ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2018 թվականի |
թիվ 100 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ` հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ
1. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ օգտագործելու համար նախատեսված` բույսերի պաշտպանության միջոցները և կայուն օրգանական այլ աղտոտիչները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթին համապատասխան՝ թիվ 22 հավելվածի համաձայն։»։
2. 5-րդ կետում «թիվ 22 հավելվածի» բառերը փոխարինել «թիվ 23 հավելվածի» բառերով:
3. Նշված որոշման թիվ 1 հավելվածի 1.4 բաժնի տողատակի ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Բացառությամբ սույն բաժնում նշված՝ 1-ից մինչև 10 մլ (գ) ծավալով հերմետիկ փակ սրվակիկներում կամ սրվակներում փաթեթավորված և լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ օգտագործելու համար նախատեսված` բույսերի պաշտպանության միջոցները և կայուն օրգանական այլ աղտոտիչները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու։»։
4. Նշված որոշման թիվ 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.30 բաժնով.
«2.30. Լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ օգտագործելու համար նախատեսված` բույսերի պաշտպանության միջոցներ և կայուն օրգանական այլ աղտոտիչներ
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության (ՔՎԾ) համարը ռեեստրում |
1. Ալդրին |
2903 82 000 0 3808 59 000 9 |
309-00-2 |
2. Քլորդան |
2903 82 000 0 3808 59 000 9 |
57-74-9 |
3. Դիէլդրին |
2910 40 000 0 3808 59 000 9 |
60-57-1 |
4. Էնդրին |
2910 90 000 0 |
72-20-8 |
5. Հեպտաքլոր |
2903 82 000 0 3808 59 000 9 |
76-44-8 |
6. Հեքսաքլորբենզոլ |
2903 92 000 0 3808 59 000 9 |
118-74-1 |
7. Միրեքս |
2903 83 000 0 3808 91 200 0 |
2385-85-5 |
8. Կամֆեքլոր (տոքսաֆեն) |
3808 59 000 9 |
8001-35-2 |
9. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ), պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ) |
2903 99 3824 82 000 0 |
|
10. ԴԴՏ (1-1-1տրիքլոր-2,2-բիս(n-քլորֆենիլ) էթան) |
2903 92 000 0 3808 59 000 9 |
50-29-3 |
Բաժնի ծանոթագրություններ. |
1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (ֆիզիկական եւ քիմիական բնութագրերով): |
2. Սույն բաժնում նշված` բույսերի պաշտպանության միջոցները եւ այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց վրա տարածվում է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» 2001 թվականի մայիսի 22-ի Ստոկհոլմի կոնվենցիայի A և B հավելվածների գործողությունը, ներմուծվում են լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ օգտագործելու համար՝ փաթեթավորված 1-ից մինչև 10 մլ (գ) ծավալով հերմետիկ փակված սրվակիկներում կամ սրվակներում:»: |
5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 22 հավելված.
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 22 |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ օգտագործելու համար նախատեսված` բույսերի պաշտպանության միջոցները և կայուն օրգանական այլ աղտոտիչներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Հաշվի առնելով «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» 2001 թվականի մայիսի 22-ի Ստոկհոլմի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները՝ սույն հիմնադրույթով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկի 2.30-րդ բաժնում ներառված` բույսերի պաշտպանության միջոցները և այլ կայուն օրգանական աղտոտիչներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծում) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները:
Բույսերի պաշտպանության նշված միջոցները և այլ կայուն օրգանական աղտոտիչներ Միության մաքսային տարածք են ներմուծվում 1-ից մինչև 10 մլ (գ) ծավալով հերմետիկ փակ սրվակիկներում կամ սրվակներում փաթեթավորված՝ այն քանակությամբ, որն անհրաժեշտ է դրանք լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ (այսուհետ՝ նմուշներ), այդ թվում՝ լաբորատոր հետազոտություններ և սննդամթերքի, ջրի, օդի անվտանգության հսկողություն անցկացնելու, գիտահետազոտական աշխատանքների կատարման շրջանակներում միջլաբորատոր բաղդատական փորձարկումներ կատարելու, չափումների կատարման մեթոդիկաներ մշակելու ժամանակ օգտագործելու համար:
2. Սույն հիմնադրույթում գործածվող հասկացությունները կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված), Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։
3. Նմուշների ներմուծումը Միության մաքսային տարածք իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձևով կազմված եզրակացության (թույլատրագրի) (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր)) առկայության դեպքում։
4. Եզրակացությունը (թույլատրագիրը) Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմին է ներկայացվում Միության մաքսային տարածք նմուշների ժամանելուն պես՝ բացառությամբ սույն հիմնադրույթի 8-րդ կետով նախատեսված դեպքերի:
5. Ֆիզիկական անձանց կողմից նմուշների ներմուծումը որպես անձնական օգտագործման ապրանքներ արգելված է:
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
6. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով նմուշների ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում:
7. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով նմուշների ձևակերպումը Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին դրանց փոխադրման նպատակով իրականացվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու համար տրամադրված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում:
8. Չի պահանջվում եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնել անդամ պետության մաքսային մարմին այն դեպքում, երբ նմուշները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին դրանց փոխադրման նպատակով:
9. Չի թույլատրվում նմուշները ձևակերպել «մաքսային պահեստ», «մաքսային տարածքում վերամշակում», «ներքին սպառման համար վերամշակում», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», «ժամանակավոր ներմուծում (ընդունում)», «անմաքս առևտուր», «վերաներմուծում», «ոչնչացում», «հատուկ մաքսային ընթացակարգ» և «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով։
III. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը
10. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է իրավաբանական անձի (այսուհետ` հայտատու) կողմից անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմին հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝
ա) եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որը ձևակերպված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված՝ ապրանքների միասնական ցանկում ներառված այն առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ.
բ) պայմանագրի պատճենը, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
գ) հարկային մարմնում հաշվառման կանգնեցնելու մասին փաստաթղթի պատճենը.
դ) այն փաստաթղթի պատճենը, որով հիմնավորվում է լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ օգտագործելու համար որոշակի քանակությամբ նմուշների ներմուծման անհրաժեշտությունը:
11. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում`
ա) սույն հիմնադրույթի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերը հայտատուի կողմից չներկայացնելը.
բ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերում թերի կամ ոչ հավաստի տեղեկությունների առկայությունը.
գ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:»:
6. Նշված որոշման թիվ 22 հավելվածի համարակալված վերնագրում «22» թվանշանը փոխարինել «23» թվանշանով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: