ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 820-Լ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 140-րդ կետը՝
1. Հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավար- ներին, տեղական ինքնակառավարման մարմիններին` 2022 թվականի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված հավելվածում ներառված գործողությունների կատարման մասին.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց և ամփոփելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 820-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Գործողությունը |
Հաղորդակցման եղանակները և միջոցները |
Ակնկալվող արդյունքը |
Կատարող մարմինը |
Ֆինանսավորման աղբյուրը |
2022 | |||||
1. |
Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկման արշավների իրականացում |
Հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում գովազդային տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, սոցիալական ցանցերում, պաշտոնական կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվական նյութերի հրապարակում |
Հոլովակների միջոցով հասարակությունը տեղեկացվում է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման արդյունքում կատարվող բարեփոխումների վերաբերյալ։ |
Արդարադատության նախարարություն |
Օրենսդրությամբ չարգելված աղբյուրներ |
2. |
Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների գործունեության վերաբերյալ տեղե- կատվական արշավ |
Իրազեկող տեսահոլովակների հեռարձակում (ցուցադրում) կամ տեղե- կատվական նյութերի հրապարակում սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում, հնարավորության դեպքում՝ զանգվածային լրատվության միջոցներում |
Հանրային իրազեկման արշավների արդյունքում հասարակությունը տեղեկացվում է՝ 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընթացիկ գործունեության մասին։ 2. Հակակոռուպցիոն կոմիտեի ընթացիկ գործունեության մասին։ 3. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ 4. Հակակոռուպցիոն դատարանների գործունեության մասին։ |
Արդարադատության նախարարություն Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ) Հակակոռուպցիոն կոմիտե (համաձայնությամբ) Բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ) |
Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
3. |
Կոռուպցիայի կանխարգելման և հակազդման մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկատվական արշավ |
Իրազեկող տեսահոլովակների հեռարձակում (ցուցադրում) կամ տեղեկատվական նյութերի հրապարակում սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում, հնարավորության դեպքում՝ զանգվածային լրատվության միջոցներում |
Հրապարակվում և/կամ հեռարձակվում են տեղեկատվական նյութեր և հոլովակներ հետևյալ թեմաներով՝ 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատը և վերջինիս լիազորությունների շրջանակը. որ դեպքերում և ինչ հարցերով պետք է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ 2. Հակակոռուպցիոն կոմիտեի մանդատը և վերջինիս լիազորությունների շրջանակը. որ դեպքերում և ինչ հարցերով պետք է դիմել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նշվածը ներկայացվում է կոռուպցիոն հանցագործություններից յուրաքանչյուրի մասով առանձին դեպքերի (իրական կամ մտացածին) օրինակով։ |
Արդարադատության նախարարություն |
Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
4. |
Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների անցկացում |
Վերապատրաստումների և սեմինարների իրականացում |
1. Ընտրվել են այն մասնավոր ոլորտները, որտեղ պետք է անցկացվեն վերապատրաստումներն ու սեմինարները: 2. Մշակվել են վերապատրաստումների և սեմինարների թեմաները, դրանց անցկացման կարգն ու ժամկետները: 3. Ընտրված մասնավոր ոլորտում իրականացվել են վերապատրաստումներն ու սեմինարները, որոնց արդյունքում մասնավոր ոլորտի աշխատողները տեղեկացվել են՝ ինչ է կոռուպցիան, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն իրենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ նկատելիս: |
Էկոնոմիկայի նախարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ արդարադատության նախարարություն Բարձրագույն ուսումնական հաստատություններ (համաձայնությամբ) «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
5. |
Պետական մարմինների մամուլի քարտուղարների կամ հասարակայնության կապերի մասնագետների և լրագրողների համար կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների անցկացում |
Վերապատրաստումների և սեմինարների իրականացում |
1. Մշակվել են վերապատրաստումների թեմաները։ 2. Անցկացվել է առնվազն 1 վերապատրաստում հետևյալ խումբ անձանց համար՝ 1) պետական մարմինների մամուլի քարտուղարներ կամ հասարակայնության կապերի մասնագետներ. 2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ 3. Հրավիրվել են պետական մարմինների ներկայացուցիչներ հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքի, հիմնական խնդիրների և այլ հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես գալու համար: |
Արդարադատության նախարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
6. |
Ազդարարման համակարգի և ազդարարման մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվական նյութերի հրապարակում |
Տեղեկատվական նյութերի հրապարակում սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության միջոցներում |
1. Ազդարարման դեպքերի վիճակագրության ներկայացում սոցիալական ցանցերով/զանգվածային լրատվության միջոցներով (առնվազն 1 անգամ): |
Արդարադատության նախարարություն |
Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
7. |
Հանրային իրազեկում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am հարթակի, ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին |
Սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում տեղեկատվական նյութերի հրապարակում |
1. Մշակվել է տեղեկատվական նյութ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.edraft.am-ի և դրանից օգտվելու կանոնների մասին։ Նշված տեղեկատվական նյութն ամսական առնվազն մեկ անգամ հրապարակվում է սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում: 2. Միևնույն ժամանակ ներկայացվում են թիրախային հանրային կարծիքի օրինակներ, որոնց հաշվառմամբ արդյունավետ կարգավորումներ են նախատեսվել: |
Արդարադատության նախարարություն |
Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2022 թվական: