«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1782-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 28.10.10 N 1381-Ն, փոփ. 13.02.20 N 162-Ն, 07.07.22 N 1018-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.01.18 N 13-Ն)
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց., փոփ. 11.01.18 N 13-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, 13.02.20 N 162-Ն)
3. Կադաստրի կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ`
ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն N 3 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն N 3 հավելվածի։
(3-րդ կետը փոփ., լրաց. 06.11.09 N 1266-Ն, լրաց., փոփ. 11.01.18 N 13-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, 13.02.20 N 162-Ն)
4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
ա) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության և ընդերքօգտագործման մասին պայմանագրերի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը).
ա1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02) համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերի պատճենները).
բ) ամփոփել ընդերքօգտագործողների կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (ՕՀՊՀ) և մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկատվություն յուրաքանչյուր ընդերքօգտագործողի և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունքում մարված տարեկան պաշարների վերաբերյալ:
(4-րդ կետը խմբ. 06.11.09 N 1266-Ն, 08.05.13 N 482-Ն, 15.10.15 N 1187-Ն, փոփ. 15.09.16 N 953-Ն, փոփ., լրաց. 11.01.18 N 13-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, փոփ., լրաց. 13.02.20 N 162-Ն)
5. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, ամփոփել ընդերքօգտագործողների կողմից օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը (առանձին նշելով եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա պարտավորության չափը) ու բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև արդյունահանված մետաղական օգտակար հանածոների, հանքաքարի ու խտանյութերի արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը՝ համաձայն սույն որոշմամբ սահմանված NN 1 և 2 ձևերի՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
(5-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն, փոփ. 08.05.13 N 482-Ն, 15.10.15 N 1187-Ն, 15.09.16 N 953-Ն, փոփ. 11.01.18 N 13-Ն, խմբ. 13.02.20 N 162-Ն)
5.1 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող կազմակերպություններում իրականացված ստուգման արդյունքները` ամփոփ ներկայացնելով արձանագրված խախտումները և ձեռնարկված միջոցառումները:
(5.1-ին կետը լրաց. 13.02.20 N 162-Ն)
5.2. Շրջակա միջավայրի նախարարին՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների և մշտադիտարկումների իրականացման վճարումների վերաբերյալ տեղեկատվություն՝ առանձին նշելով ապառքների չափը՝ ըստ տնտեսավարողների:
(5.2-րդ կետը լրաց. 13.02.20 N 162-Ն)
6. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ իր իրավասությունների սահմաններում վերլուծել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված եռամսյակային տեղեկատվությունները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:
(6-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն, խմբ. 08.05.13 N 482-Ն, փոփ. 11.01.18 N 13-Ն, 13.02.20 N 162-Ն)
6.1. (կետն ուժը կորցրել է 13.02.20 N 162-Ն)
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1
|
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում առկա վիճակի ուսումնասիրության և վերլուծության առաջնահերթ միջոցառումները
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարման պատասխանատուն |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից 2004 թ. բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ամփոփում և տրամադրում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. 2-րդ եռամսյակ |
2. |
ՀՀ Կոտայքի մարզի լքված հանքավայրերի գույքագրման աշխատանքների կատարում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
3. |
ՀՀ Արագածոտնի մարզի լքված հանքավայրերի գույքագրման աշխատանքների կատարում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2005 թ. |
4. |
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա տեղեկատվական նյութերի գույքագրում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
5. |
Մարզերում խորհրդակցությունների կազմակերպում` ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտին առնչվող հարցերի պարզաբանման նպատակով |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2004-2005 թթ. ընթացքում |
6. |
Ոլորտին առնչվող տվյալների միասնական համակարգչային բազայի ստեղծման հնարավորությունը, նախնական կառուցվածքը, ստեղծման և օգտագործման հիմնական սկզբունքները որոշելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծում` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2004 թ. նոյեմբեր-դեկտեմբեր |
7. |
Աշխատանքային խմբի զեկույցի քննարկում` տվյալների միասնական բազայի ստեղծման մասին որոշման ընդունման նպատակով |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
8. |
Ոլորտում լիազորված պետական մեկ մարմնի ստեղծման նպատակահարմարության հարցի քննարկում («Մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, այդ թվում` հողահատկացման փաստաթղթերի ներառմամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2005 թ. |
9. |
Ընդերքի այն նոր տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման նպատակով ընդերքի ուսումնասիրության համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (թույլտվություններ, լիցենզիաներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
10. |
Այն հանքավայրերի կամ դրանց տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (արտոնագրեր, լիցենզիաներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
11. |
Ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հողամասերը տրամադրող համապատասխան մարմիններ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ |
12. |
Ապօրինի ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հարկային և իրավապահ համապատասխան մարմիններ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ |
II. Ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախապատրաստումը և ընդունումը
NN ը/կ |
Իրավական ակտի անվանումը |
Կատարման պատասխանատուն |
Կատարման ժամկետը |
1. |
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ վարչապետի 2003 թ. նոյեմբերի 21-ի N 597-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ |
3 ամիս |
2. |
«Լեռնային փորվածքների, հորատանցքերի լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացիա) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
3. |
«Օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2005 թ. հունիսի |
4. |
«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի կողմից նախնական համաձայնություն տալու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. մարտի |
5. |
«Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության կատարման (իրականացման) կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. նոյեմբերի |
6. |
«Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2005 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման |
Աղյուսակ N 1
Ընդերքօգտա- գործման իրավունք կրող սուբյեկտի անվանումը |
Համայնքը |
Հանքավայրի անվանումը |
Տրամադրված հողամասի մակերեսը (հեկտար) |
Տրամադրված հողամասի շրջադարձային կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02)համակարգով |
Հողի նպատա- կային նշանակությունը |
Գործառնական նշանակությունը (հողատեսքը) |
Հողօգտա- գործման պայմանագրի կնքման և գործողության ժամկետը |
|
|
|
|
|
|
|
|
(հավելվածը լրաց. 11.01.18 N 13-Ն, փոփ. 13.02.20 N 162-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման |
Աղյուսակ N 2
Ընդերքօգտագործման իրավունք կրող սուբյեկտի անվանումը |
Համայնքը |
Տրամադրված հողամասի մակերեսը (հեկտար) |
Տրամադրված հողամասի շրջադարձային կոորդինատները՝ Arm WGS-4 համակարգով |
Հողի նպատակային նշանակությունը |
(հավելվածը լրաց. 11.01.18 N 13-Ն)
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. ____ եռամսյակի համար |
(դրամ) |
NN |
Ընդերքօգտագործողի անվանումը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Եռամսյակի ընթացքում միասնական հաշվից մարված ռոյալթին |
Ռոյալթիի գծով եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա պարտավորությունը |
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնօգտագործման վճարները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
(ձևը լրաց. 13.02.20 N 162-Ն)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ, ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. ____ եռամսյակի համար |
(տոննա) |
NN |
Ընդերքօգտագործողի անվանումը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը | ||
օգտակար հանածոների անվանումն ու ծավալը |
հանքաքարը |
խտանյութի անվանումն ու ծավալը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
(ձևը լրաց. 13.02.20 N 162-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|