ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2021 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 23-ի թիվ 33 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Այն արտադրանքի ցանկում, որի վերաբերյալ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 24-ի թիվ 91 որոշմամբ հաստատված՝ «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթը (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունները) ներկայացնելով՝ 2-րդ սյունակում 1-ին կետի 16-րդ ենթակետը «8539 31» թվերից հետո լրացնել «8539 50 000» թվերով։
2. Այն արտադրանքի ցանկում, որի վերաբերյալ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթը (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունները) ներկայացնելով՝ 2-րդ սյունակում 1-ին կետի 15-րդ ենթակետը «8539 31» թվերից հետո լրացնել «8539 50 000» թվերով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի մասով մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է «Էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով» թիվ 167 որոշման մեջ՝
ա) անվանումը և 1-ին կետը «համապատասխանության գնահատման վերաբերյալ» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)»
բ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկի մեջ, որի մասով մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է «Էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով ՝
անվանումը «համապատասխանության գնահատման մասին» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)»
2-րդ սյունակում 6-րդ կետի 1-ին ենթակետը «8539 31» թվերից հետո լրացնել «8539 50 000» թվերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: