ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2021 թվականի |
թիվ 99 |
քաղ. Մոսկվա |
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 20-ՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ապահովել այն փաստաթղթերին ծանոթանալու հասանելիությունը, որոնք նշված են ախտահանման միջոցների թունայնությունն ու անվտանգությունն ուսումնասիրելու և գնահատելու համար նախատեսված փաստաթղթերի ցանկում՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնի թիվ 3 հավելվածի համաձայն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 99 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնում կատարվող
1. 2-րդ ենթաբաժնի 2-րդ կետը տասներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«մաշկային ծածկույթների ախտահանման միջոց (մաշկի հակասեպտիկ)»՝ ախտահանման միջոց, որն ունի հակամանրէային ազդեցություն և նախատեսված է չվնասված մաշկային ծածկույթների մշակման համար՝ բացառությամբ այն միջոցների, որոնք գրանցված են (ենթակա են գրանցման) որպես դեղամիջոցներ և (կամ) բժշկական արտադրատեսակներ.»։
2. Նշված բաժնի թիվ 1 հավելվածում՝
ա) 1-ին բաժնի 1.1 ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1.10 կետով՝
Միջոցի նշանակությունը |
Հետազոտվող ցուցանիշները |
Նորմատիվ ցուցանիշները |
Կիրառման պայմանները | |
ցուցանիշի մեծությունը |
դասակարգման գնահատականը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1.1.10. Մաշկային ծածկույթների ախտահանման միջոցներ | ||||
1.1.10.1. Ախտահանման միջոցներ՝ կոնցենտրատի ձևով |
Սուր թունայնություն մաշկին քսելիս (DL50, մգ/կգ) |
501-2500 |
3 |
Մասնագետներին՝ ԱՊՄ-ի կիրառմամբ (ռետինե ձեռնոցներ) |
>2500 (>2000) |
4 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | ||
Սուր թունայնություն ստամոքս ներմուծելիս (DL50, մգ/կգ) |
>151 (>300) |
3-4 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | |
Սուր շնչառային վտանգ՝ գոլորշիների հագեցնող կոնցենտրացիաներով (С20) |
С20-կլինիկա |
2 |
Մասնագետներին՝ ԱՊՄ-ի կիրառմամբ (շնչադիմակ, պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ) | |
C20= Limac |
3 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | ||
C20< Limac |
4 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | ||
Զգայունացնող ազդեցություն (մաշկային (շնչառական)) |
էֆեկտի բացակայություն (էֆեկտի բացակայություն) |
4 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | |
Մաշկի վրա սուր գրգռող (քայքայող) ազդեցություն, բալեր (էրիթեմա, այտուց) |
0-2 |
4 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | |
1.1.10.2. Կիրառման համար պատրաստի՝ ախտահանման միջոցների ձևեր (ցողացրային ձևեր, գելեր, լոսյոններ, օճառներ, հեղուկներ կամ աշխատանքային լուծույթներ) |
Սուր թունայնություն մաշկին քսելիս (DL50, մգ/կգ) |
>2500 |
4 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում |
Սուր թունայնություն ստամոքս ներմուծելիս (DL50, մգ/կգ) |
>151 |
3-4 |
Մասնագետներին և բնակչությանը կենցաղում | |
Մաշկի վրա գրգռիչ ազդեցությունը բազմակի կիրառումների դեպքում (0,5-1 ամիս) |
էֆեկտի առկայություն |
չի դասակարգվում |
Արգելված են | |
էֆեկտի բացակայություն |
չի դասակարգվում |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | ||
Սուր գրգռիչ ազդեցություն աչքերի վրա, բալեր |
0-6 |
3-5 (2А-2В) |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | |
Մաշկային ռեզորբտիվ ազդեցություն (21/28 օր) |
էֆեկտի առկայություն |
չի դասակարգվում |
Արգելված են | |
էֆեկտի բացակայություն |
չի դասակարգվում |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | ||
Զգայունացնող ազդեցություն (մաշկային (շնչառական)) |
էֆեկտի բացակայություն (էֆեկտի բացակայություն) |
4 (չի դասակարգվում) |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | |
1.1.10.3. Ախտահանող անձեռոցիկներ |
Սուր թունայնություն մաշկին քսելիս (DL50, մգ/կգ) |
>2500 |
4 (5) |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում |
Սուր թունայնություն ներծծող լուծույթը ստամոքս ներմուծելիս (DL50, մգ/կգ) |
>151 |
3-4 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | |
Սուր գրգռիչ ազդեցություն աչքերի վրա, բալեր |
0-3 |
4-5 |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | |
Մաշկի վրա գրգռիչ ազդեցությունը բազմակի կիրառումների դեպքում (0,5-1 ամիս) |
էֆեկտի առկայություն |
չի դասակարգվում |
Արգելված են | |
էֆեկտի բացակայություն |
չի դասակարգվում |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | ||
Մաշկային ռեզորբտիվ ազդեցություն (21/28 օր) |
էֆեկտի առկայություն |
չի դասակարգվում |
Արգելված են | |
էֆեկտի բացակայություն |
չի դասակարգվում |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում | ||
Զգայունացնող ազդեցություն (մաշկային (շնչառական)) |
թույլ (ցածր) |
3А/3В (1В) |
Արգելված է | |
էֆեկտի բացակայություն (էֆեկտի բացակայություն) |
4 (չի դասակարգվում) |
Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում |
բ) 2-րդ բաժնի 2.1 ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.5 կետով՝
«2.1.5. Մաշկային ծածկույթների ախտահանման միջոցներ՝ կիրառման տարբեր ձևերով (կոնցենտրատներ, լոսյոններ, գելեր, օճառներ, ցողացրային ձևեր, հեղուկներ, աշխատանքային լուծույթներ, այլ ձևեր) |
Ազդող նյութի արտաքին տեսքը (ագրեգատային վիճակը, գույնը), հոտը, ֆիզիկաքիմիական ցուցանիշները (ջրածնային ցուցանիշը (pH), ցնդելիությունը, կայունությունը, համատեղելիությունն այլ միացությունների հետ), զանգվածային բաժինը |
Պետք է համապատասխանեն այն փաստաթղթում սահմանված պահանջներին, որին համապատասխան պատրաստվել է ապրանքը (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, կանոնակարգեր, տեխնոլոգիական հրահանգներ, մասնագրեր, բաղադրագրեր, բաղադրության մասին տեղեկություններ)»։ |
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնի |
Ախտահանման միջոցների թունայնությունը և անվտանգությունն ուսումնասիրելու և գնահատելու համար նախատեսված փաստաթղթերի ցանկը
Համարը՝ ը/կ |
Մեթոդը կանոնակարգող փաստաթղթի անվանումը |
Մեթոդը հաստատելու վերաբերյալ տեղեկատվությունը | |
1 |
Ձ [Р] 4.2.2643-10 «Ախտահանման միջոցների լաբորատոր հետազոտությունների և փորձարկումների մեթոդներ՝ դրանց արդյունավետության ու անվտանգության գնահատման համար» ձեռնարկ |
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար՝ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2010 թվականի հունիսի 1 | |
2 |
Հրահանգ 1.1.11-12-35-2004 «Նյութերի առաջնային թունաբանական գնահատման և հիգիենիկ կանոնակարգման համար փորձարարական հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջներ» |
Բելառուսի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2004 թվականի դեկտեմբերի 14 | |
3 |
ՄՑ [МУ] 1.1.578-96 «Աշխատանքային գոտու օդում և մթնոլորտային օդում արդյունաբերական ալերգենների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի հիմնավորման համար փորձարարական հետազոտությունների անցկացմանը ներկայացվող պահանջներ» |
Ռուսաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ, 1996 թվականի հոկտեմբերի 21 | |
4 |
ՄՑ [МУ] 1.2.1105-02 «Ախտահանման միջոցների թունայնության և վտանգավորության գնահատում» |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի առաջին տեղակալ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2002 թվականի փետրվարի 10 | |
5 |
Ձ [Р] 1.2.3156-13 «Մարդու առողջության համար՝ քիմիական նյութերի և դրանց խառնուրդների թունայնության և վտանգավորության գնահատում» ձեռնարկ |
Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժշկի ժամանակավոր պաշտոնակատար, 2013 թվականի դեկտեմբերի 27 | |
6 |
ՄՑ [МУ] 2.1.5.720-98 «Կենցաղային խմելու և մշակութակենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտների ջրում քիմիական նյութերի հիգիենիկ նորմատիվների հիմնավորում» |
Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 1998 թվականի հոկտեմբերի 15 | |
7 |
ՄՑ [МУ] 2.1.4.2898-11 «Ջրամաքրման և ջրապատրաստման համար օգտագործվող նյութերի, ռեագենտների, սարքավորումների սանիտարահամաճարակաբանական հետազոտություններ (փորձարկումներ)» |
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար՝ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2011 թվականի հուլիսի 12 | |
8 |
ՄՑ [МУ] թիվ 4110-86 «Ջրում քիմիական նյութերի ՍԹԽ-ի հիմնավորման ժամանակ դրանց մուտագեն ակտիվության ուսումնասիրության մեթոդական ցուցումներ» |
ԽՍՀՄ-ի գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ, 1986 թվականի հունիսի 12 | |
9 |
ԳՕՍՏ 12.1.007-76 «Վտանգավոր նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ» |
Ստանդարտների հարցերով ԽՍՀՄ պետական կոմիտեի 1976 թվականի մարտի 10-ի թիվ 579 որոշում | |
10 |
ՄՑ [МУ] 1.1.037-95 «Պոլիմերային և այլ նյութերից արտադրանքի բիոթեստավորում» |
Ռուսաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության պետական կոմիտեի նախագահ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 1995 թվականի դեկտեմբերի 20 | |
11 |
ԳՕՍՏ Ռ 58476-2019 «Քիմիական արտադրանքի՝ ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վտանգավորության դասակարգման չափորոշիչների կիրառման ձեռնարկ։ Զգայունացնող ազդեցություն» |
Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության հարցերով դաշնային գործակալության 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 457-ստ հրաման | |
12 |
ԳՕՍՏ 32419-2013 «Քիմիական արտադրանքի վտանգավորության դասակարգում. Ընդհանուր պահանջներ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 44-2013 արձանագրություն, հավելված թիվ 24 | |
13 |
ԳՕՍՏ 32373-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդները. Վերմաշկային ներմուծման դեպքում սուր թունայնության գնահատման փորձարկումների անցկացմանը ներկայացվող հիմնական պահանջները» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 60-Պ արձանագրություն | |
14 |
ԳՕՍՏ 32644-2014 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Սուր պերօրալ թունայնություն. սուր թունայնության դասի որոշման մեթոդ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2014 թվականի մարտի 28-ի թիվ 65-Պ արձանագրություն | |
15 |
ԳՕՍՏ 32542-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Շնչառային ընդունման դեպքում սուր թունայնության գնահատման փորձարկումների անցկացմանը ներկայացվող հիմնական պահանջները» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 44-2013 | |
16 |
ԳՕՍՏ 32436-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի վրա գրգռող/քայքայող սուր ազդեցության գնահատման փորձարկումներ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 131-Պ արձանագրություն | |
17 |
ԳՕՍՏ 32423-2013 «Խառնուրդային քիմիական արտադրանքի վտանգավորության դասակարգում՝ ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 61-Պ արձանագրություն | |
18 |
ԳՕՍՏ 32642-2014 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Վերմաշկային կրկնակի/բազմակի ներմուծման դեպքում թունայնության որոշում. 28/21-օրյա թեստ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2014 թվականի մարտի 28-ի թիվ 65-Պ արձանագրություն | |
19 |
ԳՕՍՏ 32375-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկային զգայունացման գնահատման փորձարկումներ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 60-Պ արձանագրություն | |
20 |
ԳՕՍՏ 32643-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Ենթասուր շնչառային թունայնություն. 28-օրյա հետազոտություն» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 131-Պ արձանագրություն | |
21 |
ԳՕՍՏ 32641-2014 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Նյութի՝ կրծողների օրգանիզմ կրկնակի/բազմակի պերօրալ ներմուծման դեպքում թունայնության որոշում. 28-օրյա թեստ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2014 թվականի մարտի 28-ի թիվ 65-Պ արձանագրություն | |
22 |
ԳՕՍՏ 32371-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկային ռեզորբտիվ ազդեցությունը. in vivo մեթոդ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 44 արձանագրություն | |
23 |
ՄՑ [МУ] 1.1.11 12-5-2003 «Աշխատանքային գոտու օդում և մթնոլորտային օդում քիմիական ալերգենների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների ալերգեն հատկությունների ուսումնասիրման և հիմնավորման համար փորձարարական հետազոտություններ անցկացնելու կազմակերպմանը ներկայացվող պահանջներ» |
Բելառուսի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2003 թվականի հունիսի 6 | |
24 |
ԳՕՍՏ Ռ 56932-2016 «Քիմիական արտադրանքի՝ ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վտանգավորության դասակարգման չափորոշիչների կիրառման ձեռնարկ։ Սուր թունայնություն՝ մաշկի վրա ընկնելու դեպքում» |
Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության հարցերով դաշնային գործակալության 2016 թվականի մայիսի 27-ի թիվ 432-ստ հրաման | |
25 |
ԳՕՍՏ 32634-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի in vitro քայքայում. Մեթոդներ՝ մարդու վերականգնված վերնամաշկի (էպիդերմիսի) օգտագործմամբ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 126-Պ արձանագրություն | |
26 |
ԳՕՍՏ 34637-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի in vitro քայքայում։ Մաշկի էլեկտրական դիմադրության մեթոդ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 126-Պ արձանագրություն | |
27 |
ԳՕՍՏ 34638-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի in vitro քայքայում. Մեմբրանային արգելքի մեթոդ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 126-Պ արձանագրություն | |
28 |
ԳՕՍՏ 34639-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի in vitro գրգռվածություն. Մեթոդներ՝ մարդու վերականգնված վերնամաշկի (էպիդերմիսի) օգտագործմամբ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 126-Պ արձանագրություն | |
29 |
ՄՑ [МУ] 2.2.756-99 «Աչքի կոնյուկտիվայի վրա քիմիական միացությունների գրգռիչ հատկությունները բացահայտելու համար հետազոտությունների կազմակերպում՝ հավի սաղմի քորիալանտոիկ թաղանթի վրա կատարվող թեստի օգնությամբ» |
Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 1999 թվականի հունիսի 20 | |
30 |
ԳՕՍՏ 32435-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկային ռեզորբտիվ ազդեցությունը. in vitro մեթոդ» |
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 44 արձանագրություն | |
31 |
«Այլընտրանքային թեստ-մոդելների օգտագործմամբ հնարավոր վտանգավոր քիմիական նյութերի թունայնությունը գնահատելու տեխնոլոգիա» կիրառման հրահանգ |
Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ, 2008 թվականի դեկտեմբերի 30 թիվ 132-1108 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: