությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կից դիտորդի կարգավիճակ շնորհելու հետ կապված աշխատանքների շրջանակներում.

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ նախագծերի առաջխաղացման նպատակով.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ փոխըմբռնման մասին հուշագրի կնքմանն ուղղված աշխատանքների շրջանակներում.

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ՝ տնտեսական զամբյուղի և տարածաշրջանում տնտեսական փոխկապվածության հարցերի մասով (մասնավորապես՝ միգրացիոն քաղաքականության, թվային տնտեսության և աշխատանքային ռեսուրսների ոլորտներում).

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ տարածաշրջանային), միությունների և այլնի, դրանց ճյուղային մարմինների և հաստատությունների հետ՝ Միության իրավասության սահմաններում համընդհանուր և ճյուղային բնույթի լայնածավալ հարցերով, այդ թվում՝ արտասահմանյան գործընկերների առաջատար փորձի ուսումնասիրման և անդամ պետություններում դրա ներդրման նպատակով.

Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) հետ՝ թվային տնտեսության, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման, տվյալների տնտեսության, տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիր կնքելու շուրջ բանակցությունները։

Նշված տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն ուղղված կլինի Միության միջազգային լայն ճանաչման ապահովմանը, տնտեսական հարաբերությունների համաշխարհային ճարտարապետության մեջ Միությունը ներկառուցելու խնդրի համալիր լուծմանը, արտահանման աշխարհագրության և ծավալի ընդլայնմանը, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավմանը։

Արտասահմանում կշարունակվի եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի մասսայականացման և պարզաբանման նպատակաուղղված աշխատանքը՝ համաժողովների, ներկայացուցչական ժողովների, պրեզենտացիաների, «կլոր սեղան» քննարկումների և այլ միջոցառումների անցկացմամբ, որոնք նվիրված կլինեն եվրասիական տնտեսական ինտեգրման թեմային այն հնարավորությունների համատեքստում, որոնք Միության միասնական շուկան տրամադրում է երրորդ երկրների տնտեսություններին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների օժանդակությամբ կշարունակի Միության միջազգային օրակարգի առաջխաղացման ջանքերը՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի, Աստանայի տնտեսական ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումի, ինչպես նաև անդամ պետությունների տարածքում միջազգային մակարդակով անցկացվող այլ միջոցառումների հարթակում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կշարունակի սերտ աշխատանքները Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի հետ, ինչպես նաև երկխոսությունն անդամ պետությունների գործարար համայնքների հետ։ Ընդ որում, մեծ կարևորություն կունենա գործարար շրջանակների կոնսոլիդացված դիրքորոշման առկայությունն արտասահմանյան գործընկերների հետ բանակցային գործընթացի ընթացքում։ Միջազգային հարթակում Միության խնդիրների արդյունավետ լուծմանը կնպաստի իրեն դրական դրսևորած՝ միջազգային միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդին և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին տեղեկացնելու գործելակերպը՝ նշված միջոցառումներին մասնակցության համար համապատասխան գործարար պատվիրակություններ ձևավորելու նպատակով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հետևողականորեն կզարգացնի փոխգործակցությունը միջազգային գործարար և փորձագիտական համայնքի հետ, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական պալատների, գործարար համագործակցության խորհուրդների, զարգացման տարածաշրջանային բանկերի և առանցքային միջազգային դիսկուսիոն հարթակների հետ՝ ներառելով Համաշխարհային տնտեսական ֆորումը, Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտը և այլն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջոցներ կձեռնարկի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների՝ երրորդ երկրներ գործուղումների արդյունքների մասին անդամ պետությունների արտաքին գործերի նախարարություններ ուղարկվող հաշվետվությունների տեղեկատվայնության և պարբերականության բարձրացման համար։

Միության միջազգային օրակարգի նպատակներն ու խնդիրները կիրագործվեն անդամ պետությունների արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական գերատեսչությունների, դիվանագիտական և առևտրային ներկայացուցչությունների հետ սերտ փոխգործակցության միջոցով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան