ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2021 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 118 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված)՝
ա) 061 ծածկագրով դիրքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«061 |
Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգի հետ կապ չունեցող՝ հետազոտությունների եւ փորձարկումների անցկացման համար որպես փորձանմուշներ (նմուշներ) տեղափոխվող ապրանքներ». |
բ) 063 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝
«064 |
Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման անցկացման նպատակներով որպես փորձանմուշներ (նմուշներ) տեղափոխվող ապրանքներ». |
2. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝
ա) 4.3 ենթաբաժնի 4.3.1 կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝
«Ակցիզը չի վճարվում Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին կետի 1.1 ենթակետին համապատասխան՝ Կալինինգրադի մարզում հատուկ տնտեսական գոտու տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման դեպքում |
3». |
բ) 4.4 ենթաբաժնի 4.4.1 կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝
«ԱԱՀ-ն չի վճարվում Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին կետի 1.1 ենթակետին համապատասխան՝ Կալինինգրադի մարզում հատուկ տնտեսական գոտու տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման դեպքում |
КН». |
З. Փաստաթղթերի եւ տեղեկությունների տեսակների դասակարգչում (8-րդ հավելված)՝
ա) 4-ին բաժինը «04131» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝
«04200 |
Ինտերնետ-պատվերը (ամսաթիվը եւ համարը), համապատասխան որին ձեռք են բերվել այն ապրանքները, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան անցկացվող փորձնական նախագծի (փորձարկման) շրջանակներում». |
բ) 7-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝
«07051 |
Կապիտալ ներդրումների պաշտպանության եւ խրախուսման մասին համաձայնագիր (Ռուսաստանի Դաշնության համար)». |
գ) 10-րդ բաժինը 10046 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝
«10047 |
Ինտերնետ-հարթակի (ինտերնետ-խանութի) անվանումը». |
4. Այն ապրանքների կատեգորիաների դասակարգիչը, որոնք կարող են հայտագրվել ապրանքների բացթողման համար՝ մինչեւ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը (27-րդ հավելված), 01 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝
«02 |
Մաքսային պահեստից «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցի օգտագործմամբ ֆիզիկական անձանց իրացվող օտարերկրյա ապրանքներ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան անցկացվող փորձնական նախագծի (փորձարկման) շրջանակներում»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: